Рубрики
Էկոլոգիա

Հետաքրքիր փաստեր նավթի մասին

1. Գոյություն ունեն հետաքրքիր վարկածներ, որոնք բացատրում են նավթի ծագումը: Դրանցից ամենահայտնիի համաձայն՝ տասը հազարավոր տարիների ընթացքում նավթը կազմավորվել է այն կենդանի օրգանիզմների մնացորդներից, որոնք մի ժամանակ բնակվում էին մեր մոլորակի վրա:

2. Հնարավոր է, որ նավթ ստացած առաջին ազգը եղել են հին եգիպտացիները, որոնք թանկարժեք ռեսուրսն օգտագործել են որպես ամրացնող նյութ տներ, բնակատեղիներ կառուցելիս: Սակայն առաջին նավթային հանքահորը կառուցել են չինացիները դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում:

3. Հին Բաբելոնում նավթի վերամշակման համար նախատեսված նյութը՝ բիտումն, օգտագործում էին ճանապարհաշինության և շինարարության մեջ: Իսկ եգիպտացիներն ու հույները դրա օգնությամբ առաջին պարզագույն լամպերի համար վառելիք էին պատրաստում:

4. Նավթի ևս մեկ հետաքրքիր օգտագործման եղանակ էր «հունական կրակը»: Այն օգտագործում էին Բյուզանդական կայսրությունում որպես զենք, քանի որ այն հանգցնելը չափազանց բարդ էր: Կրակի գաղտնիքն այն էր, որ դրա բաղադրության մեջ մտնում էր նավթամթերքի և վառվող նյութերի հատուկ խառնուրդ, այդ իսկ պատճառով կրակը ջրով հանգցնելու բոլոր փորձերն անարդյունավետ էին ընթանում:

5. XIX դարի կեսերին նավթի մեծ պահանջարկը բառացիորեն փրկեց կետերի կյանքը: Ինչպե՞ս: Կետի ճարպը հնում անգին նյութ էր համարվում: Այն օգտագործում էին մոմերի, դեղորայքի, կոսմետիկայի, ինչպես նաև լամպերի պատրաստման համար: Այդ իսկ պատճառով կետերի որսը հասել էր ահռելի մասշտաբների, ինչն էլ գնալով բերում էր նրանց ոչնչացման: Սակայն, բարեբախտաբար, 50-ականներին՝ նավթարտադրության ընթացքում, հայտնաբերվեց էժան ու օգտագործման մեջ անվտանգ նյութ՝ կերոսին: Հենց կերոսինն էլ փոխարինելու եկավ կետի ճարպին, ինչն էլ փրկեց վերջիններիս պոպուլյացիան:

6. Նավթը համաշխարհային տնտեսության իրական թագուհին է: Սակայն ինչո՞ւ են բոլորը մտահոգված դրա գնի տատանումներից: Եթե միջին վիճակագրական մարդը հեծանիվը նախընտրում է ավտոմեքենայից, ապա նրան ինչո՞վ են խանգարում նավթի գնի փոփոխությունները: Իրականում նավթն օգտագործվում է ոչ միայն ողջ տրանսպորտային համակարգում, այլ նաև այն քիմիական կոմպոնենտների համար անհրաժեշտ նյութ է, որոնք մտնում են սպառողական ապրանքներից գրեթե բոլորի բաղադրության մեջ: Հենց այս պատճառով է, որ նավթի գնի անգամ 10 դոլարով փոփոխությունն ազդում է մեզանից յուրաքանչյուրի և համաշխարհային տնտեսության վրա:

7. Նավթի արտահոսքը էկոլոգիական աղետ ու վտանգ է կենդանիների համար: Բանն այն է, որ թռչունների փետրածածկի կամ կենդանիների մորթու վրա նավթ հայտնվելու դեպքում այն ստեղծում է մի շերտ, որը թույլ չի տալիս օդին հասնել փետուրներին կամ մորթու մազերին: Կենդանիները սատկում են սառեցումից: Համարվում է, որ եթե կենդանու մարմինը կիսով չափ պատված է նավթով, ապա նրան փրկելն այլևս անհնար է:

8. Նավթի մասին հիշատակել է Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույցում» (7-րդ դար), որտեղ նշված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոներն ու հարստությունները՝ երկաթը, ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, ակնաբյուրեղը, աղերը, ջերմուկներն էին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s