Рубрики
Գրականություն

Համացանց

Համացանցն ու համակարգչային խաղերը դարձել են մեր օրերի ամենակարևոր ու միարժամանակ ամենավտանգավոր գործոններից մեկը և ինչքան էլ մարդ փորձի, երբեմն նույնիսկ անհնար է դառնում կտրվել նրանից: Այս հարցում թերևս ամենախոցելի խմբերը երեխաներն են:

Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով` խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր է: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, «ինչուների» պատասխանները կարող են գտնվել համացանցում:

Իմ կարծիքով համացանցը դարձել է մեր թշնամին: Մարդիկ շատ են տուժվում համացանցի պատճառով, քանի որ ճիշտ չեն օգտագործում: Համաձայն եմ, որ այն հեշտացրել է մեր կյանքը, բայց մենք մոռացել ենք, թե ինչի համար է այն ստեղծված:

Մի քանի տարի առաջ ես ինքս կախվածության մեջ էի ընկել, ինձ թվում է որ բոլորի հետ էլ այդպիսի բան եղել է, երբ կարծել ես թե դրանից այն կողմ ուրիշ ոչինչ չկա:

Համացանցում մարդիկ մոռանում են, որ գոյություն ունի մեկ այլ աշխարհ: Գիտեմ ինձ հետամնաց կհամարեք, բայց սա իմ կարծիքն է: Մեր օրերում շատ քչերն են կարողանում համացանցը ճիշտ օգտագործել, երևի եթե ճիշտ օգտագործեինք կախվածություն երբեք չէր առաջանա:

Համացանցը մեր ապագան է, և դա մի փոքր ցավալի է, քանի որ այդ ժամանակ մարդիկ պարզապես կմոռանան ապրել, կվերածվեն բույսերի: Շուտով գալու է մի ժամանակաշրջան որտեղ ռոբոտները կլինեն երկիր մոլորակի հիմնական բնակիչները: Կվերանա ամեն ինչ՝ բնությունը և մարդկությունը: Երևի մարդիկ կշարունակեն գոյություն ունենալ բայց ինչ օգուտ, եթե ամեն ինչ անելու են ռոբոտները և այդ ժամանակ մարդիկ բույսերից ոչնչով չեն տարբերվի:

Ցավալի է այն փաստը, որ մարդիկ մոռանում են ապրել, որովհետև այս աշխարհում այնքան բաներ կան բացի համացանցից:

Ինչու եմ այսքան բանն ասում, չէ որ եսել եմ օգտվում համացանցից, բայց ի տարբերություն շատերի ես գտել եմ դրանից օգտվելու ճիշտ ձևը:

Սկսեք ապրել, քանի որ այս կյանքում այնքան հետաքրքիր բաներ կան և վստահեցնում եմ չեք հիասթափվի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s