1. Որոնք են կապիտալի արտահանման պատճառները և ձևերը:
Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։
Գոյություն ունեն ապրանքների արտահանման հետևյալ տեսակները՝ տվյալ երկրում արտադրվող և վերամշակվող ապրանքների դուրսբերում, ապրանքների արտահանում (հատկապես հում և կիսաֆաբրիկատ) արտասահմանում մշակելու և հետագայում վերադարձնելու համար, հայրենական ապրանքների ժամանակավոր արտահանում (ցուցահանդեսների, տոնավաճառների, աճուրդների և այլն), որին հաջորդում է հետվերադարձը, ապրանքների միջկորպորացիոն առաքում, վերարտահանում՝ ապրանքների դուրսբերում, որոնք նախկինում դուրս են բերվել երկրից առանց մշակման վերարտահանող երկրում կամ վաճառվել են միջազգային աճուրդներում, բորսաններում:
2. Որոնք են աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառները:
Միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման արդի առանձնահատկություններից է աշխատուժի միջազգային միգրացիայի ծավալների ընդլայնումը, ինչը պայմանավորված է գլոբալացման և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների խորացմամբ, աշխարհի երկրների միջև տնտեսական զարգացման տեմպերի անհամաչափ աճով և այլն:
3. Ինչպես է որոշվում շրջանառության համար նախատեսված փողի քանակը:
Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։