Рубрики
Համաշխարհային պատմություն Հայոց պատմություն Նախագծեր

Պատմությանը հայտնի ամենախելացի մարդիկ

Պատմությունը ցույց է տալիս, որ խելացի լինելն ամենևին էլ կախված չէ դպրոցում ցուցաբերած առաջադիմությունից ու գնահատականներից: Ալբերտ Էյնշտեյնին ուսուցիչները հեռացնում էին դասարանից, քանի որ կարծում էին, թե նա հիմար է ու անընդունակ: Նյուտոնը կարծես դժվարություններ է ունեցել սովորելու հետ, ու ուսուցիչները կարծել են, որ նրան պետք է հատուկ դպրոց ուղարկել: Մեզ քաջ հայտնի Թոմ Կրուզը՝ հմայիչ հոլիվուդյան դերասանը, ևս անընդունակ աշակերտ է եղել: Մինչդեռ այս մարդիկ իրենց հետքն են թողել պատմության մեջ: Այսօր գիտական նվաճումների մեծ մասը հենվում է հենց Նյուտոնի ու Էյնշտեյնի առաջ քաշած սկզբունքների վրա, ընդ որում՝ Էյնշտեյնը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի գիտնականը:

1. Ալբերտ Էյնշտեյն

Էյնշտեյնը հայտնի է որպես գիտական աշխարհ երբևէ մուտք գործած ամենախելացի մարդկանցից մեկը: Ասում են՝ նրա ուղեղը 4 տոկոսով ավել է աշխատել սովորական մարդու ուղեղից: Նա արժանացել է 20-րդ դարի ամենահայտնի ու ազդեցիկ գիտնականի կոչմանը:

Փոքր տարիքում Էյնշտեյնն ամենեւին էլ հրաշամանուկ չէր: Հակառակը՝ շատերը կասկածում էին, որ նա լիարժեք երեխա չէ: Դպրոցում, որտեղ տղան չափազանց փակ էր, ծույլ, դանդաղկոտ եւ որեւէ բանի համար ոչ պիտանի, բոլորը ծիծաղում էին նրա վրա: Ուսուցիչներն ասում էին, որ Ալբերտից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Որեւէ սպորտաձեւ չի սիրել, բացի՝ լողից, նա խուսափում էր որեւէ ակտիվ գործունեությունից: Մեկ անգամ գիտնականն ասել է. «Երբ ես աշխատանքից տուն եմ վերադառում, ոչինչ չեմ ուզում անել, բացի՝ մտքի աշխատանքից»:

Այդպես էլ դպրոցական ատեստատ չստանալով՝ Ալբերտը ծնողներին համոզեց, որ ինքնուրույն կարող է պատրաստվել Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական ուսումնարան (պոլիտեխնիկ) ընդունվելու համար, սակայն ձախողեց քննությունները:

Վերջապես ընդունվելով պոլիտեխնիկ՝ Ալբերտը շատ հաճախ բաց էր թողնում դասերը՝ սրճարաններում ամսագրեր կարդալով վերջին գիտական տեսությունների մասին:

Դիպլոմ ստանալուց հետո Էյնշտեյնին որպես փորձագետ աշխատանքի ընդունեցին պատենտային բյուրոյում: Հաշվի առնելով, որ տեխնիկական բնութագրերի գնահատումը երիտասարդ մասնագետից 10 րոպե էր խլում, նա հիմնականում զբաղվում է իր սեփական տեսությունների մշակմամբ:

Էյնշթեյնը Ծխամորճ ծխողների մոնրեալյան ակումբի ցմահ անդամ էր: Նա անչափ հարգալից էր վերաբերվում ծխամորճին եւ համարում էր, որ այն «նպաստում է մարդկության գործերի մասին հանգիստ ու օբյեկտիվորեն դատել»: 

Մերիլին Մոնրոն եւ Ալբերտ Էյնշթեյնը 1950-ական թվականների Ամերիկայի կուռքերն էին: Առաջինը գեղեցկության խորհրդանիշն էր, Էյնշթեյնը հանճարեղության էտալոնն էր: Այդ տարիներին անչափ տարածված էր հետեւյալ անեկդոտը. Ալբերտ Էյնշթեյնը եւ Մերիլին Մոնրոն հանդիպում են բարձրաշխարհիկ ընդունելությանը: «Եթե մենք երեխա ունենայինք,- դիմել է գիտնականին դերասանուհին,- նա կժառանգեր իմ գեեցկությունը եւ քո խելքը: Դա հրաշալի կլիներ»: «Իսկ եթե նա գեղեցիկ ստացվեր, ինչպես ես, եւ խելացի, ինչպես դո՞ւ»,- քմծիծաղ է տվել Էյնշթեյնը:

Հետաքրքիր փաստեր

ԱՌԱՋԱՐԿ ԼԻՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ

1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ սատար էր Իսրայելին: Գիտնականը միշտ պաշտպան էր կանգնում ճնշված ազգերին:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԸ ՍԻՐՈՒՄ ԷՐ ԿԱՆԱՆՑ

Նրա առաջին կինը Միլեվա Մարիչն էր, ով չափազանց շատ էր խանդում Էյնշտեյնին, սակայն դա չէր կանգնեցնում Էյնշտեյնին: Զուգահեռ նա սկսեց հանդիպել իր ապագա երկրորդ կնոջ հետ: Իր կյանքի երկրորդ ուղեկցուհին դարձավ Էլզա Լովենտալը, ով Էյնշտեյնին ոչ հարազատ քույր էր գալիս: Նա տարիքով ավելի մեծ էր Էյնշտեյնից և նա նույնպես նախկինում ամուսնացած էր: Ալբերտ Էյնշտեյնը այդ ժամանակ արդեն հայտնի գիտնական էր և շատ հաճախ գիշերները իր տուն կանանց էր բերում: Իսկ Էլզա Լովենտալը այդ ամենին ներողամտորեն էր մոտենում և նույնիսկ առավոտյան Էյնշտեյնին սուրճ էր մատուցում:

ԷՅՆՇՏԵՅՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՓՐԿԵԼ ԻՐ ԿՅԱՆՔԸ

1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական: Նա մահացավ հաջորդ օրը:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԻ ՈՒՂԵՂՆ ՈՒ ԱՉՔԵՐԸ

Նրա մահվանից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՈՎ ԻՍԿ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՕՍԿԱՐՈՎ

Հայտնի «Հարաբերականության տեսության» աշխատանքը Էյնշտեյնին չբերեց Նոբելյան մրցանակ: Էյնշտեյնի Նոբելյան մրցանակի հետ կապված պատմությունը նման է Դի Կապրիոի Օսկարի հետ կապված պատմությանը: Էյնշտեյնը ոչ մեկ անգամ ներկայացված է եղել Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառի անվանակարգում՝ գրեթե ամեն տարի: Բայց նրա իդեաները բավական հեղափոխական էին և մրցանակաբաշխության անդամները միշտ կասկածով էին մոտենում դրանց: Սակայն կատարվեց դիվանագիտական քայլ: 1921թ. մրցանակը տրվեց էյնշտեյնին ֆոտոէֆեկտի տեսության համար, նաև «…Տեսական ֆիզիկայի բնագավառում այլ աշխատանքների համար»: Մրցանակաբաշխությունից ստացված ամբողջ գումարը փոխանցվեց առաջին կնոջն ու երեխաներին՝ ինչպես և Էյնշտեյնը խոստացել էր կնոջը:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԻՐՔԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ

Ալբերտ Էյնշտեյնի գլխավոր կիրքը գիտությունը չէր: Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց երաժշտության: Նա առավել հաճույք էր ստանում երաժշտությունից, ջութակից: Դա իր գլխավոր կիրքն ու ուրախությունն էր:

2. Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665 թ-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը՝ բակալավրի գիտական աստիճանով:

Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66 թթ-ին: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև: Նա այդ ժամանակ է հայտնագործել նաև Տիեզերական ձգողության օրենքը: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը: 

Լինելով մաթեմատիկոս՝ այս մարդը մեզ տրամադրել է ֆիզիկայի հիմնական դրույթներ, որոնց միջոցով այսօր հաջողվում է իրականացնել ամենաբարդ փորձերը: Նյուտոնը յուրօրինակ է նրանով, որ նրա գաղափարները հասանելի էին մեզ նույնիսկ դպրոցում:

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները:
Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել:
…Թող մահկանացուներն ուրախանան, որ մարդկային ցեղն այդպիսի զարդ ունեցավ»: 

Հետաքրքիր փաստեր

Նա չէր սիրում խորթ հորը

Նյուտոնն ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրի էր առնում, թե ինչ մեղքեր է գործել մինչ տվյալ պահը։ Դրանցից մեկը եղել է հորն ու մորը տան մեջ այրելու սպառնալիքը։ 

ՆՈՐԱԾԻՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԱ ՄԱՀՎԱՆ ԵԶՐԻՆ Է ԵՂԵԼ 

Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։

ԽՆՁՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ ՉԷ

Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պնդում են, որ դա էլ է հորինված։

ՆԱ ԿԱԿԱԶԵԼ Է

Ինչպես շատ հանճարներ, Նյուտոնը ևս կակազել է։ Նրա նման են եղել նաև Ուինսթոն Չերչիլը, Չարլզ Դարվինը և այլք։

ՆԱ ՀԱՅՏՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ ԺԱՄԿԵՏԸ

Նա հայտնել է, որ աշխարհի վերջը չի լինի ավելի շուտ, քան 2060թ.-ը։ Դրանով նա ցանկացել է վերջ դնել աշխարհի վերջի մասին բազմաթիվ կարծիքների, սակայն այդ թվականն արդեն իսկ բավական մոտ է։

ՆԱ ԼԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԷՐ

Որպես Ազգային Ժողովի անդամ՝ նա խոսել է մեկ անգամ՝ խնդրելով փակել պատուհանը։

ՆՐԱ ՇՈՒՆԸ ԱՅՐԵԼ Է ՆՅՈՒՏՈՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

Ըստ վարկածի՝ Նյուտոնի շունն այրել է հանճարի լաբորատորիան՝ վերացնելով նրա քսան տարվա հետազոտությունները։ Սակայն շատերն էլ ասում են, որ հրդեհը բռնկվել է բաց պատուհանից եկող քամուց, որը շրջել է վառվող մոմը։

ՆԱ ՏԱՌԱՊԵԼ Է ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ

1979թ.-ին Նյուտոնի մազերի ուսումնասիրությունը ցույց է տվել մեծ քանակությամբ սնդիկի առկայություն, որը հավանաբար հավաքվել է նրա ուսումնասիրությունների արդյունքում։ Սակայն չափազանց շատ սնդիկը կարող է նյարդային դարձնել մարդուն։ Իսկ շատերը պնդում են, որ նրա մազերը երբեք չեն թափվել և նրա լնդերը երբեք չեն արյունահոսել. երկուսն էլ սնդիկից թունավորման արդյունք են։

3. Գալիլեո Գալիլեյ

Գալիլեյի աշխատանքները նշանակալի ազդեցություն են թողել գիտական մտքի զարգացման վրա: 

Գալիլեոյի ծնողները ենթադրում էին, որ նա բժիշկ կդառնա, սակայն պատանուն շատ ավելի հետաքրքրեցին մաթեմատիկան ու ֆիզիկան: Նա համալսարանում թողեց բժշկության պարապմունքները և արդեն 25 տարեկանում դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր:

Գալիլեյը ձևակերպեց հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման օրենքը, հայտնագործեց շարժումների գումարման և ճոճանակի տատանման պարբերության հաստատունության օրենքները:

Գալիլեյն առաջին գիտնականներից էր, որ լուրջ պայքար սկսեց անցյալի կեղծ պատկերացումների դեմ, հերքեց շարժման մասին Արիստոտելի ուսմունքն ու առաջարկեց ժամանակակից մեխանիկայի հիմունքները:

1609 թ-ին Գալիլեյն աստղադիտակ պատրաստեց ու սկսեց ուսումնասիրել աստղալից երկինքը: Եվ շուտով կատարեց կարևոր հայտնագործություններ. հայտնաբերեց Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող 4 արբանյակները, խառնարաններ՝ Լուսնի վրա, Արեգակի բծերը և օղակներ` Սատուռնի շուրջը:

Վեներան ուսումնասիրելիս Գալիլեյը եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի՝ բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Գալիլեյի ծննդից դեռևս 20 տարի առաջ այդպիսի տեսություն առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, եկեղեցին պաշտոնապես արգելել էր:

Գալիլեյը նույնպես հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր հայացքներից, հայտարարել, որ համամիտ չէ Կոպեռնիկոսի հայացքներին: Սակայն նա իրականում երբեք էլ չհրաժարվեց իր գաղափարներից և ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Միայն 1981 թ-ին կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, ընդունեց Տիեզերքի Արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:

Հետաքրքիր փաստեր

Ինկվիզիցիան Գալիլեո Գալիլեյին դատապարտում էր իր՝ Արևի և Երկրի մասին գրքի համար:

1633թ-ին ինվիզիցիոն ընթացքի պատճառը դառնում է Գալիլեոյի նոր գիրքը՝ «Երկխոսություն աշխարհի երկու մեծագույն՝ պտղոմեոսական և կոպեռնիկոսական համարգերի մասին» աշխատությունը:  Գիրքը վիճում էր պտղոմեոսական համակարգի հետ, որի հիմնական գաղափարն այն է, որ աշխարհի կենտրոնում անշարժ Երկիր մոլորակն է: Իսկ աշխարհի կառուցվածքի մասին նման պատկերացումների կողմնակից էր ինքը՝ կաթոլիկ եկեղեցին, այստեղից էլ ծագում է կաթոլիկ եկեղեցու վրդովմունքը Գալիլեոյի գաղափարիների շուրջ:

Գալիլեո Գալիլեյը ճշմարիտ էր համարում աշխարհի հելիոցենտրիկ՝ արևակենտրոն համակարգը:

Ըստ Ինկվիզիցիայի՝ Գալիլեոն մեղադրվում էր Աստվածաշնչի հեղինակությունը նվազեցնելու մեջ: Նա մեղադրվում էր, իբրև թե գերազանցում է բանականության լիազորությունները և նվազեցնում Սուրբ Գրքի հեղինակությունը: Գալիլեոն, սակայն, հավատացած էր, որ բանականությունն ունի զորություն բնության ճանաչողության գործում. ըստ նրա՝ բանականությունը ճանաչում է ճշմարտությունը՝ «այն ճշտությամբ, որն ունի ինքը՝ բնությունը»:

Իսկ կաթոլիկ եկեղեցին համարում էր, որ ցանկացած գիտական տեսություն կրում է միմիայն վարկածային բնույթ և չի կարող հասնել արարչագործության գաղտնիքների կատարյալ ճանաչողությանը: Գալիլեյը հակառակ համոզումն ուներ՝ համարելով, որ մարդկային միտքը ունակ է ճանաչելու բնությունը, և նա բնության այս ճանաչողությունը աստվածային էր համարում:

Գալիլեո Գալիլեյին չեն տանջել, բայց սպառնացել են տանջել…

Գալիլեոյին սպառնացել են տանջել 1633թ-ի դատական ընթացքի ժամանակ, եթե նա չհրաժարվեր իր «հերետիկոսական» կարծիքից այն մասին, որ Երկիրն է պտտվում Արևի շուրջը: Որոշ պատմաբաններ, սակայն, մտածում են, որ Գալիլեոյին, հնարավոր է, տանջել են չափավոր սահմաններում:

Գալիլեո Գալիլեյը ապացուցում է Արիստոտելի հայացքների սխալականությունը Երկրի և Լուսնի մասին և փոխում է մարդկության պատկերացումները Երկրի և տիեզերքի մասին:

Գալիլեոյի բացահայտումները, այդ թվում՝ Լուսնի անհարթ, բլրոտ մակերեսի  բացահայտումը վճռական քայլ էր այն հարցում, որ ողջ տիեզերքը կամ աշխարհը, ընդհանուր առմամբ, արարված է միևնույն սկզբունքով, որ ամենուր նրանում գործում են միևնույն օրինաչափությունները:

Եկեղեցին ճանաչում և ընդունում է իր սխալները Գալիլեո Գալիլեյի գործում:

1758թ-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV-ը հրամայում է Գալիլեոյի աշխատանքները, որոնք պաշտպանում էին հելիոցենտրիզմը, հեռացնել «Արգելված գրքերի ցանկից»: Այս գործը արագ չի ընթանում և ավարտվում է միայն 1835թ-ին:

Հետագայում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ն է զբաղվում Գալիլեոյի իրավունքների վերականգնմամբ, իսկ 1989թ-ին կարդինալ Պուպարը հայտարարություն է անում Գալիլեոյի դեմ ներկայացված Ինկվիզիցիայի մեղադրանքի մասին. «Գալիլեյին մեղադրելով՝ Սուրբ դիվանատունը գործում էր անկեղծորեն՝ զգուշանալով, որ Կոպեռնիկոսի հեղափոխության ճանաչումը վտանգ է ներկայացնում կաթոլիկ ավանդույթի համար: Բայց դա սխալ էր, և անհրաժեշտ է դա անկեղծորեն ճանաչել: Այսօր մենք գիտենք, որ Գալիլեյը իրավացի էր՝ պահպանելով Կոպեռնիկոսի տեսությունը, չնայած նրա կողմից ներկայացված փաստարկների շուրջ քննարկումը շարունակվում է նաև մեր օրերում»:

Նա այն մարդն է, ով մեզ տվել է երկնքի խորքերը սավառնող աչքեր: Գալիլելոն հայտնաբերեց աստղադիտակը, որի շնորհիվ մարդկությանը հաջողվեց բացահայտել տիեզերքում թաքնված գաղտնիքները: Արդյոք կարիք կա՞ նշելու, որ ՆԱՍԱ-ն հենվում է հենց այս մարդու կողմից դարեր առաջ արված բացահայտումների ու ջանքերի վրա:

4. Ադոլֆ Հիտլեր

Այս մարդը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Նացիզմի գաղափարը առաջ քաշելով՝ նրան հաջողվել է համոզել մարդկանց դրա ճշմարտացիությունը, ու հենց այստեղ էլ թաքնված է նրա հանճարը: «Ես բոլոր հրեաներին չեմ սպանել մի նպատակով՝ որ մարդիկ հասկանան՝ ինչու եմ ոչնչացրել նրանց». սա նրա ամենահայտնի արտահայտությունն է, որ իր ինտրիգով տարիներ շարունակ տանջել է մարդկանց: Մի լեգենդի համաձայն՝ նա ունեցել է հրեա հայր, ով լքել է մորն ու իրեն: Կան նաև մի շարք գրքեր Հիտլերի մասին:

Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) շքանշաններով: 

Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հակազգային հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա «ռասիստական, հակասեմիտական» գաղափարախոսությունը:

1923 թ-ին Մյունխենում ձախողվել է գեներալ Լյուդենդորֆի հետ պետական հեղաշրջման նրա փորձը. Հիտլերը ձերբակալվել է, դատապարտվել 5 տարվա ազատազրկման, սակայն 10 ամսից ազատ է արձակվել: Բանտում գրած «Իմ պայքարը» կենսագրական գրքում ձգտել է ապացուցել, որ Գերմանիային այդ վիճակից կարող է դուրս բերել և հզոր պետություն դարձնել միայն ուժեղ ղեկավարը՝ ֆյուրերը՝ այդ դերում տեսնելով հենց իրեն:

Հիտլերն էական բարեփոխումներ է իրականացրել երկրում. հիմնականում վերացվել է գործազրկությունը, մեծաքանակ օգնություն է տրամադրվել կարիքավոր ընտանիքներին, հաճախակի կազմակերպվել են մշակութային և մարզական միջոցառումներ, վերակազմավորվել են արդյունաբերական ձեռնարկությունները, կատարվել է ծավալուն շինարարություն, բնակչության շրջանում սկսվել է ռևանշիստական քարոզչություն: Այդ ամենի նպատակը Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած պարտության համար վրեժխնդիր լինելն էր:

Իսպանիայում քաղաքացիական կռիվների ժամանակ (1936–38 թթ.) Գերմանիան մեծ օժանդակություն է ցուցաբերել գեներալ Ֆրանկոյին, 1938 թ-ին գրավել է Ավստրիան, 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին հարձակվել է Լեհաստանի վրա՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1939–40 թթ-ին հիտլերյան բանակը գրավել է Լեհաստանը, Չեխոսլովակիան, Նորվեգիան, Դանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ֆրանսիան, 1941 թ-ին՝ Հունաստանը, Խորվաթիան: 1941 թ-ի հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, կարճ ժամանակամիջոցում գրավել Մերձբալթյան երկրները, Բելոռուսիան (այժմ՝ Բելառուս), Ուկրաինան, Մոլդավիան (այժմ՝ Մոլդովա), Ռուսաստանի մի մասը, հասել մինչև Մոսկվայի մատույցները, մինչև Ստալինգրադ (այժմ` Վոլգոգրադ) և Հյուսիսային Կովկաս:

Բռնագրավված երկրներում խաղաղ բնակչությանը և ռազմագերիներին զանգվածաբար ոչնչացրել կամ քշել են համակենտրոնացման ճամբարներ: Հիտլերն այս գործողությունների հիմնական ոգեշնչողն ու գլխավոր կազմակերպիչներից էր:

Կանխազգալով ֆաշիստական Գերմանիայի մոտալուտ պարտությունը՝ կայսերական գրասենյակի գետնահարկում Հիտլերն ինքնասպան է եղել:

Լեհաստան ներխուժելու նախօրեին` 1939 թ-ի օգոստոսի 29-ին, Օբերզալցբերգում արտասանած ճառում, գերագույն հրամկազմին համոզելու համար, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, Հիտլերը վկայակոչել է 1915 թ-ի հայերի եղեռնը. «Ի վերջո ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը Թուրքիայում»:   1938 թ-ին «Թայմս» հանդեսը Հիտլերին ճանաչել է «Տարվա մարդ»:

Հետաքրքիր փաստեր

1. Հիտլերը երբեք համակենտրոնացման ճամբարներ չէր այցելում:

2. Հիտլերի առաջին սերը հրեա էր, սակայն նա այդպես էլ համարձակություն չի ունեցել սեր խոստովանելու նրան:

3. Ադոլֆ Հիտլերի ազգանունը կարող էր լինել Շիկլգրուբեր: Նրա հայրն այդ ազգանունը փոխել է 1877-ին:

4. Հիտլերը բուսակեր էր ու հատուկ օրենքներ էր ստեղծել կենդանիների հետ դաժան վարվելու դեմ:

5. Ժամանակակից պատմության մեջ ծխախոտի դեմ առաջին պայքարը սկսել է Հիտլերը:

6. Մինչ Հիտլերն իր պատիժն էր կրում Լանդսբերգյան բանտում, նա պատվիրակ էր ուղարկել իր համար ավտոմքեքնայի վարկ վերցնելու համար:

7. Հիտլերի գրասենյակում Հենրի Ֆորդի դիմանկարն էր կախված, որը նրան ոգեշնչում էր:

8. Հիտլերն իրեն կանանց համար շատ գրավիչ էր համարում, այդ իսկ պատճառով սիրահետելը հաճախ էր օգտագործում քաղաքական նպատակներով: Գերմանացիները Եվա Բրանունի մասին չգիտեին մինչ պատերազմի ավարտը:

9. Ամերիկյան գաղտնի ծառայությունը փորձում էր Հիտլերի սննդի մեջ կանացի հորմոններ ավելացնել, որպեսզի նրան առավել կանացի դարձնի:

10. Ալեքսանդր Մեծը, Նապոլեոնը, Մուսոլինին ու Հիտլերը տառապում էին այլուրաֆոբիայով, որը վախն է կատուներից:

11. Հիտլերն առաջադրվել է որպես Նոբելյան մրցանակակիր 1939-ին:

12. Հիտլերը պլանավորում էր հազարավոր հրեական արտեֆակտներ հավաքել Անհետացող ռասաների թանգարանի ցուցադրման համար, որը նա պատրաստվում էր բացել պատերազմից հետո:

13. Երբ Հիտլերը 4 տարեկան էր, նրան մի հոգևորական փրկել է խեղդվելուց:

14. Հիտլերը երբեք չի սովորել մեքենա վարել: Միաժամանակ նա ամեն կերպ նպաստում էր Volkswagen-ի զարգացմանը:


15. Հիտլերի կառավարման ժամանակաշրջանում նրա «Իմ պայքարը» գիրքը անվճար հիմունքներով բաժանվում էր բոլոր նորապսակներին:

16. Հիտլերը քրոնիկ մետեորիզմով էր տառապում, որի դեմ 28 տեսակի դեղ էր ընդունում:

17. 1938-ին TIME ամսագիրը Հիտլերին անվանեց «տարվա մարդ»:

18. 1913-ին Հիտլերը, Ստալինը, Տրոցկին ու Տիտոն իրար շատ մոտ էին բնակվում Վիեննայում: Նրանցից ոմանք անգամ նույն սրճարանից էին օգտվում:


19. Ադոլֆ Հիտլերի ու Ուսամա բեն Լադենի մահվան մասին հայտնել են նույն տարվա նույն օրը՝ մայիսի 1-ին։

5. Վիլյամ Շեքսպիր

Տաղանդավոր այս մարդու անունը գալիս է դարերի խորքից ու հավերժանում պատմության մեջ: Մեզ համար 36 պիես գրած հանճարը համարվում է երբևէ գոյություն ունեցած ամենափայլուն դրամատուրգը:

Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է:

Վիլյամ Շեքսպիրը սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը: 

Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են  հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:

Շեքսպիրի կատակերգությունների հիմնական թեման սերն է, որ հաղթահարում է ծնողների բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները: Կատակերգությունների հերոսներն օժտված են վարակիչ կենսուրախությամբ: 

Շեքսպիրի այս շրջանի ողբերգություններում արտացոլված է կյանքի դաժանությունների իրական պատկերը. ողբերգականը ներկայացված է որպես մարդկանց քստմնելի չարագործությունների արգասիք («Տիտուս Անդրոնիկուս», 1594 թ.), պատանի սիրահարների գեղեցիկ և կենսախինդ սերը դառնում է տոհմերի անմիտ ու դաժան թշնամանքի, ինչ-որ տեղ նաև չար պատահականությունների զոհը («Ռոմեո և Ջուլիետ») և այլն:

Մեջբերումներ

«Ահով ու դողով եմ մոտենում գրական այն հսկա կաղնուն, որի մեջ միանում ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները»: 

Վոլֆգանգ Գյոթե, գերմանացի բանաստեղծ

«Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի՝ տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի՝ տկար է»:

Հովհաննես Թումանյան, բանաստեղծ

«Շեքսպիրը կուռք չի եղել մեզ համար, ոչ էլ լոկ մշակութային երևույթ, այլ կենդանի իրականություն»:

Մարտիրոս Սարյան, նկարիչ

Հետաքրքիր փաստեր

Ոչ ոքի հայտնի չէ Շեքսպիրի ծնվելու ստույգ ամսաթիվը

Թեև գրականության մեջ նշվում է, որ գրողը լույս աշխարհ է եկել 1564թ. ապրիլի 26-ին, սակայն դա իրականում նրա մկրտության օրն է:

Շեքսպիրն ամուսնացել է 18 տարեկանում

Գրողի կինը` Էն Հեթուեյը, ամուսնուց մեծ էր 8 տարով, ինչն այն ժամանակների համար շատ տարօրինակ երևույթ էր: Բացի այդ, ամունանալու պահին Հեթուեյն արդեն հղիության 3-րդ ամսում էր:

Շեքսպիրի երեխաներից մեկը մահացել է փոքր տարիքում

Առաջին դստեր ծնվելուց հետո Հեթուեյը լույս աշխարհ է բերել երկվորյակների, որոնցից մեկը 11 տարեկանում  մահացել է:

Ներկայում Շեքսպիրի հետնորդներից որևէ մեկը ողջ չէ

Գրողի ավագ դուստրը մի աղջիկ է ունեցել, ով, սակայն, հետագայում չի մայրացել: Իսկ նրա կրտսեր դուստրը 3 որդի է ունեցել, ովքեր մահացել են նախքան ամուսնանալը:

Շեքսպիրի կյանքում կան «կորուսյալ տարիներ»

Ոչ ոք չգիտի, թե 1578-1582  և 1585-1592 թվականների ընթացքում գրողն ինչով է զբաղված եղել, քանի որ այդ ժամանակհատվածների վերաբերյալ որևէ գրավոր արձանագրություններ չկան:

Շեքսպիրի հայրը հայտնի գարեջուր համտեսող էր

Գրողի հայրը` Ջոն Շեքսպիրը, ուներ բազմաթիվ մասնագիտություններ, որոնց շարքում էր նաև գարեջրի համտեսումը:

Շեքսպիրի ծնողները, կինն ու երեխաներն անգրագետ էին

Ըստ պահպանված որոշ արձանագրությունների, գրողի ընտանիքի անդամները ոչ գրել գիտեին, ոչ էլ` կարդալ:

Լեզվական նորամուծություններ

Ըստ մասնագետների, Շեքսպիրի շնորհիվ է, որ այսօր առօրյա խանգլերենում գործածվում են «ոսկե սիրտ», «կոտրել սառույցը» և «սերը կույր է» արտահայտությունները:

6. Լեոնարդո դա Վինչի

Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական  և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի ամենախոշոր արվեստագետներից է: 

Լեոնարդոյի մասին մտածելիս մեզ մի հարց է տանջում՝ ո՞վ է իրականում եղել այս մարդը՝ արվեստագե՞տ, գիտնակա՞ն, քանդակագո՞րծ, թե՞ նկարիչ: Պարզվում է՝ բոլորը մեկտեղ: Նրա աշխատանքները արվեստի բացառիկ նմուշներ են: Նրա պատմությունների հիման վրա գրվում են գրքեր ու նկարահանվում ֆիլմեր:

Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.), «Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է: Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով:

1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: 1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան»  («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ  երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում:

Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: 

Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:

 Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:

«Լավ նկարիչը պետք է նկարի երկու բան՝ մարդուն և նրա հոգու արտացոլումը»:

Լեոնարդո դա Վինչի

   Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների  նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:

Նրա գաղտնիքները

1. Լեոնարդո դա Վինչին շատ էր գաղտնագրեր օգտագործում, որպեսզի իր մտքերն աստիճանաբար բացվեին՝ մարդկության «զարգացմանը» համընթաց։ Հանճարը գրում էր ձախ ձեռքով ու անհավանական մանր տառերով, ընդ որում՝ աջից դեպի ձախ։ Դա էլ հերիք չէ՝ նա բոլոր տառերը գրում էր հայելային արտացոլանքի տեսքով։ Նա խոսում էր գաղտնիքներով, անդադար մետաֆորիկ կանխագուշակություններ էր անում ու պաշտում էր ռեբուսներ կազմելը։

Լեոնարդոն չէր ստորագրում իր ստեղծագործությունները, բայց դրանց վրա առկա էին հատուկ նշաններ։ Օրինակ՝ եթե ուշադիր ուսումնասիրենք նրա կտավենրը, ապա կարելի է գտնել խորհրդանշական թռչնակի, որը տեղից թռնում է։ Հավանաբար այսպիսի գաղտնի նշան-հուշումները քիչ չեն եղել, ուստի զարմանալի չէ, որ դարեր անց Լեոնարդոյի նորանոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, ինչպես դա եղավ Բենուայի աստվածամոր պարագայում, որը երկար տարիներ իրենց հետ կրում էին ճանապարհորդող դերասանները՝ սովորական սրբապատկերի կարգավիճակում։

2. Լեոնարդո դա Վինչին հայտնաբերել է ցրվելու սկզբունքը՝ սֆումատոն։ Նրա կտավների վրա իրերը չունեն հստակ սահմաններ. ամեն ինչ, ասես իրական կյանքում, լղոզված է, ներթափանցում է մեկը մյուսի մեջ, այսինքն շնչում է, ապրում է և այդ կերպ՝ բորբոքում է մարդու երևակայությունը։ Շնորհիվ սֆումատոյի էֆեկտի, ստեղծվեց Ջակոնդայի հանճարեղ ժպիտը, որը տարբեր ֆոկուսներով նայելիս մերթ քնքուշ ժպիտ է թվում, մերթ ագրեսիվ ծամածռություն։ Մոնա Լիզայի երկրորդ հրաշքը կայանում է նրանում, որ նա «ողջ է». դարերի ընթացքում նրա ժպիտը փոխվում է, իսկ շրթունքների ծայրերը վեր են բարձրանում։

Նույն կերպ էլ հանճարը միախառնում էր տարբեր գիտություններ, ինչի շնորհիվ նրա շատ գյուտեր կիրառություն են գտել նրա կյանքից շա՜տ տարիներ հետո։ Լույսի ու ստվերի մասին նրա տրակտատից են սերում թափանցող ուժի, տատանվող շարժման ու ալիքների տարածման տեսությունները, իսկ նրա հեղինակած 120 գրքերը տարածվել են ամբողջ աշխարհում և աստիճանաբար են ի հայտ գալիս՝ Լեոնարդոյի մահանալուց դարեր անց։

3. Լեոնարդոն անալոգիայի մեթոդը գրեադասում էր բոլոր այլ մեթոդներին։ Անալոգիայի մոտավորությունը հենց դրա առավելությունն է՝ սիլլոգիզմի ճշգրտության հանդեպ, երբ երկու եզրահանգումներից անխուսափելիորեն բխում է երրորդը, բայց միայն մեկը։ Փոխարենը, անալոգիան հնարավորություն է տալիս անսահման քանակով եզրահանգումներ անելու։

Վերցնենք թեկուզ Լեոնարդոյի հռչակավոր իլյուստրացիան, որը ցուցադրում է մարդու մարմնի համամասնությունը։ Պարզված ձեռքերով ու ոտքերով, մարդը տեղավորվում է շրջանակի մեջ, իսկ ոտքերն իրար հետ ու ձեռքերը վեր պարզած՝ քառակուսու մեջ։ Ընդ որում, առաջանում է խաչաձև պատկեր, որը ինչ որ չափ ալրաղաց է հիշեցնում։ Ի դեպ, հենց Լեոնարդոյին է պատկանում եկեղեցիների այն կառուցվածքի գաղափարը, որի ժամանակ աղոթատեղին տեղակայված է եկեղեցու կենտրոնում ու հավատացյալները դրա շուրջ են հավաքվում։ Քչերը գիտեն, որ Լեոնարդոն դա արել էր՝ ելնելով մարդու պորտի դիրքից։

4. Լեոնարդոն սիրում էր կիրառել կոնտրապոստի՝ հակադրությունների հակադրման կանոնը, քանի որ դա շարժում էր ստեղծում։ Կորտե Վեկիոյում գտնվող հսկայական ձիու արձանը ստեղծելիս, նա կոնտրապոստը կիրառեց ձիու ոտքերի վրա, ինչը ազատ քայլքիի պատրանք էր ստեղծում և բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ձիու արձանը, իրենց քայլվածքն ավելի անկաշկանդ էին դարձնում։

5. Լեոնարդոն երբեք չէր շտապում ավարտին հասցնել իր հերթական գլուխգործոցը, քանզի անավարտությունը կյանքի անպայման որակներից մեկն է, իսկ ավարտը՝ սպանություն։ Նա կարող էր մի քանի դետալ ավելացնել կտավի վրա, հետո օրերով այլ գործերով զբաղվեր՝ Լոմբարդիայի դաշտերը բարեկարգելով, կամ էլ ջրի վրայով քայելելու սարքի էսկիզներն անելով։ Լեոնարդոյի գրեթե բոլոր գլուխգործողները կիսատ են։ Շատերը վնասվել էին կրակի, ջրի, բարբարոսական վերաբերմունքի պատճառով, բայց հանճարը երբեք չէր ռեստավրրացնում դրանք։ Վարպետը հատուկ լուծույթ ուներ, որի միջոցով նա արդեն պատրաստի կտավին ավելացնում էր «անավարտության պատուդաններ»։ Հավանաբար, այդ կերպ նա տեղ էր թողնում հենց կյանքի ներգրավվման ու կյանքի կողմից ուղղումներ անելու համար։

7. Թոմաս Էդիսոն

Մարդ, ով մեզ տվեց լամպը: Չնայած նա աշխատելիս մի փոքր հենվել է Տեսլայի աշխատանքների վրա, լամպի հեղինակը հենց Էդիսոնն է, ու դա նրա միակ գյուտը չէ: Իմիջիայլոց, նրան էլ դպրոցում մտավոր հետամնաց են համարել:

Աշխարհի մեծագույն գյուտարարներից մեկը՝ Թոմաս Էդիսոնը, իր կյանքի ու գործի օրինակով ապացուցում է, որ հաջողությունը գալիս է միայն այն մարդկանց մոտ, ովքեր լուծում են այն վերջին խնդիրը, որը կանգնած էր իրենց ճանապարհին այդ հաջողությանը հասնելու համար: Միայն այդ մարդիկ են դառնում հաղթողներ և հասնում ճանաչվածության:

Թոմաս Էդիսոնը ընտանիքի վերջին՝ 7-րդ զավակն էր: Նա ի ծնե թույլ առողջություն ուներ, բավական շուտ սկսել էր կորցնել լսողությունը և դպրոց էլ գնաց տարեկիցներից ավելի ուշ:

Երբ մի օր Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ ու մորը փոխանցեց ուսուցչի նամակը, մայրը բարձրաձայն կարդաց այն. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը չափազանց փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, որոնք կարողանան նրան որևէ բան սովորեցնել: Խնդրում ենք՝ ինքնուրույն սովորեցրեք նրան»: Էդիսոնի մայրը նախկին ուսուցչուհի էր և շարունակեց տղային կրթել սեփական ուժերով:

Տարիներ անց, երբ ընտանեկան արխիվներում Էդիսոնը գտավ այդ նամակը, տեսավ, որ այնտեղ իրականում գրված էր. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք չենք կարող նրան սովորեցնել մյուս աշակերտներին զուգահեռ: Խորհուրդ ենք տալիս նրան ինքնուրույն սովորեցնել տանը»:

Արդեն 10 տարեկանում Թոմասը սկսեց հետաքրքրվել քիմիական փորձերով և տան նկուղում ստեղծեց իր առաջին լաբորատորիան: Քիմիական փորձերի համար նրան գումար էր հարկավոր, և Էդիսոնը սկսեց գնացքում թերթ ու քաղցրավենիք վաճառել: Ժամանակ չկորցնելու համար նա իր լաբորատորիան տեղափոխեց չօգտագործվող վագոններից մեկը և շարունակեց փորձեր անել հենց գնացքի մեջ: 15 տարեկանում դեպքերի բերումով նա հաջողացրեց տպագրական մեքենա գնել և սկսեց հրատարակել սեփական թերթը ու վաճառել այն գնացքի ուղևորներին:

16 տարեկանում Էդիսոնը սկսեց ուսումնասիրել հեռագրության գործը և 5 տարի աշխատեց որպես հեռագրիչ: 21 տարեկանում, կարդալով Մայքլ Ֆարադեյի «Էլեկտրականության փորձարարական հետազոտություններ» գիրքը՝ Էդիսոնը սկսեց հետաքրքրվել գյուտարարությամբ:

Շուտով նա ստեղծեց քվեների ինքնաշխատ հաշվիչ Կոնգրեսի համար, սակայն այն ոչ ոքի չհետաքրքրեց։ Այդ պահից սկսած Էդիսոնը որոշեց միայն այնպիսի գյուտերով զբաղվել, որոնք պահանջարկ կունենան: Նրա երկրորդ հայտնագործությունը բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր, որի համար նա ստացավ դրամական խոշոր պարգև։ Ստացված գումարով նա արհեստանոց հիմնեց Նյուարկում և շարունակեց գիտափորձեր անցկացնել:

Արդեն 1876 թվականին՝ 29 տարեկանում, Էդիսոնը լավ սարքավորված լաբորատորիա կարողացավ ստեղծել, որտեղ հմուտ աշխատակիցների հետ շարունակեց փորձարկել ու կատարելագործել իր ուսումնասիրությունները և վերածել դրանք կոմերցիոն և օգտակար տեխնիկական գյուտերի: Այս լաբորատորիան ժամանակակից գիտահետազոտական ինստիտուտների նախատիպն էր, և շատերը այն ևս համարում են Էդիսոնի մեծագույն հայտնագործություններից մեկը:

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆը), որը նա ստեղծեց 1877 թվականին: Հենց այս սարքի ստեղծումով դրվեց ձայնագրման բնագավառի հիմքը:

1879 թվականին պատրաստ էր Էդիսոնի առաջին հաջողված շիկացման լամպի մոդելը, որը դարձավ ժամանակակից լամպի նախատիպը: Լամպը Էդսոնի հայտնագործությունը չէր, սակայն նա դարձավ այն լամպի և էլեկտրաբաշխիչ համակարգի ստեղծողը, որոնք կարողացան միասին և խնայողաբար աշխատել: Այդ լամպերով նա ամբողջությամբ լուսավորեց իր հայտնագործությունների լաբորատորիան:

Թոմաս Էդիսոնի շնորհիվ սկսվեց էլեկտրական էներգիայի դարաշրջանը: Նա երազում էր լուսավորել ամբողջ Նյու Յորքը, իսկ հետո՝ նաև ամբողջ աշխարհը: Դա տեղի ունեցավ 1882 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը երեքին:

Նույն տարում Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը, մշակեց մի շարք փոխանցման ու չափիչ սարքեր, նախագծեց հզոր գեներատորներ։

Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։ Թոմաս Էդիսոնին ու իր թիմին է պատկանում 1093 հայտնագործություն:

Թոմաս Էդիսոնը մահացավ 1931 թվականին՝ 84 տարեկան հասակում: Ողջ Ամերիկայի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին նրան՝ 1 րոպեով անջատելով բոլոր էլեկտրական լամպերը, այդ թվում՝ Ազատության արձանի կանթեղը:

Էդիսոնն աշխարհին թողեց ոչ միայն իր հազարավոր գյուտերն ու հայտնագործությունները, այլև բազմաթիվ ոգեշնչող ու մոտիվացնող դասեր՝ սեփական օրինակի հիման վրա:

Թոմաս Էդիսոնի լավագույն խորհուրդները

  1. Հաջողությունն այն է, երբ քո պատրաստվածությունը համապատասխանում է քեզ բախտ վիճակված հնարավորությանը:
  2. Ամեն ինչ տրվում է նրան, ով հանգիստ չի նստում տեղը ու սպասում: Եթե կան հավակնություններ, ինչպես նաև ցանկություն և ուժ գիշեր ու ցերեկ աշխատելու համար, ապա ամեն ինչ, անգամ ամենահավակնոտ ծրագրերը իրագործելի են մարդու համար:
  3. Հանճարը իրենից ներկայացնում է 1 տոկոս ոգեշնչում և 99 տոկոս քրտնաջան աշխատանք:
  4. Եթե կա տարբերակ ինչ-որ բան ավելի լավ անելու, ապա գտիր այդ տարբերակը:
  5. Դուք հարցնո՞ւմ եք իմ ձեռքբերումների մասին: Ես ունեմ հսկայական քանակությամբ ձեռքբերումներ: Հիմա ես գիտեմ մի քանի հազար բան, որոնք չի կարելի անել: Ես երբեք պարտություններ չեմ կրել, ես պարզապես գտել եմ 10 000 տարբերակ, որոնք չեն աշխատում:
  6. Ցավոք շատ մարդիկ, ովքեր վերջնականապես հուսահատվել են ու «զենքերը» վայր դրել, երբեք չեն իմանա, թե որքան մոտ էին իրենք հաջողությանն այդ պահին: Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք չափազանց արագ ենք թևաթափ լինում: Հաջողության տանող ամենավստահելի ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է:

Հետաքրքիր փաստեր

Փոքր տարիքում ուսուցիչները համարում էին նրան անհույս երեխա։

10 տարեկանում Թոմասը իրենց տան նկուղում ստեղծեց «քիմիական լաբորատորիա»։
Նա բոլոր տարաների վրա գրել էր «Թույն», որպեսզի ոչ ոք դրանց ձեռք չտա։

12 տարեկանից Էդիսոնը սկսել է կորցնել լսողությունը, ինչը ժառանգական հիվանդություն էր, սակայն գյուտարարին դա դուր էր գալիս, քանի որ նա կարողանում էր կենտրոնանալ աշխատանքի վրա։

Ասում են՝ Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը առաջարկություն է արել Մորզեի այբուբենով։

Նրա որդին՝ Թոմաս Ալվա Էդիսոնը եղել է մտավոր հետամնաց:

8. Միքելանջելո

Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, 
ճարտարապետ և բանաստեղծ Բուոնարոտի Միքելանջելո

Միքելանջելոն 17 տարեկանում մարմարից կերտել է «Կենտավրոսների կռիվը» քանդակը, որտեղ արտացոլված են մարտնչող ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը: 1498– 1501 թթ-ին ստեղծած «Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանացել: Այդ գործի հիմնական թեման մայրական վիշտն է. Տիրամայրը՝ անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն: 1501–04 թթ-ին Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը` 5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:

1505 թ-ին Հուլիոս II պապը Միքելանջելոյին հրավիրել է Հռոմ և պատվիրել իր դամբարանի կառուցումը, որի շինարարությունը քանդակագործն ավարտել է 1545 թ-ին: Դամբարանի համար Միքելանջելոն ստեղծել է Մովսես մարգարեի և 2 պատանի գերյալների արձանները. մեկը ձգտում է ազատվել կապանքներից, իսկ մյուսը մահամերձ է: Մովսեսը պատկերված է կամքի հզոր ուժով ու խառնվածքով: 

Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ է: Նա իր բոլոր մոնումենտալ գործերն ստեղծել է առանց օգնականների: Նրան են պատվիրել որմնանկարել նաև Վատիկանի Սիքստինյան կապելլայի ավելի քան 600 մ2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած, նկարիչը պատկերներ է ստեղծել աշխարհի արարչագործության մասին: Որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը՝ Ադամը՝ իր առնական ու գեղեցիկ կերպարանքով: Միքելանջելոն այդ որմնանկարի վրա աշխատել է 1508–12 թթ-ին:

Տարիներ անց՝ 1536–41 թթ-ին, Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծել է նաև «Ահեղ դատաստան» որմնանկարը: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, սակայն Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ: Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ սբ Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով:

Միքելանջելոն հայտնի է նաև որպես ճարտարապետ. նրա գործերին բնորոշ է պլաստիկ արտահայտչականությունը: 1546 թ-ից մինչև կյանքի վերջը նրա հիմնական աշխատանքը Հռոմի Սբ Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր՝ որպես «հավերժական քաղաքի» հոգևոր ու աշխարհիկ կենտրոններ (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո` նրա նախագծերով): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվել է Սբ Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրել է Ջակոմո դելլա Պորտան:

Ծերության տարիներին Միքելանջելոն գրել է բանաստեղծություններ՝ հիմնականում մադրիգալներ ու սոնետներ, որոնք տպագրվել են մահից հետո՝ 1623 թ-ին: 

Առակ Միքելանջելոի խորամանկ արարքի մասին

Երբ Միքելանջելոն մարմարի կտորից քանդակեց հանրահայտ Դավիդի արձանը, ամբողջ պալատական կազմն ու ժողովուրդը եկան տեսնելու այդ հրաշքը։ Եկավ նաև կարդինալն իր աշխատակիցների հետ։ Արձանը շատ գեղեցիկ էր և բոլորը հիանում էին նրա կատարելությամբ։ Սակայն կարդինալը ինչ-որ բան պետք է ասեր, քանի որ նա սովոր էր խորհուրդներ տալ և ուղղություն ցույց տալ։ Եվ դիմելով Միքելանջելոին, նա ասաց. – ինձ դուր է գալիս Ձեր աշխատանքը։ Բայց ահա… գիտե՞ք։ Ահա այն տեղը՝ ուսը… Ինձ թվում է այնտեղ պետք է մի փոքր տաշել։

Ի՞նչ անել։ Վիճե՞լ կարդինալի հետ, այդ ամբարտավան, ինքնավստահ մարդու հետ։ ոչ, դա անել չի կարելի։ Որովհետև նրա թույլտվությունից է կախված երկրում շատ բաներ։ Բայց նաև փչացնել ներդաշնակությունն ու գեղեցկությունը՝ նկարիչը նույնպես չէր կարող։ Եվ այդ ժամանակ Միքելանջելոն մի ձեռքով վերցնում է մուրճը, մյուսով հատիչը, և աննկատ՝ մի փոքր մարմարի փոշի։ Բարձրանալով աստիճաններով, նա սկսում է թխթխկացնել՝ ձևացնելով, որ հարվածում է արձանին, քիչ-քիչ ձեռքից թափելով մարմարի փոշին։ Հետո նա իջնում է, նայում արձանին և հարցնում կարդինալին.

– Հիմա լա՞վ է։

Կարդինալը կկոցում է աչքերը, ուշադիր նայում և ասում.

– Այո, այ հիմա ամեն ինչ շատ լավ է։

Երբեք թույլ չտաք ղեկավարել ձեզ այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն հասկանում Ձեր գործունեության ոլորտից։ 

9. Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացի զորավար, պետական գործիչ: Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.

Այս հզոր արքայի խելացի լինելը երևում է թեկուզ այն փաստից, որ նրա հայրը Մակեդոնիայի կառավարումը վստահել է նրան, երբ նա դեռ միայն 16 տարեկան էր: Նա հայտնի է իր նվաճումներով, կառավարել է Ասիայի մեծ մասը:

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: 

Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: 

Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում: 

Ալեքսանդր Մակեդոնացու և նրա հավատարիմ ձիու՝ Բուցեֆալի պատմությունը

Մակեդոնացին չափազանց քաջ է եղել դեռ մանկուց: Մի անգամ նրա հորը՝ Ֆիլիպ II-ին, խորհուրդ տվեցին 11-ամյա որդու համար Բուցեֆալ անունով հովատակին գնել:

Այստեղ հարկ է նկատել, որ «Բուցեֆալ» բառն առաջացել է հունարեն «Բուկեֆալ»-ից, որը նշանակում է «Ցլագլուխ»: Եվ իսկապես, առաջարկվող ձիու գլխի ձևը արտասովոր էր և ցլի գլուխ էր հիշեցնում:

Վաճառականը դրա համար պահանջեց 13 տաղանդ, որը հսկայական գումար էր, հավասար էր մոտավորապես 340 կգ արծաթի: Ըստ այդ չափանիշի՝ գումարն ահռելի մեծ էր անգամ շատ լավ ձիու համար:

Հաշվի առնելով այն փաստը, որ ձին վայրի էր և անսանձ, Ֆիլիպն առանց երկար մտածելու որոշեց հրաժարվել գնումից:

Մակեդոնացին և Բուցեֆալը

Դրանից նեղացած՝ Ալեքսանդրը, ով այն ժամանակ ընդամենը 10-11 տարեկան էր, բղավեց.

— Հայրի՛կ, միայն այն բանի պատճառով, որ դու չես կարողանում, ինչպես հարկն է, ձի քշել, հրաժարվո՞ւմ ես հիանալի ձիուց:

Բարկանալով՝ Մակեդոնիայի տիրակալը պատասխանեց.

— Գրազ կգամ, որ դու չես կարողանա այդ ձիուն սանձել: Սակայն եթե դա քեզ հաջողվի, ես կգնեմ այն քեզ համար:

Ալեքսանդրն արագ վերադարձավ, մոտեցավ Բուցեֆալին, բռնեց նրա սանձից և պտտեցրեց հակառակ արևին: Նա դա արեց այն պատճառով, որովհետև միանգամից նկատել էր, որ ձին վախենում է սեփական ստվերից: Այնուհետև սկսեց գուրգուրել ձիուն, խոսել, վազվզել դրա հետ՝ անդադար ստիպելով, որ կենդանին շարժման մեջ գտնվի: Երբ Բուցեֆալը վարժվեց Ալեքսանդրի ձայնին և սկսեց ծանր շնչել, ապագա հրամանատարն արագ հանեց իր վերարկուն և թռավ ձիու վրա:

Նույն վայրկյանին ձին սկսեց գալարներ անել, այս կողմից այն կողմ թռչել, հետևի ոտքերի վրա կանգնել, որպեսզի մեջքի ծանրությունը ներքև նետի: Տղան քաջությամբ մինչև վերջ մնաց ձիու մեջքին, մինչև որ վերջինս վարժվեց մեջքի ծանրությանը:

Այսպես հայտնի Բուցեֆալը խաբվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, որից հետո ձին դարձավ նրա հավատարիմ ընկերը, ուղեկիցն ու դաշնակիցը՝ աշխարհը գրավելու համար:

Դեպի Պարսկաստան կատարած արշավանքներից մեկի ժամանակ հետաքրքիր դեպք պատահեց Ալեքսանդրի ռազմական ընկերոջ հետ: Բարբարոսները գողացան նրան, որից հետո Մակեդոնացին հայտարարեց.

— Եթե նախատեսված ժամանակամիջոցում իմ ձին հետ չվերադարձվի, ես կոչնչացնեմ ձեր ողջ ազգը:

Իհարկե, Բուցեֆալը կառավարչին վերադարձվեց ողջ և առողջ վիճակում: Թվում է, թե սա մարտական իրավիճակին բնորոշ դեպք էր, սակայն այն հստակորեն ցույց է տալիս, թե ինչքան կապված էր իր ձիու հետ Մակեդոնացին:

Հետաքրքիր է իմանալը նաև, որ Բուցեֆալն ուներ տարբերակիչ առանձնահատկություն. նրա ոտքերին սովորականից ավելի շատ մատներ կային:

Իր հավատարիմ ընկերոջ անունով Մակեդոնացին քաղաք է  կոչել՝ «Բուցեֆալա»: Այս քաղաքը մինչ օրս գոյություն ունի, գտնվում է Պակիստանի տարածքում, սակայն այժմ անվանվում է Ջալալպուր:

Հետաքրքիր փաստեր

1. Ալեքսանդր Երրորդ Մեծ:

Նաև Ալեքսանդր Երրորդ Մեծ անվամբ հայտնի Ալեքսանդր Մակեդոնացին Հին Մակեդոնիայի արքան էր, Եգիպտոսի փարավոնը, Ասիայի թագավորն ու իրանական արքան:

Նա պատկանում էր Արգեադների հին հունական տոհմին Պելոպոնեսից: Նրա անունը ծագում էր հունական Ալեքսո-պաշտպանել և Անդր-մարդ բառերից: Այդպիսով նրա անունը նշանակում է մարդկանց պաշտպան:

2. Ալեքսանդրի ուսուցիչն Արիստոտելն էր:

Ալեքսանդրի հայրը` Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին, վարձել էր Սոկրատեսի ու Պլատոնի հետ մեկտեղ՝ պատմության մեծագույն փիլիսոփաներից մեկին` Արիստոտելին` որպես տասներեքամյա Ալեքսանդրի ուսուցիչ:
Արիստոտելը սովորեցնում էր Ալեքսանդրին այն ամենը, ինչ ինքը գիտեր, 3 տարիների ընթացքում, մինչև Ալեքսանդրի 16 տարին լրանալը, երբ նա նստեց Մակեդոնիայի գահին: Ալեքսանդրի մայրը` Օլիմպիադա Էպիրացին, էպիրական Նեոպտղոմեոս Առաջինի դուստրն էր:

3. Ալեքսանդրը 2 երեխա ուներ:

Մինչև այժմ վեճեր են գնում Ալեքսանդր Մակեդոնացու սեռական կողմնորոշման մասին: Այնուամենայնիվ, նա 3 կին ուներ` Ռոքսանան, Ստատիրան ու Փարիսատը:
Համարվում է, որ Ալեքսանդրը 2 երեխա ուներ` Հերակլեսը` իր սիրուհի Բարսինայից ծնված արտամուսնական երեխան, ու Ալեքսանդր 4-րդը` Ռոքսանայի որդին: Ցավոք, Ալեքսանդրի մահից հետո նրա երեխաներին սպանեցին, նախքան նրանք կհասնեին հասուն տարիքի:

4. Հիմնադրված քաղաքներ:

Ալեքսանդրը հիմնադրել է 70-ից ավելի քաղաքներ, որոնցից ամենաքիչը 20-ն անվանել է իր պատվին: Դրանցից ամենահայտնի Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքն է:
Բացի դրանից, Հիդասպա գետի (այսօր այն հայտնի է՝ որպես Հնդկաստանում գտնվող Ջելամ գետ) մոտ տեղի ունեցած ճակատամարտի վայրից ոչ հեռու նա հիմնադրեց Բուցեֆալ քաղաքը՝ իր սիրելի ձիու պատվին, որը մահացու վիրավորվել էր այդ ճակատամարտի ընթացքում:

5. Ուխտագնացություն դեպի Ալեքսանդրի գերեզման:

Նա Հռոմում ամենապատվելի օտարերկրյա գործիչներից էր անգամ իր մահվանից շատ տարիներ անց: Հուլիոս Կեսարը, Մարկոս Անտոնիոսն ու Օգոստոս կայսրն ուխտագնացություն էին կատարում դեպի Ալեքսանդրիայում գտնվող նրա գերեզմանը:

6. Այլուրոֆոբիա:

Շատ քչերը գիտեն, թե ինչ ընդհանրություն ունեն Ալեքսանդրը, Չինգիզխանն ու Նապոլեոնը: Առաջին բանը, որ մտածում ես, որ դա համաշխարհային տիրակալության պլաններն են, բայց իրականում բոլոր այս մարդիկ տառապում էին այլուրոֆոբիայից` կատուների հանդեպ վախից:

7. Ոչ մի պարտված ճակատամարտ:

Ալեքսանդր Մակեդոնացու տակտիկան ու ռազմավարությունը մինչ այսօր ուսուցանում են ռազմական ակադեմիաներում: 18 տարեկանում տարած իր առաջին հաղթանակից մինչև իր մահը 33 տարեկան հասակում՝ մեծ զորավարը չի պարտվել ոչ մի ճակատամարտում:

8. Հունա-բուդդիզմ:

Շատ քչերն են լսել հունա-բուդդիզմի մասին: Այս եզրույթը վերաբերում է հելլենիստական մշակույթի ու բուդդիզմի միջև եղած մշակութային սինկրետիզմին, որը զարգացել էր մեր թվարկության 4-5-րդ դարերի միջև Բակտրիայում և Հնդկական ենթամայրցամաքում` ներկայիս Աֆղանստանի, Հնդկաստանի ու Պակիստանի տարածքներում:

Այս անսովոր մշակույթը դարձավ այն իրադարձությունների երկար շղթայի մշակութային հետևանքը, որը սկսվել էր Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Հնդկաստանի վրա հունական արշավանքներից: Հետագայում նրա զարգացումը տեղի էր ունենում հնդկա-հունական թագավորության ստեղծման ու Քուշանական կայսրության ծաղկման ժամանակաշրջանում:

9. Գորդյան հանգույց:

Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ կապված ամենահայտնի լեգենդներից մեկը գորդյան հանգույցի մասին լեգենդն է: Առասպելներում ասվում է, որ ֆրիգիական Գորդիոս արքան բարդագույն հանգույց էր կապել ու հայտարարել, որ նա, ով կկարողանա քանդել այն, կդառնա Ֆրիգիայի հաջորդ արքան:

333թ., երբ Ալեքսանդրը նվաճեց Ֆրիգիան, նա, առանց երկար մտածելու, հայտնի հանգույցը կտրեց թրով:

10. Մակեդոնական առաջին պետությունը:

Ժամանակակից Մակեդոնիան ոչ մի կապ չունի Մակեդոնական թագավորության հետ:
Մակեդոնիայի Հանրապետությունը Հարավարևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզու կենտրոնում գտնվող ժամանակակից երկիր է, որը ոչ մի կերպ պատմականորեն կապված չէ հին հունական Մակեդոնական թագավորության հետ: Առաջին Մակեդոնական պետությունը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում:

11. Խմելու մրցույթ:

Մի անգամ Ալեքսանդրն իր զինվորների շրջանում ալկոհոլային խմիչքներ խմելու մրցույթ անցկացրեց: Թեպետ զորքերը հիացմունքի մեջ էին այս մտահղացումից, արդյունքում 42 զինվոր մահացավ ալկոհոլային թունավորումից:

12. Ալեքսանդրի հանդուրժողականությունը:

Պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո Ալեքսանդրը սկսեց հագնվել պարսից արքայի նման ու պարսկուհի երկու կին վերցրեց իր համար:
Սրա պատճառը պարզ է: Նա համարում էր, որ իր կողմից նվաճված ժողովուրդներն իրենց ավելի հարմարավետ կզգան, եթե իրենց նոր տիրակալը հետևի իրենց սովորություններին:

13. Ալեքսանդրի մահվան պատճառը:

Չնայած այն բանին, որ շատ տարիների ընթացքում գոյություն ունեին բազմաթիվ տեսություններ, Ալեքսանդրի մահվան իրական պատճառը մնում է հին աշխարհի գաղտնիքներից մեկը:
Ժամանակակից բժշկական փորձագետները պնդում են, որ պատճառներից կարող էին լինել մալարիան, թոքերի ինֆեկցիան, երիկամային անբավարարությունը կամ տիֆը: Սակայն ոչ ոք չի կարող ինչ-որ բան հաստատ ասել:

14. Ալեքսանդրի հերոսը:

Նրա սիրած գրքերն էին «Իլիականն» ու «Ոդիսականը»: Մանկությունից Ալեքսանդր Մակեդոնացուն ոգեշնչում էին Հոմերոսի հերոսները, նա նույնիսկ քնում էր` բարձի տակ պահելով «Իլիականը»: Ապագա մեծ զորավարի ու տիրակալի երևակայությունը գերել էր հույն ռազմիկ Աքիլլեսը, ով մարտնչում էր Տրոյայում:

15. Ալեքսանդրի կուռք Հերակլեսը:

Այնուամենայնիվ, Ալեքսանդրի ամենամեծ կուռքը, ով նրա վրա էական ազդեցություն էր գործում, Հերակլեսն էր:

Բոլոր ժամանակների ամենահայտնի առասպելական հունական կերպարներից մեկով նրա հիացմունքն այնքան խորն էր, որ Ալեքսանդրն իրեն Հերակլեսի նման անվանեց Զևսի որդին ու միշտ գլուխ էր գովում, որ Հերակլեսի սերունդն է:

10. Սթիվեն Հոքինգ 

Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող

Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով:

1962 թվականին Հոքինգը ավարտել է Օքսֆորդի համալսարանը, իսկ 1966 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը «Տիեզերքի ընդլայնման առանձնահատկությունները» թեմայով։

1965 թվականից Հոքինգը աշխատել է որպես գիտաշխատող Քեմբրիջի Գոնբիլ և Կիզ քոլեջում, 1968֊ից 1972 թվականներին՝ Տեսական աստղաբանության ինստիտուտում, 1972-1973 թվականներին Աստղագիտության ինստիտուտում, 1973-1975 թվականներին կիրառական մաթեմատիկայի եւ տեսական ֆիզիկայի անբիոնում, 1975-1977 թվականներին դասավանդել է ձգողականության տեսություն, 1977-1979 թվականներին եղել է գրավիտացիոն ֆիզիկայի պրոֆեսոր և 1979 թվականից եղել է մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1974-1975 թվականներին նա Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դրամաշնորհային ուսանող էր։

Ինքն իր մասին Հոքինգը ասել է, որ լինելով մաթեմատիկայի պրոֆեսոր լինելով, նա դպրոցական տարիներին երբեք մաթեմատիական կրթություն չի ստացել։ Օքսֆորդում իր դասավանդման առաջին տարում նա ավարտեց իր դասախոսությունը պահանջած ժամանակից երկու շաբաթ շուտ։

Հոքինգը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ ԿԱՍ (Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ), որը նաև հայտնի է որպես Լուի Գեհրիգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել։ Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում․ նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից և քայլելիս։ Խնդիրներն առավել վատթարանում են, և նա սկսում է խոսելիս հաճախ հնչյունները կուլ տալ։ Նրա ընտանիքը նկատում է այս փոփոխությունները, երբ նա վերադառնում է տուն Սուրբ ծնունդի համար։ Շուտով բժշկական հետազոտություններ են սկսում։ Շարժողական նեյրոնների հիվանդության ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թվական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։ Խոսելու կարողությունից զրկվելուց հետ նա կարողանում էր հաղորդակցվել այլ անձանց հետ շնորհիվ խոսքի սինթեզատորի, որը սկզբում կառավարում էր ձեռքի իսկ հետագայում վզի մկանների միջոցով։

Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը 2018 թվականի մարտի 14-ի վաղ առավոտյան: Ընտանիքը պաշտոնապես հայտարարել է գիտնականի մահվան մասին: Դեռևս պարզ չէ, թե ինչից է մահացել Հոքինգը, սակայն պարզվել է, որ նա մահացել է խաղաղ մահով:

Հետաքրքիր փաստեր

ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳԸ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՃԱԽԵԼ Է ԻԳԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Պատկերացրեք, թե որքան դժվար փորձություն կարող է լինել ժամանակակից տղաների համար հաճախել աղջիկների համար նախատեսված դպրոց։ Սթիվեն Հոքինգը ստիպված է եղել որոշ ժամանակ հաճախել St. Albans High School for Girls դպրոց, քանի որ ծնողները բավարար ֆինանսական հնարավորություններ չեն ունեցել նրան խառը դպրոց ուղարկելու համար, որն ավելի հեռու է գտնվել իրենց բնակավայրից։ Այն ժամանակ փոքր տղաներին հաճախ էին տալիս իգական դպրոցներ։

ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳԸ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՃԱԽԵԼ Է ԻԳԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Պատկերացրեք, թե որքան դժվար փորձություն կարող է լինել ժամանակակից տղաների համար հաճախել աղջիկների համար նախատեսված դպրոց։ Սթիվեն Հոքինգը ստիպված է եղել որոշ ժամանակ հաճախել St. Albans High School for Girls դպրոց, քանի որ ծնողները բավարար ֆինանսական հնարավորություններ չեն ունեցել նրան խառը դպրոց ուղարկելու համար, որն ավելի հեռու է գտնվել իրենց բնակավայրից։ Այն ժամանակ փոքր տղաներին հաճախ էին տալիս իգական դպրոցներ։

ՆԱ ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՏ ՎԱՏ Է ՍՈՎՈՐԵԼ

Որքան էլ զարմանալի է, բայց Հոքինգը դպրոցում չի փայլել իր առաջադիմությամբ։ Հակառակը՝ հեռու է եղել գերազանցիկի կերպարից և ստացել է «բավարար» կամ «անբավարար» գնահատականներ։ Մինչև 8 տարեկանը նա չի կարողացել կարդալ, և ինչպես խոստովանել է՝ եղել է անընդունակ և ծույլ։ Համադասարանցիները և ուսուցիչները նրան անվանել են Էյնշտեյն գուցե ծաղրելու համար կամ էլ նրա մեջ ինչ-որ բան էին նկատել, որով տարբերվում էր մյուսներից։ Հոքինգը վատ է սովորել, ոչ թե եղել է անընդունակ, այլ պարզապես անտարբեր է եղել իր շուրջը կատարվող երևույթների հանդեպ։ Դպրոցում վատ առաջադիմությունն ամենևին էլ նրան չի խանգարել դառնալ մեր ժամանակների լեգենդար գիտնական։

ՀՈՔԻՆԳԸ ՏԱՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սթիվեն Հոքինգը անսահման համակրանք է զգացել մաթեմատիկայի հանդեպ դեռևս վաղ հասակից և ցանկացել է այն հասցնել կատարելության։ Բայց հայրը՝ Ֆրենկը, այլ տեսակետ է ունեցել և իր որդու համար նախատեսել էր բժշկի ճակատագիր։ Գիտության հանեպ մեծ հետաքրքրությանը զուգահեռ՝ Սթիվենը բացարձակ անտարբեր է եղել կենսաբանության նկատմամբ։ Նա ասում էր, որ այն «ճշգրիտ չէ և չափազանց նկարագրողական»։ Նա առավել նախընտրել է ճշգրիտ գիտությունները։ Օքսֆորդի համալսարանում մաթեմատիկայի ֆակուլտետ չի եղել, այդ պատճառով էլ ընդունվել է ֆիզիկայի բաժին։

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՄՈՒՄ Է ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՂԵԼ

Կենսագիր Քրիստեն Լարսենը գրել է, որ Օքսֆորդում սովորելու առաջին տարին Հոքինգը մեկուսացած է եղել բոլորից և իրեն երջանիկ չի զգացել, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ միացել է համալսարանի թիավարության թիմին։ Նախքան իր բացառիկ հիվանդության արդյունքում պարալիզացվելը, նա եղել է թիավարության թիմի առաջնորդը, որն իր հրահանգներով կառավարում է տեմպը և ուղղությունը։

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ՝ ՀՈՔԻՆԳԸ ՉԷՐ ԱՊՐԻ ՄԻՆՉԵՒ 24 ՏԱՐԵԿԱՆ

Ամիոտրոֆիկ կողային սկլերոզ․ այս հիվանդության առաջին նշանները բժիշկները Հոքինգի մոտ հայտնաբերեցին 1963-ին և նրանց կանխատեսումներով՝ նրան 3 տարուց էլ քիչ ժամանակ էր մնացել ապրելու։ Սակայն նրանք սխալվեցին և Հոքինգը ապրեց մինչև 76 տարեկան։

Բժիշկների ախտորոշումն ամեն ինչ փոխեց։ 21-ամյա երիտասարդին գրավեց Վագների երաժշտությունը, կորցրեց ուսումն ավարտելու ցանկությունը: Բայց ընկճվածությունն անցավ, երբ հիվանդանոցում մահացավ նրա կողքին պառկած լեյկոզով հիվանդ մի տղա: Հիվանդության արդյունքում, նա ամբողջովին պարալիզացվել էր և շփվում էր միայն համակարգչի միջոցով՝ միմիկական շարժումների օգնությամբ, որոնք միակն էին, ինչը հիվանդությունը չէր ոչնչացրել։

ՆԱ ԱՇԽԱՏԵԼ Է PINK FLOYD ԽՄԲԻ ՎԵՐՋԻՆ ԱԼԲՈՄՆԵՐԻ ԹՂԱՐԿՄԱՆ ՎՐԱ

Աշխարհի ամենախելացի մարդը համաձայնել է համագործակցել աշխարհահռչակ փսիխոդելիկ ռոք խմբի Pink Floyd-ի հետ։ Սթիվեն Հոքինգը նույնպես աշխատել է նրանց վերջին երկու The Division Bell և The Endless River ալբոմների վրա։ «Talkin’ Hawkin» երգում հնչում է նրա ձայնը։

ՆԱ ՍՈՒՊԵՐՄԵՆԻ ԵՒ ԼՈԻՍ ԼԵՅՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒ Է ԵՂԵԼ

Սթիվեն Հոքինգը իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ կցանկանար Սուպերմենի ուժն ու հնարավորություններն ունենալ։ Երիտասարդ ժամանակ սիրահարված է եղել Լոիս Լեյնին, իսկ ավելի ճիշտ Մարգո Քիդերին, որը Քրիստոֆեր Ռիվի հետ խաղացել է «Սուպերմեն» ֆիլմում։

65 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈՔԻՆԳԻ ԿՅԱՆՔԻ ԵՐԱԶԱՆՔԸ

2007-ին՝ 65 տարեկանում, կատարվեց Սթիվեն Հոքինգի կյանքի երազանքը, նա հայտնվեց անկշռության մեջ, որտեղ նա «սավառնում» էր: Zero Gravity ընկերությունը հատուկ ծառայություն է տրամադրում՝ կտրուկ վերև բարձրացող և ներքև իջնող ինքնաթիռում թռչողները մի քանի փուլով մոտ 25 վայրկյանի ընթացքում անկշռության զգացողություն են ունենում: Այդպիսով, տասնամյակների մեջ առաջին անգամ անվասայկալից ազատված Հոքինգի երազանքն իրականություն դարձավ։ Տասնամյանների անշարժությունից հետո նա նույնիսկ մարմնամարզական սալտո կարողացավ կատարել։

ՀՈՔԻՆԳԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ, ՈՐ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՍ

Գիտնականը հավատում էր այլմոլորակային կյանքի գոյությանը։ 2008թ․ NASA-ի 50 ամյակին հնչեցրած խոսքում նա առաջ է քաշել այլմոլորակայինների գոյության տեսությունը։ Ըստ նրա՝ տիեզերքը վերջ չունի, ինչպես և Երկիրը կլոր է, կամ նման դրան: Նրա խոսքով։ «Պրիմիտիվ կյանքն անկասկած շատ տարածված է, իսկ ահա խելացին՝ հազվադեպ է»: Սթիվենն ասում էր, որ այլմոլորակայինները իրենց մոլորակից ուժ ստանալով կարող են ոչնչացնել այլ մոլորակները, այդ թվում Երկիր մոլորակի մարդկությանը։

ՀՈՔԻՆԳԸ ԲԱԺԱՆՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԿՆՈՋԻՑ՝ ՆՐԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Նրա առաջին կինը՝ Ջեյն Ուայլդը, որի հետ սիրավեպը սկսել էր դեռևս ուսանողական տարիներից, մշտապես խնամել է նրան և ուշադիր եղել երեխաներին։ Երբ Հոքինգը հանրահայտ դարձավ, ամուսնինները հեռվացան և սառեցին հարաբերությունները։ Ջեյնը զգում էր, որ 3 երեխաները և ինքը պարզապես հավելումներ են Սթիվենի կյանքում։ Հոքինգը շուտով թողեց նրանց հանուն իրեն խնամող բուժքույրերից մեկի և արդյունքում ամուսնաացավ վերջինիս հետ։ Ջեյնն այնքան ծանր էր տարել այդ փաստը, որ նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին։ Երկրորդ կնոջից նույնպես Սթիվենը հետագայում բաժանվեց։

Այստեղ էի հավաքել իմ կարծիքով ամենախելացի մարդկանց: Այս մարդիկ իրականում արժանի են լինել թոփ տասնյակում:

Օգտվել եմ այս աղբյուրներից՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s