Рубрики
Без рубрики

Առաջադրանք 13.01

  • Լրացրու բաց թողած տառերը։ Տեքստի բոլոր բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության.

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղանշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

գարուն — իրանիշ, ա արտաքին հոլովում, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ առում

է — պակասավոր բայ, 3-րդ դեմք, օժ. բայ, դիմավոր բայ

մեկն — քանակական գոյական

այն — ցուցական դերանուն

անհամար — որակական ածական

գարուններից — հասարակ գոյական, հոգնակի թիվ, իրանիշ, ան արտաքին հոլովում, բացառական հոլով, անորոշ առում

որ — հարաբերական դերանուն

զարդարել էին — դիմավոր բայ, ե խոնարհում, պարզ, ներգործական, սահմանական եղանակ՝ վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ

որոնցից — հարաբերական դերանուն, հոգնակի թիվ, բացառական հոլով

հարյուր — քանակական թվական

ապրեց — ե խոնարհում, դիմավոր, պարզ, չեզոք, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ

երջանկության — հասարակ գոյական, եզակի թիվ, իրանիշ, ա ներքին հոլովում, սեռական հոլով

ու — համադասական շաղկապ

տխրության — հասարակ գոյական, իրանիշ, եզակի թիվ, ա ներքին հոլովում, սեռական հոլով

բանաստեղծը — ուղղական հոլով, անձնանիշ, ի արտաքին հոլովում, եզակի թիվ, որոշյալ առում, հասարակ գոյական

աշխարհահռչակ — որակական ածական

Սաադին — հատուկ հոյական, ի արտաքին հոլովում, տրական հոլով, որոշյալ առում, անձնանիշ

առավոտ — հասարակ գոյական, իրանիշ, եզակի թիվ, վա արտաքին հոլովում, հայցական հոլով, անորոշ առում

վաղ — ժամանակի մակբայ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s