Рубрики
Հայոց լեզու քերականություն

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից

1.    Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգեվարք, փասիան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրձ,  կծկվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
սրտմաշուկ, այգեպան, կիզանուտ, ընձուղտ, ըմպանակ, վիպագիր, նստացույց, ըմբռնել, կպչուն, չվերթ։

Սիրտ և մաշուկ, այգի և պան, կեզ և նուտ, ինձ և ուղտ, ումպ, վեպ և գիր, նիստ և ցույց, բուռն, կիպ, չու և երթ

3.     Առանձնացրու հոմանիշ զույգերը.
մեղադրյալ, երկչոտ, կթղա, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, վեհերոտ, անդրավարտիք, գավաթ, եկեղեցի, տաբատ։

Անդրավարտիք – տաբատ

Երկչոտ – վեհերոտ

Կթղա – գավաթ

4.    Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
դարձվածքներ՝  
բարևը մոռանալ,Բաքոսի տաճար, առաջին ծիծեռնակ, ջրի երես հանել
բացատրություններ՝ նախակարապետապշել, ազնիվ մարդ, բացահայտել, թրջել, գինետուն։

բարևը մոռանալ — ապշել

Բաքոսի տաճար – գինետուն

առաջին ծիծեռնակ — նախակարապետ

ջրի երես հանել — բացահայտել

5.      Ընդգծիր գոյականները տրված հատվածում։ Քանի՞ գոյական կա։  
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։

Կա տաս գոյական:

6.      Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
Խցանահաններ, կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագրեր, հետախույզներ, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ, վիպագիրներ, բաղաձայններ։

7.      Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
Ինչու
է այդպես՝ գլխի չեմ ընկնում
Եվ գլխի ընկնող կա՞ մեկը տեսնես։

Երբ հոգնած օրը կորչում է մթնում,
Հոգնած լեռները ձորերն են մտնում։

Մինչև նրանք հասցնեին
Հանգուցյալից պատմել մի հուշ,
Զարթնած հավքը կանչեց քարին.
Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

Փակ աչքին ի՞նչ, թե ջրվեժի
Ուլունք-ուլունք արցունքի մեջ
Մի ծիածան կպակասի։

Շնորհակալ եմ իմ բախտից
Եվ քեզանից՝ շնորհակալ,
Որ կարող ես իմ տունը գալ
Նորագյուղյան քո դրախտից։

երբ-հարաբերական

մեկը-անորոշ

ինչու-հարցական

այդպես-ցուցական

նրանք-անձնական

ինչ-հարացական

իմ-անձնական

քո-անձնական

քեզանից-անձնական

8.    Առանձնացրու անկախ դերբայները։

Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել< բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ կանգնել իր մտադրությունից։

Թմրած, ուզածն, առևտուր անելու, մոտենալիս, ճանաչելով, խոսքի բռնվել, սերվածին, խայթող:

9.      Առանձնացրու անորոշ դերբայները։
Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։

Ապշեցնել, չմտածելով, հակառակ գնալ, դուրս գալ, նպաստելով:

10.  Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։

Բերելու, օգնելու:

11.  Առանձնացրու ածանցավոր բայերըգրիր՝ որ ածանց է առկա.
ենթադրել, ներգաղթել, հառաչել, իջել, կռթնել, վրդովել, հագցնել, ընկնել, ելել, վերացել։

իջել-ն-սոսկածանց

հագցնել-ցն-պատճառական

ընկնել-ն-սոսկածանց

ելել-ն-սեսկածանց

վերացնել-ան-սոսկածանց

12.  Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
Նա լռեց (չեզոք), հառաչեց(չեզոք)՝ հայացքն ուղղելով(ներգերծական) դեպի անորոշ տարածություն։
Գործ շատ կար(չեզոք). ծրագրեր էի վաճառում(ներգործական), բեմում տարբեր գործեր անում(ներգործական)։
Շուտով տղան մեծանում է(չեզոք) և դառնում(չեզոք) հայտնի արհեստավոր։
Լևոնը փաթաթվեց(չեզոք) մոր պարանոցին և սկսեց(ներգործական) բարձր ձայնով հեծկլտալ(չեզոք)։
Զգացի(ներգործական), որ տղան շատ վրդովվեց(կրավորական) իմ այդ խոսքից, և փորձեցի(ներգործական) մեղմել(ներգործական) անհաճո իրավիճակը։

13.  Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
«Եթե թշնամուն վերացնենք, անպայման կլինի խաղաղություն»,- մտածում էր իշխանը։
Մի թագավոր կամեցավ գեղեցիկ դարպաս շինել և զարդարել այն զարմանահրաշ նկարներով։
Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա, որպեսզի չհանդիպեր այդ խորհրդավոր անծանոթին։
Մի մարդ խանութ ուներ և գիտեր՝ դրանով կվաստակի իր օրվա ապրուստը։

վերացնենք-ըղձական

կլինի-ենթադրական

մտածում էր-սահմանական

կամեցավ-սահմանական

չէր գա-ենթադրական

չհանդիպեր-ըղձական

ուներ-սահմանական

գիտեր-սահմանական

կվաստակի-ենթադրական

14.  Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։
Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։

պիտի լինի, պիտի դառնա, պիտի սերտեն,

15.  Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
ա)
Իմ գերեզմանին դուք չմոտենաք
Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
Իմ վերև թող արև չխնդա։

գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա

 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։

16.  Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։
ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
Արհավիրքների զարկին անխնա։

17. Առանձնացրու անկանոն բայերը.
թեքվելսառչել,թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։

թողնել, ասել, ուտել, լինել, ցանկալ

18. Ընդգծիր մակբայները.
գողեգող
, ավանդաբար, այնպես,  լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկած, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։

19. Ընդգծիր կապերը.
դիմաց
, ընդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

20. Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
աՄեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s