Առաջադրանք 03.02

Վերլուծիր տրված նախադասությունները, գտիր դերբայական դարձվածները, բացատրիր կետադրությունը։

10

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։

պառկած էին — ստորոգյալ
մարդիկ — ենթակա
երեսնիվայր — ձևի պարագա
ծանոթ ու անծանոթ — որոշիչ
ընտանիք ու հարազատներ ունեցող — որոշիչ

2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։

Պարոնը — ենթակա
այս — որոշիչ
խեղճացած — որոշիչ
հոխորտացողը չէ — բաղադրյալ ստորոգյալ
երեկ — ժամանակի պարագա
հարթակից — տեղի պարագա

3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։

ես չեմ — բաղադրյալ ստորոգյալ
որոնածը — ենթակա
քո — կողմնակի ենթակա

4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։

կցանկանա — պարզ ստորոգյալ
ինշխանիկն — ենթակա
այս — որոշիչ
հաճոյանալ — ուղիղ խնդիր
նրա արքունիքում պաշտոն ստանալու համար — նպատակի պարագա
Արշակին — հանգման անուղղակի խնդիր

5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։

նշված էին — պարզ ստորոգյալ
ուղիները — ենթակա
քարտեզի վրա — տեղի պարագա
սփռոց հիշեցնող — որոշիչ
գունավոր — որոշիչ
բծերով — որոշիչ
պատերազմի — հատկացուցիչ

6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։

ուզում եմ — պարզ ստորոգյալ
ես — ենթակա
ավելի շատ — որոշիչ
ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը — ուղիղ խնդիր

7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։

գնում էր — պարզ ստորոգյալ
Լևոնն — ենթակա
կայարան — տեղի պարագա
ամեն օր — ժամանակի պարագա
օրվա նորություններն իմանալու — նպատակի պարագա

8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են ՝ քարացումից ասես կենդանացած։

նահատակներն են — բաղադրյալ ստորոգյալ
անտառը — ենթակա
խաչքարերի — որոշիչ
Վարդանանց — որոշիչ
քարացումից ասես կենդանացած — որոշիչ

9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։

չի գործում — պարզ ստորոգյալ
ինքը — ենթակա
հանցանք — ուղիղ խնդիր
մարդու — հանգման անուղղակի խնդիր
նրան դնելով այդ դժվարին ուղու վրա — պատճառի պարագա

10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։

դրդում է — պարզ ստորոգյալ
զգացողությունը — ենթակա
նրանց — ուղիղ խնդիր
հավատքի — որոշիչ
աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից — հանգման անուղղակի խնդիր

Դերբայական դարձվածներ

Ընտանիք ու հարազատներ ունեցող, երեկ հարթակից հոխորտացողը, քո որոնածը, նրա արքունիքում պաշտոն ստանալու համար, գունավոր բծերով սփռոց հիշեցնող, ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը, օրվա նորություններն իմանալու, քարացումից կենդանացած, նրան դնելով այդ դժվարին ուղու վրա, աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից

Այլընտրանք

Ուշադրություն դարձնելով կետադրությանը՝ բաց թողած տեղերում տեղադրիր ներքևում տրված բառերը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով։

1-ը

1. Մշուշների մեջ՝ հեռուների շեկ հովտում, գոմեշների խմբերն էին օրորվում, և նրանցից տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնելով, իր կանչն էր հղում աշխարհին։

2. Տղան դարձյալ կանգնեց ու նայեց լանջն ի վեր բարձրացող ճանապարհին, որ վերջանում էր հենց իր ոտքերի տակ՝ լեռան ուսագծին, որտեղ վերջին անգամ հնչեց հոր ձայնը։

3. Կանգնած կանաչ հովտում՝ իրենց շուրջը նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փառթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենին։

4. Շները կորցրին գայլին, ապա՝ նաև նրա հետքը, բայց դեռ երկար պտտվում, ոռնում էին կանաչ բացատում, որտեղ ընկել էր պառավ ձիու մարմինը։

5. Կարծես այդ վտանգը այլևս չկար, սարալանջում այն չէր երևում, դրա հոտը չկար և քամու մեջ, բայց ձին ոչ մի կերպ չէր կարողանում արածել։

6. Մեղրու ճանապարհին ես զրուցում էի գործընկերոջս հետ, որը համակերպվել չէր կարողանում այն մտքին, որ ուղևորների մի մասը հինգ ժամվա ճանապարհը գնալու էր ոտքի վրա։

7. Լեռնաշղթաներով ու ձորերով կտրտված այդ տարածքում ապրում էին այլացեղ ու այլադավան ժողովուրդներ, և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չէր լսել։

8. Գրեթե բոլոր նամակները նա կարդում էր միալար ձայնով, չոր հազալով՝ ակնոցի վրայից նայելով նամակատերի գունաթափ դեմքին։

9. Բայց նույնիսկ օր ծերության, երբ աչքերն այլևս պարզ չէին տեսնում, և քայլելու ուժ չուներ, Օհանը անտարբեր չէր գեղեցիկ կնոջ նկատմամբ։

10. Հրապարակում կլանչում է մի շուն, մարդիկ բարձրագոչ աղաղակում են, ժխորը հետզհետե սաստկանում է՝ հասնելով մինչև քաղաքի ծայրը․ ժխորին խառնվում է զինվորական փողը, որ հնչում է զորանոցի կողմից։

11. Առավոտից երեկո լսվող ձայները, որ բարձրանում էին դարբնոցներից ու թիթեղագործների արհեստանոցներից, նման էին այն աղմուկին, որ արձակում է նվագախումբը համերգի սկսվելուց առաջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s