Գործնական աշխատանք


1
Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց.
_ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝ ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Առաջադրանք

  1. Հակիրճ գրե՛ք՝հունական դիցաբանությունից ինչ գիտեք սֆինքսի մասին:

Հույները համարում էին, որ Սֆինքսը ծնվել է  Եթովպիայում։ Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային չար դև է։ Այն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։

Պատմվում է, որ Սֆինքսը պահպանում էր Թեբե քաղաքի մուտքը և այնտեղ մտնողներին առաջարկում էր հանելուկներ։ Դրանցից ամենահայտնին հետևյալն է. «Ո՞ր արարածն է սկզբից քայլում չորս ոտքով, հետո` երկու և հետո՝ երեք»։ Պատասխանն է՝ «Մարդը» (մարդու մանկությունը, երիտասարդությունը և ծերությունը)։ Որոշ դեպքերում նշվում է մի այլ հանելուկ. «Երկու քույր են, առաջինը կյանք է տալիս երկրորդին, որից հետո երկրորդը` առաջինին»։ Պատասխանն է՝ «Ցերեկն ու գիշերը»։

Հունական դիցաբանության համաձայն՝ այն բանից հետո, երբ Էդիպ արքան պատասխանեց հանելուկներին, սֆինքսը նետվեց անդունդը։

2.Գտե՛ք այն բառը, որն ունի իր հարանունը: Գրե՛ք այդ բառերը և բացատրե՛ք նրանց իմաստները:

ծագ-ծառ,թագ

դար-դաս

անթարթ-անհարթ

շեղջ-շեղբ

արձան-արձակ

3.Նշե՛ք՝ ծագ բառը ինչ իմաստով է գործածված տեքստում: Գրե՛ք նշված բառի համանունը և բացատրե՛ք նրանց իմաստները:

ծագ-կողմ,սահման,եզր,ծայր

այլ իմաստ -ծեգ ,ծայգ

4. Բացատրե՛ք դերվիշ, տատասկ, շեղջ բառերի իմաստները:

Դերվիշ-մահմեդական թափառական կրոնավոր/չքավոր, մուրացկան

տատասկ-խոշոր փուշ/փշոտ տերևներով խոտաբույս

շեղջ-կույտ, դեզ, կուտակ

5.Աչք և ճակատ բազմիմաստ բառերի դիմաց գրե՛ք առնվազն երկու իմաստ:

աչք-տեսողություն/(փոխաբերական) ամենալավը, լավագույնը,դարակ

ճակատ-աչքերից վեր գտնվող մասը/(փոխաբերական) առջևի մասը,ռազմադաշտ,գլուխ, խելք

6.Գտե՛ք այն բայը, որը քար կտրել դարձվածքի հոմանիշ բառն է:

քար կտրել-ապշել

7. Ուղղակի խոսքը հարստացրե՛ք վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով:

_ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և ցավոք ,մնացել եմ անպատասխան:Մինչև անգամ քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և դիցուք ,հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝արդյոք ,ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:

2. Շարադրություն՝ ‹‹Փակուղի դեպի ազատություն›› վերնագրով։

Մարդ երբեք չի կարող լիովին ազատ լինել, քանի որ մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ , որրտեղ սկսվում են մյուս մարդու իրավունքներրը ։

Մարդիկ երբեմն վաստակում են անսահման ազատություն , սակայն չեն կարողանում դա ճիշտ օգտագործել, և այդ ամենը վնաս է լինում հասարակությանը ։

Միայն մարդիկ են առաջացնում միմիանց ազատության փակուղիները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s