Рубрики
Էկոլոգիա

Կենսոլորտի պահպանումը (հեռավար ուսուցում)

1. Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Կենսաբանական ռեսուրսները դա բույսերի և կենդանիների արտադրամիջոցն է, որը մի շարք արդյունաբերություններում օգտագործում են որպես հումք՝ օրինակ կաշվի, մորթու, սննդի, դեղագործության և այլի մեջ: Որոշ կենդանիներ էլ մաքրում են բնությունը վերացնելով սատկած անասունների լեշերը, կրծող կենդանիներին, վնասակար միջատներին:
Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագործության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից) պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն: Կան կենդանատեսակներ որոնք չեն օգատործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար: Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն, օրինակ որոշ տեսակի միջատները բնության մեջ փոշոտում են իրականացնում: Բնության մեջ նաև մեծ դեր են խաղում սանիտար կենդանիները ՝ որդերը, գայլերը, արծիվները, ագռավները և շատ այլերը:

2. Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 

Գոյություն ունի փոխկապակցում բուսական ու կենդանական աշխարհի և մյուս ոլորտների միջև: Օրինակ սննդային շղթան. Պարզագույն օրինակը դա այն է, երբ բնության մեջ մեկը մյուսով սնվում է ու բազմանում: Բույսերն ու կենդանիները շփվում են ջրոլորտի հետ, այսինքն խմում են ջուր, որն անհրաժեշտ է նրանց կյանքի ու աճի համար: Նաև բույսերի համար շատ կարևոր դեր է կատարում հողը: Շատ անողնաշար կենդանիների համար էլ դա ապրելու վայր է:

3. Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 

Կենդանական և բուսական ռեսուռսների պահպանման և օգտագործման միջիոցները շատ առանձնահատուկ են: Դրանցից  կարևորը կենդանիների որսի կարգավորումն է, այսինքն որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում, որոշակի քանակով, իսկ հաճախ որոշ կենդանատեսակների դեպքում խստիվ արգելվի: Հաճախ մարդու գործունեության հետևանքով վատանում է կենդանիների գոյատևման նպաստավոր պայմաններ, չորանում են ճահիճները, գետերն ու լճերը աղտոտվում են թունավոր նյութերով, նման դեպքերում պետք է ստեղծել արհեստական ջրավազաններ թռչունների բնադրման, բնակության համար, կենդանիների համար կերապույսերի, ձմեռային կերակրումների ապահովում կազմակերպել: Կենդանիների և բույսերի պահպանման համար մեծ է ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք ապահովում են հազվադեպ և արժեքավոր բուսական և կենդանական տեսակների պահպանումը: Օրինակ Հայաստանում Լոռու մարզում կա բուսաբանական այգի, որտեղ պահպանում են տասնյակ հազարավոր բուսատեսակներ: Սևանա լճում արգելվել է իշխան և սիգ տեսակների որսը:
Իմ կարծիքով երկուսնել հնրավոր են Հայաստանում: 

4. Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: 

Երկիր մոլորակի վրա կենդանիներն ու բույսերը տեղաբաշխված են տարբեր գոտիներում՝ ըստ իրենց գոյատևման պայամաններից ու հարմարություններից: Գրեթե բոլորի պարագայում առաջին գործոնը տվյալ տեղանքի կլիմայական պայմաններն են: Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ լինի դա բույս թե կենդանի, ապրում է այնտեղ, որտեղ «սովոր է» կամ էլ այնտեղ, որտեղ իր նախկին սերունդն է բնակվել: Բայց մարդիկ՝ իրենց գործունեությունը ծավալելու համար, փորձել են իրենց ընտրած տեղանքին հարմարեցնել այն բուսերն ու կենդանիները, որոնք կարող են իրենց պիտանի լինել:
Այդ ամենից էլ առաջ է եկել, և մինչև հիմա մարդկանց կողմից կիրառվում է կլիմայավարժեցման գործընթացը: 

Բառը հենց իրենից հուշում է, որ դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների: Կլիմայավարժեցումը, որպես այդպիսին ունի մի բացասական կողմ, որը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: 

Մեծ դեր ունի կենդանիների կլիմայավարժեցում և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ սրա շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s