Արատես

Ի՞նչ է հարկավոր լավ ճամբարի համար, դե իհարկե, հիանալի բնություն, մաքուր օդ և ջերմ ու ընկերական մթնոլորտ: Լինելով Արատեսում՝ ես տեսա, զգացի, շփվեցի և ճաշակեցի այդ ամենը: Տպավորություններս այնքան վառ են․․․․ այդ ամենը պետք է միայն տեսնել և զգալ:

Առաջին անգամ ճամբարային կյանքին ծանոթացա Արատեսում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շնորհիվ: Երկար ու ձիգ ճանապարհը շատ կարճ և ուրախ անցավ կրթահամալիրի բարեհամբույր ուսուցիչների ու սաների ջերմ միջավայրում: Այնտեղ գնալու ժամանակ մենք կանգ առանք Արփա գետի ափին: Դեռ երբեք այդպիսի գեղեցիկ վայր չէի տեսել: Հասնելով Արատես՝ գնացինք գետ լողալու, իսկ երեկոյան քայլարշավ կատարեցինք դեպի խաչքարերը: Ճանապարհին նաև եղանք Արատեսի վանքում, որը կառուցվել է 10-13 դդ-ում: Երկրորդ օրը պետք է բարձրանայինք Սմբատասար, բայց մեր ալարկոտության պատճառով չգնացինք: Երեկոյան մեզ հյուր եկավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա հետ էր նաև արվեստագետների մի խումբ: Կրթահամալիրի տնօրենը մեզ հետ երկար զրուցեց, գեղեցիկ և հագեցած երեկո ունեցանք: Դե, իհարկե, ինչ ճամբար առանց խարույկի: Օրն ավարտվեց խարույկի շուրջ հաճելի զրույցի և երաժշտության ներքո: Վերջին օրը շատ հետաքրքիր սկիզբ ունեցավ մեր ճամբարական տղաների համար: Մի քանի չարաճճի աղջիկներ կատակել էին՝ «շպարելով» տղաներին ատամի մածուկով: Նախաճաշից հետո որոշեցինք Սմբատասարի փոխարեն բարձրանալ ջրվեժի մոտ: Տունդարձի ճանապարհին մենք կանգ առանք այն իջևանատան մոտ, որտեղով անցել է Մետաքսի ճանապարհը: Վերադարձի ճանապարհը էլ ավելի գեղեցիկ ավարտ ունեցավ Սևանա լճի ափին:

Այս ճամփորդության շնորհիվ ես ավելի մոտիկից ճանաչեցի իմ ապագա դասընկերներին և ուսուցիչներին: Սա ուսումնական եռօրյա ճամբար էր, որի արդյունքում ես շատ բան հասկացա, տեսա և ճանաչեցի:

Արատես, նա
կանչում է մեզ,
անպայման
արի ու տես:

One Reply to “Արատես”

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: