Հին և նոր պատերազմների համեմատությունը

Սումգայիթի ցեղասպանություն

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական և հոգեբանական տեսակետներից: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված` խառնամբոխի հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացեիբաց կոչում էին բռնությունների`ընդդեմ բանակի:

Փետրվարի 27-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարքների: Եթե կուսակցության Սումգայիթի քաղկոմի շենքի դիմաց անցկացված առաջին «հանրահավաքին» ներկա էին մինչև 50 հոգի, ապա հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի: Իր ելույթում կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան պահանջեց, որպեսզի հայերը հեռանան Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի բանաստեղծ Խըդըր Ալովլուն իր ճառն ավարտեց հետևյալ կոչով.«Մահ հայերին»:

Հանրահավաքներին բացահայտ կերպով ձևավորվում էր զանգվածային հոգեկան գրգռվածության և հիստերիայի մթնոլորտ: Տրիբունաներից մահմեդականներին կոչում էին պարտքի` համախմբվել անհավատների դեմ պատերազմում: Ֆաշիստական կոչերից բորբոքված, բեռնատարներից անվճար բաժանվող սպիրտային խմիչքներից տաքացած, թմրանյութերից մոլեգնած ջարդարարները, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգվածային ջարդերը, նրանց զանգվածային ծեծը, սպանությունները, որոնք շարունակվեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան կոմկուսի Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադեն` Ադրբեջանի պետական դրոշը ձեռքին:

«Խորհրդային Միությունը խաղաղ ժամանակներում երբևէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցավ այնուհետև: Տասից մինչև հիսուն և ավելի հոգանոց ավազակախմբերը սփռվեցին քաղաքով մեկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ավտոմեքենաները, բայց ամենից գլխավորը` փնտրում էին հայերի»,-գրել է «Ռոդինա» հանդեսը (1994թ):

Փետրվարի 28-ին մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պիտի անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը` հրապարական ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

«Ես տեսա, որ շքամուտքից դուրս բերեցին միջին տարիքի մի տղամարդու և սկսեցին ծեծել, խփում էին հիմնականում թիկունքից… Նա ընկած էր ինձանից երեք մետր հեռավորության վրա: Կողքին խարույկ էր վառվում: Մահեռամով Նիզամի և Ֆաթալիև Ֆիզուլի. — Նիզամին բռնեց ոտքերից, Ֆաթալին` ձեռքերից, տղամարդուն բարձրացրին գետնից ու նետեցին խարույկի մեջ: Այնպես, որ մարմինը հայտնվեց կրակի մեջ, իսկ ոտքերը` բոցերից դուրս: Ես դա հստակ նկատեցի, քանի որ շուրջը լուսավոր էր: Խարույկի մեջ նետված տղամարդը դեռևս կյանքի նշաններ էր ցույց տալիս: Այդ բանը գլխի ընկա նրանից, որ նա փորձում էր դեպի ետ սահել խարույկից: Բայց սև գույնի պիջակով և ջինսե անդրավարտիքով մի տղա խարույկի մեջ նետվածին մետաղյա ձողով հրելով` պահում, չէր թողնում նրան դուրս գալ կրակից…»:

Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան դեմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողությունների:

Կենտրոնական իշխանությունները շահագրգռված չէին պարզել սումգայիթյան արյունահեղության զոհերի ճշգրիտ թիվը: Պաշտոնապես հայտարարվեց, որ զոհվել են 36 հայ և 6 ադրբեջանցի: Թոմ դե վալը իր գրքում գրել էր ՝ «…Եթե ուշադրություն դարձնեք մահվան մասին տրված բժշկական վկայականների գրանցման համարներին, ապա կտեսնեք, որ այդ օրերին դիահերձարաններում գրանցված է եղել առնվազն 115 դիակ…Իսկ բնական մահերի նման քանակությունը բացառվում է թեկուզ այն պատճառով, որ նախորդ երկու ամիսներին գրանցվել է ոչ ավելի, քան 72 մահ»: («Փետրվար, 1988 թ., Ադրբեջան»):

Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր, այլ ոչ թե մի խումբ խուլիգանների տարերային արարք, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ասվածի վկայությունն են հետևյալ անհերքելի փաստերը. ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով կազմվել են նրանց ցուցակները, իշխանության մարմինները ցուցաբերել են անգործունություն, հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին զոմբիացնող հատուկ պատրաստված սադրիչներ, տեղական միլիցիան աջակցել է ջարդարարներին, անջատվել են հայերին պատկանող բնակարանների հեռախոսները, և այն թաղամասերի էլեկտրաէներգիան, որտեղ ընթանում էին ջարդերը, հստակ համակարգվել են ավազակախմբերի գործողությունները, ջարդարարներին բաժանվել են արմատուրա, կտրված խողովակներ, գետաքարեր, բենզինով լցված շշեր և ալկոհոլային խմիչքներ, զինյալ խմբերի կողմից փակվել են քաղաքի մատույցները, տուժածներին օգնություն չի ցուցաբերվել քաղաքի բուժաշխատողների կողմից, վերացվել են հանցագործությունների հետքերը (ջարդված խանութների, բնակարանների և այլ օբյեկտների հապճեպ նորոգում) և արդարադատությունից թաքցվել են ցեղասպանության կազմակերպիչներն ու մեծ թվով կատարողներ:

Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:

Օգտվել եմ այստեղից՝ a1 plus

Հայ-հռոմեական պատերազմը Տիգրան Մեծի օրոք

Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև։

Այն ընթացել է երկու փուլով։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը:

Առաջին փուլ

Ք․ա․ 69 թ. վականին հռոմեացիները ճանապարհ ընկան դեպի Տիգրանակերտ:
Լուկուլլոսի հիմնական ռազմավարությունը արագությունն էր՝ կայծակնային պատերազմը։ Տիգրանը, միչև Մեծ Հայք հասնելը, Լուկուլլոսի դեմ ուղարկում է 2000-անոց մի բանակ, որը ղեկավարվում էր Մերուժանի կողմից, որը չարաչար պարտություն է կրում հռոմեացիներից և ինքն էլ զոհվում ճակատամարտի ժամանակ։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը, գրավում պարիսպներից դուրս գտնվող արքայական պալատը, սակայն չի հաջողվում կայծակնային գրոհով գրավել այն, քանի որ քաղաքի հույն վարձկաններից կազմված կայազորը քաջարի Մանկայոսի ղեկավարությամբ հերոսական պաշտպանություն էր ցուցաբերում։ Տիգրան Մեծը մի փոքրիկ զորաջոկատ է ուղարկում, որը ճեղքում է հռոմեացիների պաշարումը, մտնում Տիգրանակերտ և վերցնելով արքայացական հարեմը ու գանձարանը՝ նորից ճեղքում է պաշարումը և դուրս գալիս բերդից:

Ք․ա․ 67 թվականին հայկական զորքերը Միհրդատի ղեկավարությամբ սկսեցին արշավանքը դեպի Պոնտոս և սկսեցին մեկը մյուսի հետևից ազատագրել պոնտական բերդերը և տարածքները։ Ապա դաշնակից երկու թագավորները սկսեցին ասպատակություն սփռել Կապադովկիայում և սկեցին անգամ սպառնալ հռոմեական Ասիա նահանգին։ Պոնտոսի հռոմեացիները նահանջում են և օգնություն են խնդրում Լուկուլլոսից, իսկ Լուկուլլոսը իր հերթին օգնական զորք է խնդրում Կիլիկիայի հռոմեական իշխանությունից, ովքեր հրաժարվում են օգնություն տրամադրել։ Լուկուլլոսը գնում է Պոնտոս և օգնում հռոմեական մի բանակի դուրս գալ պաշարումից։ Այդ ժամանակ Հռոմի ծերակույտից նամակ է գալիս, որտեղ ասվում է որ նրանք մտադրված են ազատել այն զինվորներին, որոնց ծառայության ժամկետը ավարտվել է։ Այս ամենը էլ ավելի է մեծացնում դասալքությունը նրա բանակում։

Լուկուլլոսը սկսում է շարժվել դեպի Հայաստան, սակայն հենց զորքը հասնում է Հայաստանի և Կապադովկիայի ճամփաբաժանին զինվորները սկսում են շարժվել դեպի Կապադովկիա։ Լուկուլլոսը շատ է խնդրում իր զինվորներին, անգամ ծնկի է իջնում նրանց առաջ, սակայն զինվորները անդրդվելի էին։ Ապա նրա փոխարեն զորավար է նշանակվում Գլոբրիոնոսը, ում էլ հանձնում է իր զորքը Լուկուլլոսը և իջնում պատմության թատերաբեմից:

Արածանիի ճակատամարտը

Հայերը ամեայն զգուշությամբ պահպանում էին Արածանիի կամուրջը, սակայն հռոմեացիներին ի վերջո հաջողվեց անցնել մյուս ափ։ Գետանցումից հետո հանկարծակի ապստամբություն պայթեց հռոմեական ճամբարում և զինվորները հրաժարվեցին առաջ գնալ, և Լուկուլլուսը ստիպված սկսեց նահանջել եկած ճանապարհով։ Արածանիի մոտ հայոց զորքը սկսեց կեղծ նահանջել և բեկել թշնամու մարտակառքերը և սկսվել թունավոր և երկծայր նետերով նետահարումը։ Արածանիի ճակատամարտից հետո հռոմեական զորքը վրեժ լուծելու համար հարձակվում է Մծբինի վրա, պաշարում այն և մեկ ամիս շարունակ չի կարողանում գրավել այն։ Ի վրեջո քաղաքը անձնտուր եղավ և Լուկուլլոսը կարողացավ ևս մեկ անգամ հագեցնել իր անսահման ընչաքաղցությունը:

Համեմատություն

Նրանց միջի ամենագլխավոր տարբերությունը դա դաժանությունն էր: Իմ կարծիքով թուրքերը ամենադաժան և անխիղճ ազգերից մեկն են: Այսօր երբ ուսումնասիրում էի Սումգայիթի ջարդերի պարզապես ապժած էի մնացել, թե ինչ կարգի կարելի մարդկանց ատել: Սա պատերազմ չէր սա ջարդեր էր նրանք նորից ցանկանում էին շարունակել 1915թ. պատերազմը: Այն շամանակ երբ պատերազմ էր լինում, այո իհարկե անհնար է պատերազմ առանց զոհերի, բայց այն շամանակ մարդուն դաժան չէին ծեծում և ապա կիսամեռ գցում խարույկի մեջ: Մի տարբերություն էլ կա դա իհարկե զենքերն են: Այն ժամանակ մարդիկ կռվում էին նետերով, թրերով, պաշտպանվում էին վահաններով և այլն: Իսկ հիմա ամենահզոր զենքը դա ավտոմատնն է, որը կարողը մեկ ակնթարթում սպանել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s