Գոծնական աշխատանք

Վարժություններ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

1) Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսունական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

1. շրջելիս-(ե խոնարհում, պարզ բայ)
2. լողալով-(ա խոնարհում, պարզ բայ)
3. նստած-(ա խոնարհում, պարզ բայ)
4. քաշած-(ա խոնարհում, պարզ բայ)
5. հենած-(ա խոնարհում, պարզ բայ)
6. Մոտենալ-(ա խոնարհում, պարզ բայ)
7. սուզվել-(ե խոնարհում, պարզ բայ)
8. Թողնել-(ե խոնարհում, պարզ բայ)
9. կազմակերպված- (ա խոնարհում, ածանցավոր բայ)

2) Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

1. սուզվելու-(ե խոնարհում, ածանցավոր բայ)
2. քշելիս -(ա խոնարհում, պարզ բայ)
3. գիտեն -(ե խոնարհում, պարզ բայ)
4. կազմակերպված-(ա խոնարհում, ածանցավոր բայ)
Վախթանգ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» գրքից

2․ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3․ Ո՞ր  շարքի բառերն են իրար հոմանիշ․

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

4․Վերականգնել հետևյալ բառերի առաջին  անհնչյունափոխ  ձևերը.

Ռմբակոծել — ռումբ
սրճարան — սուրճ
կնքել — կնունք
մտամոլոր — միտ
վիրաբույժ — վերք
զինագործ — զենք
ըմպանակ — ումպ
գրադարան — գիր
ընչաքաղց — ինչ
կապտավուն — կապույտ

5․Ընդգծիր այն բառերը, որոնցում կա

-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:

-որդ վերջածանցը․
Հինգերորդ
, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, վարորդ, գնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ։

-գին վերջածանցը․
Էժանագին
, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:

-եղ վերջածանցը
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ, տունուտեղ։

6. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:

ա) գոտեմարտիկ — ըմբիշ
բերկրանք — հրճվանք
դշխո — թագուհի
գորով — խանդաղատանք
սեթևեթանք — նազանք
երաշխիք — գրավական

բ) արահետ — շավիղ
երասան — սանձ
անրջանք — երազանք
հարգանք — ակնածանք
դրախտ — եդեմ
աղջամուղջ — իրիկնաշաղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s