Արտաքին առևտուր

1.Ի՞նչ է արտաքին առևտրի քաղաքականությունը:

Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով

2.Ի՞նչ է ազատ արտաքին առևտուրը:

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

3.Ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը:

Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).

տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։

Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s