Մեր ամանորյա ընտանեկան ավանդույթները

Ամանորը դա իսկապես հիանալի և երջանիկ տոն է, իսկական առիթ ընտանեկան հավաքույթների համար: Իհարկե բոլոր երկրներում և ինչու չէ ընտանիքներում կան շատ ավանդույթներ: Եւ մեր ընտանիքը նույնպես բացառություն չէ:

Ամեն տարի մենք բոլորս հավաքվում ենք մի սեղանի շուրջ և սպասում ենք Ձմեռ Պապիկի գալուն: Ես արդեն ինձ համար ավանդույթ եմ սարքել բոլոր ընտանիքիս անդամներին նվերներ տալը: Ամեն տարի դեկտեմբերի 20-ին ես գնում եմ նվերներ գնելու: Դա իմ ամենասիրելի և իհարկե ամենադժվար գործն է, քանի որ պետք է գնել այնպիսի բաներ որոնք հաստատ նրանց դուր կգան:

Եթե անկեղծ ես այլևս չեմ գրում նամակ Ձմեռ Պապին, քանի որ գիտեմ որ նա գոյություն չունի, այդ պատճառով էլ ոչ մի նվեր չեմ ուզում նրանից: Բայց միևնույնն է ծնողներս շարունակում են ինձ նվերներ տալ:

Նոր ավանդույթ է դարձել նաև քաղաք իջնելն ու զբոսնելն Ամանորի գիշերը: Եթե անկեղծ երբեք չէի մտածի որ այդքան մարդ կլինի այնտեղ, բայց իրականում մեր քաղաքը հիանալի է Ամանորի գիշերը և առհասարակ միշտ:

Այս տոնը իմ ամենասիրելի և ամենասպասված տոնն է (ծննդյանս օրից ավելի շատ եմ սիրում այն):

Ահա և մեր ընտանեկան ավանդույթները:

Շնորհավոր գալիք Ամանոր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s