Рубрики
Հայոց լեզու քերականություն

Առաջադրանք 18.02

1. Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։ 

Հասնում ենք մի բնակավայրի․ գեղջկական հյուընկալ խրճիթներ, ամոթխած հարսներ՝ դեմքները ծածկած, բայց սրտները հյուրերի համար միշտ բաց։ Ու կիսամերկ մանուկներ՝ անմեղ հայացաքներով, որ ակնդետ նայում էին մեզ՝ իբրև օտարականների։ Ահա զվարթ մի աղջնակ վառում է թոնիրը, և երդիկից ելնող ծուխն անգամ անուշ է և հարազատ։ Նա արագորեն հունցում է խմորն ու գրտնակած շերտը ծեփում թոնրի պատին։ Թարմ լավաշի բույրն է տարածվում աշխարհով մեկ։

Հետո հասնում ենք հովիվների վրաններին․ գամփռի անհյուրընկալ գռմռոցը, ապա մտերիմ հաչոցը դիմավորում են մեզ։ Աստանդականի համար ոչինչ այնքան ամոքիչ չէ, որքան հայ հովիվների՝ պերճանքից զուրկ կացարաններում հյուրընկալվելը։ Մի երկու կցկտուր հարցուփորձ, հետո սրտաբաց խոսակցություն, անկաշկանդ քրքիջ, հրաշապատում հեքիաթներ ու սրտառուչ զրույցներ։ Եվ այդ ամենի հետ անվերջ հյուրասիրություն՝ պապենական մածնաբրդոշ, թարմ պանրով բրդուճ ու խորոված։

2. Շարահյուսորեն վերլուծիր 1-ին, 4-րդ նախադասությունները։

Հասնում ենք մի բնակավայրի․ գեղջկական հյուընկալ խրճիթներ, ամոթխած հարսներ՝ դեմքները ծածկած, բայց սրտները հյուրերի համար միշտ բաց։

հասնում ենք — պարզ ստորոգյալ

մի — որոշիչ

բնակավայրի — հանգման անուղակի խնդիր

գեղջկական, հյուրընկալ — որոշիչ

խրճիթներ — գերադաս անդամ

հարսներ — գերադաս անդամ

ամոթխած — որոշիչ

դեմքները ծածկած — որոշիչ

սրտները — գերադաս անդամ

հյուրերի համար միշտ բաց — որոշիչ

Նա արագորեն հունցում է խմորն ու գրտնակած շերտը ծեփում թոնրի պատին։

Նա — ենթակա

հունցում է — պարզ ստորոգյալ

արագորեն — ձևի պարագա

խմորը — ուղիղ խնդիր

գրտնակած — որոշիչ

շերտը — ուղիղ խնդիր

ծեփում է — պարզ ստորոգյալ

թոնրի — հատկացուցիչ

պատին — հանգման խնդիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s