Թռչուններ

Անհետացած թռչուն. Դոդո

Դոդոները վերացել են XVII-րդ դարում: Այս թռչունը բնակվում էր Մավրիկիոս կղզում: Դոդոն կամ դրոնտը պատկանում էր չթռչող թռչունների դասին: Այն աղավնանման էր և բավականին պատկառելի չափսեր ուներ. հասակը 1,2 մետր էր, իսկ քաշը` 50 կգ: Այս թռչունները սնվում էին ծառերից թափվող մրգերով: Սակայն գիշատիչներ Մավրիկիոսում չկային, և այն իսկական դրախտ էր դոդոյի համար: Սակայն ամեն ինչ փոխվեց XVII-րդ դարում, երբ կղզի ժամանեցին եվրոպացիները: Սկսվեց թռչունների որսը: Դոդոյի միսը շատ համեղ էր, և այն վայելում էին բոլորը, ովքեր կարողանում էին թռչնին որսալ: Մարդկանց հետ կղզի տեղափոխվեցին նաև շները առնետները, որոնց վայելում էին դոդոյի ձվերը: Քանի որ այս թռչունները չէին թռչում և բավականին դանդաղ էին վազում, դրանց որսալը շատ հեշտ էր:

Կարմիր գրքում գրանցված թռչուն. Ֆիլիպինյան արծիվ

Աշխարհի հազվագյուտ, ամենամեծ և ուժեղ թռչուններից մեկն է: Այն ապրում է բացառապես Ֆիլիպինների արևադարձային անտառներում և հանդիսանում է այդ երկրի ազգային խորհրդանիշներից մեկը: Ըստ Ֆիլիպինների օրենքի, այս վտանգված թռչնի սպանությունը պատժելի է՝ տասներկու տարվա ազատազրկմամբ և ծանր տուգանքով:

Ֆիլիպինյան հարպիան ունի 80-100 սմ երկարություն, թևերի բացվածքը մինչև 220 սմ և 5-ից 8 կգ քաշ:

Բնակելի տարածքի ոչնչացման պատճառով այս թռչնի թվաքանակն այսօր նվազել է՝ հասնելով 200-400 հատի: Տեսակները, ըստ մասնագետների, խիստ վտանգված են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s