Պահանջարկ

1. Գրավոր ներկայացրե′ք իրենից ինչ է պահանջարկը:Որն է Պահանջարկի օրենքը:

Պահանջարկը՝ ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։
Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Պահանջարկի օրենք

Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն անվանում են պահանջարկի օրենք։ Օրենքի հիմքում ընկած է՝

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

2. Նշեք պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ:

Բնակչության եկամուտներ

Որպես կանոն, եկամուտների ավելացման դեպքում մեծանում է թանկ, որակյալ ապրանքների պահանջարկը։ Այն ապրանքները, որոնց պահանջարկը եկամուտների աճին զուգընթաց աճում է, անվանում են բարձր մակարդակի կամ նորմալ ապրանքներ։ Դրա հետ մեկտեղ, գոյություն ունեն այնպիսի ապրանքներ, որոնց սպառումը եկամուտների ավելացմանը զուգընթաց նվազում է։ Սրանք անվանվում են ցածր կարգի ապրանքներ, որոնց պահանջարկը եկամուտների ավելացման դեպքում փոխվում է հակառակ ուղղությամբ՝ եկամտի ավելացման դեպքում դրանց սպառումը նվազում է, և հակառակը։

Փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին

Երբ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա դրա պահանջարկը նվազում է, բայց միաժամանակ բարձրանում է մեկ այլ՝ փոխարինող ապրանքի պահանջարկը։ Փոխլրացնող ապրանքները սպառման կամ օգտագործման ընթացքում ուղեկցում են միմյանց։ Այս դեպքում մի ապրանքի պահանջարկի աճը հանգեցնում է մյուսի պահանջարկի աճին։ Օրինակ՝ եթե մեծանում է հեծանիվների պահանջարկը, ապա մեծանում է նաև մարզական հագուստի պահանջարկը։

Շուկայի չափեր

Որքան մեծ են ապրանքի առաջարկի ծավալները, այնքան ցածր է դրա գինը և մեծ է պահանջարկը։

Գնորդների թիվ

Այստեղ գոյություն ունի ուղիղ կախվածություն՝ որքան շատ են սպառողները, այնքան մեծ է պահանջարկը։

Գնորդների ճաշակ, նախասիրություններ և ազգային առանձնահատկություններ

Սպառողների նախասիրությունները և ճաշակը ձևավորվում են հասարակության, ավանդույթների, գովազդի ազդեցությամբ։ Հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, եթե փոխվի այն ապրանքի գինը, որը տվյալ տարածաշրջանում ապրող բնակչության ամենօրյա պահանջարկի առարկա է, ապա պահանջարկը չի փոխվի կամ կփոխվի աննշան։

Սպասումներ

Սպառողական սպասումները կապված են ապրանքների և ծառայությունների գների փոփոխության կամ եկամուտների փոփոխության հետ։ Եթե ապրանքների գները բարձրանալու են, ապա դա ստիպում է սպառողներին տվյալ պահին ձեռք բերել ավելի շատ ապրանքներ։ Եվ հակառակը՝ գների իջեցման սպասումները հիմնականու կրճատում ներկայիս ծախսերը։

Գովազդ

Գովազդը հաճախ ձևավորում է պահանջարկը այն ժամանակ, երբ սպաղողը ապրանքին ծանոթ չի լինում։ լավ կազմակերպված գովազդը նպաստում է պահանջարկի մեծացմանը, որը պահանջարկի կորը տեղաշարժում է դեպի աջ։

3. Փորձեք վերլուծե′լ և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:

Իմ կարծիքով համաճարակների ժամանակ հիմնականում մեծ պահանջարկ են ստանում դեղամիջոցները, բժշկական դիմակները, երկարաժամկետ սնունդները, տան համար անհրաժեշտ պարագաներ և այլն: Իսկ օրինակ կահույքը, հագուստը, տեխնիկան և նմանատիպ ապրանքներ պահանջարկը նվազում է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s