Պարույր Սևակ, բանաստեղծությունների վերլուծություն

ՄԵՌՆԵԼ

Եթե մեռնել…
Թող որ մեռնեմ
հուր-կայծակից
Միանգամից,
մի վայրկյանում,
հանկարծակի,
Այնքան արդար,
խղճիս ձայնին միշտ ունկընդիր,
Որ համաձայն բիբլիական հին լեգենդին
Հանգիստ անցնեմ եւ ասեղի նեղլիկ ծակից…
Եթե մեռնել…
Թող սպանվեմ,
թող կործանվեմ
Այնպես ապրած եւ բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ
Իմ անունով կնքեն նրանց…
Եթե գամվել
փարոսի պես,
Արնաքամվել
հերոսի պես,
Ու քրքրվելª
դրոշի պես…
Եթե մեռնել…
Բայց առայժմ ապրե°լ է պետք

Այս բանաստեղծության մեջ Սևակը ասում է, որ եթե մեռնի ապա թող դա լինի հանկարծակի: Թող նա մեռնի հանգիստ խղճով, քանի որ նա համոզված է, որ իր ամբողջ կյանքում նա լսել է միայն իր սրտի և խղճի թելադրանքը:

Եթե մեռնել ապա նա կցանկանար սպանվել, զոհվել հերոսաբար, քանի որ նա կիմանար որ անիմստ չի զոհվում, որ այա կյանքից հեռանում է որևէ մի բան արած իր հայրենիքի համար: Նա կցանկանար վերածնվել մանուկների տեսքով և նա համոզված էր, որ իրենից հետո շատ մանուկների կկնքեն հենց իր անունով: Այսքանը նա ուզում էր, որ լինի երբ մահանա, Բայց առայժմ նա պետք է ապրեր:

ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ

Ես նախանձում եմ նրանց բոլորին,
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում…


Բարի նախանձով նրան եմ հիշում,
Ով չի մոլորվում անթափանց մուժում,
Ով չի վհատվում երկար վերելքից,
Չի հուսահատվում վայրի տարերքից,
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,
Չի նայում կյանքին իբրև բոստանի,
Որտեղից պիտի չաղ բաժին տանի…


Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,
Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)…
Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,
Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,
Անբանն Է միայն նրան նախանաձում…


Բանից պարզվում Է,— ես ու իմ հոգին,—
Որ չեմ նախանձում կյանքում ո~չ ոքի…

Պարույր Սևակն այստեղ ասում է, որ նախանձում է, նախանձում է այն մարդկանց ովքեր ապրում են հավատով, այսինքն հավատում են: Նախանձում է նրանց, ովքեր գրտեն թե ինչպես են քայլում, ում դեմ դուրս գալիս և ում համար են փայլու: Նա նախանձում է նրանց, ովքեր իրենց կյանքին վերջ տալուց հասկանում են, թե հանուն ինչի են դա անում:

Նա նախանձում է նրանց ովքեր չեն մոլորվում մառախուղի մեջ, չեն հուսահատվում և չեն հանձնվում ճանապարհին: Չեն լռում, երբ սուտ են բան են տեսնում, կամ լսում: Նրանց ովքեր չեն նայում կյանքին ինչպես բանջարանոցի, այսինքն չեն նստում և սպասում, թե երբ են իրենց բաժինը ստանալու, թե երբ է բախտը իրենց ժպտալու, այլ գործում են:

Սևակը նախանձում է նրան ում հոգում նախանձ չկա, նրան ով չի նախանձում սուտ փառք ու պատիվ ունեցողներին: Նա ասում է որ միայն անբաններն են նախանձում նրանց ովքեր աշխտասիրությամբ իրենց ցանած բերքն են հնձում:

Եւ ի վերջո նա հասկանում է, որ այս կյանքում նա ոչ ոքի չի նախանձում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s