Մարդկային փոխհարաբերությունները կոնֆլիկտների ժամանակ

Կոնֆլիկտները հիմնականում առաջանում են երկու կողմերի անհամաձայնության դեպքում: Օրինակ երբ երկու կողմերի կարծիքները չեն համընկնում իրար հետ:

Իմ կարծիքով կոնֆլիկտների ժամանակ մարդը դառնում է ավելի ագրեսիվ և անկառավարելի: Եւ հիմնականում մտածում են, որ կհաղթեն միմյանց վրա բղավելով և վիրավորական բառեր օգտագործելով: Հիմնականում նրանք խոսում են առանց մտածելու և չեն մտածում հետագա իրենց հարաբերությունների մասին, դառնում են անկառավարելի և սկսում են տաք գլխով որոշումներ կայացնել:

Ինձ միշտ ասել են, որ մարդու թշնամին դա իր լեզուն է:

Մի լավ և ճիշտ ասացվածք կա՝ «Քանի դեռ բառը քո բերանում է նա է քո գերին, հենց բերանիցդ դուրս եկավ դու ես նրա գերին»:

Իմ կարծիքով սա ամենալավ խորհուրդն է մարդու համար, եթե անկեղծ ինձ հետ շատ են այսպիսի բաներ պատահել:

Ես մտածում եմ, որ կոնֆլիկտները հիմնականում լինում են երկու բանի պատճառով՝ կամ ինքդ քեզ պաշտպանելու ժամանակ, կամ էլ մեկ ուրիշին: Ես միշտ հենց դրա պատճառով եմ հայտնվում կոնֆլիկտների մեջ՝ ուրիշներին պաշտպանելու ժամանակ: Միշտ ինքս ինձ վրա զարմացել եմ, թե ինչու եմ ուրիշներին պաշտպանում և վերջերս հասկացել եմ, որ շատ եմ նյարդայնանում, երբ տեսնում եմ որ այն մարդը ով ճիշտ է լռում է, իսկ նա ով սխալ է խոսում է և վիրավորում դիմացինին: Կամ երբ ուշեղները ինքնահաստատվելու համար նեղացնում են իրենցից թույլերին: Սրանք են իմ կոնֆլիկտների պատճառները, որոնց պատճառով ես միշտ զայրանում եմ ինձ վրա:

Իմ կարծիքով ես ճիշտ եմ վարվում, բայց երբեմն չեմ մտածում հետևանքների մասին, և հիմնականում ես եմ տուժում: Երևի կոնֆլիկտները ունենում են լավ կողմեր, կամ լավ հետևանքներ, բայց ես դեռևս այդ լավ կողմերը չեմ տեսել կոնֆլիկտներից հետո:

Ամեն ինչն էլ մարդու համար են և՛ լավ բաները և՛ վատ: Կոնֆլիկտները մեզ մեծ փորձ են տալիս և ավելի ուժեղ դարձնում, և եթե նման կոնֆլիկտ է առաջանում մենք կարողանում ենք այն հարթել և արդեն թեթև ենք նայում այդ ամենին, քանի որ մենք արդեն դրա միջով անցել ենք և գիտենք ինչպես վարվել այդպիսի իրավիճակներում:

Կոնֆլիկտները լուծելու 6 եղանակները

1. Խուսափեք դատելուց

Հաճախ, երբ հակասություն կա աշխատավայրում, մենք հավատում ենք, որ ճիշտ ենք, իսկ դիմացինը՝ սխալ: Եվ մեր ողջ էներգիան կենտրոցանում ենք այդ տեսակետն արդարացնելու վրա: Եթե մենք կարողանանք փոխել մեր մտածելակերպը, ընդունել, որ նրանք իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետները և լսել ու հասկանալ նրանց, մենք կկարողանանք հասնել ավելի դրական արդյունքի:

2. Սովորեք ապրումակցել

Ձեզ դրեք դիմացինի տեղը: Փորձեք հասկանալ, թե ինչ համատեքստում է եղել ձեր հակասությունը: Ինչո՞ւ է նա ասել և ի՞նչ է զգացել կոնֆլիկտի ժամանակ: Եթե դիմացինը զգա, որ իրեն լսում են, շատ հավանական է, որ դրական մոտեցում ցույց կտա:

3. Կառավարեք զգացմունքները

Հակասությունը չի լուծվում ձայնը բարձրացնելով և վիրավորանքով: Թողեք լարվածությունն իջնի, մինչ կորոշեք քննարկել թեման:

4. Եղեք հաստատակամ

Ձեր հաստատակամությամբ ագրեսիա մի բանեցրեք: Հաստատակամությունը պետք է դեմ կանգնի բացասական ու վիրավորական զգացմունքներին, այլ ոչ թե առաջացնել լարում: Հաստատակամությունը բարձրացնում է ինքնարժեքը: Պետք է արտահայտել սեփական կարիքները՝ միևնույն ժամանակ թույլ տալով դիմացինին նույնն անել:

5. Քննեք կարիքները և հետո տվեք լուծումներ

Շատ հաճախ մարդիկ փորձում են ծագած կոնֆլիկտի կամ խնդրի համար անմիջապես առաջարկել լուծումներ: Բայց, երբ ժամանակ է տրամադրվում բոլոր կողմերի կարիքները քննելու համար, նոր լուծումներ են առաջ գալիս:

6. Փնտրեք փոխշահավետ տարբերակներ

Ցանկացած հակասություն փորձեք ավարտել փոխշահավետ և դրական արդյունքով: Երբ երկու կողմերն էլ զգան, որ ինչ-որ ձևով հաղթող են, ապա խնդիրն ավելի հավանական է, որ շուտ լուծվի:

Խաղ թե ինչպես կպահի իրեն երեխան կոնֆլիկտային իրավիճակում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s