Պետության տնտեսական դերակատարությունը

1. Պետության հիմնական տնտեսական գործառույթները:

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝
Առաջին՝ հասարակական բարիքների արտադրությունը:

Այն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
ա) համապատասխան օրենքների ընդունում և իրագործում,
բ) երկրի ներսում կարգ ու կանոնի հաստատում, որը հիմնականում իրագործվում է ներքին գործերի մարմինների և դատաիրավական համակարգի գործունեության միջոցով,
գ) ազգային անվտանգության և պաշպանության համակարգի ձևավորում
դ) բազմաթիվ ծառայությունների մատուցում

Երկրորդ՝ արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը:

Այն կատարվում է երկու եղանակով՝ վարչական և տնտեսական: Վարչական մեթոդներով պետությունը պատժամիջոցներ է կիրառում այն տնտեսական գործունեության նկատմամբ, որի արդյունքները վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Մյուս ձևը դա տնտեսակնն է, որի հիմնական ձևերից է աղտոտման հարկի կիրառումը, որի միջոցով փոխհատուցվում են դրանցով պայմանավորված կորուստները:

Երրորդ՝ տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը:

Տեղեկատվության անհամաչափության հաղթահարման նպատակով պետությունն իր կառույցների միջոցով որոշակի հստակ տեղեկատվություն է ապահովում սպասվող ինֆլյացիայի շ, տոկոսադրույքի փոփոխության, ապահովագրման ենթակա ռիսկերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ պետությունը վերահսկողություն է սահմանում բարիքների որակի նկատմամբ և պատժամիջոցների կիրառում անորակ բարիքների արտադրության, կեղծ տեղեկատվության տարածման դեպքում:

Չորրորդ՝ եկամուտների վերաբաշխումը:

Մրցակցային շուկան եկամուտների հավասարություն չի կարող ապահովել: Սակայն առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուխման համար անհրաժեշտ է կատարել եկամուտների վերաբաշխում՝ «հարուստներից դեպի աղքատներ»:

Հինգերորդ՝ հիմնարար հետազոտությունների իրականցումը:

Կան գիտական գուրծունեության այնպիսի բնագավառներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և չեն կարող կարգավորել մրցակցային շուկայի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության միջոցով: Դրանց շարքին են դասվում տիեզերագնացությունը, միջուկային էներգիայի ստացումը և օգտագործումը, հիմնարար գիտությունների զարգացումը և այլն: Այդ ոլորտները գործում են պետության հովանավորությամբ:

2. Պետական բյուջեի բովանդակությունը

Պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում: Այդ ծախսերը կատարելու համար պետությունը տնային տնտեսության ներկայացուցիչներից և ձեռնարկություններից հավաքագրում է անհրաժեշտ դրամական միջոցներ: Այս ճանապարհով ձևավորվում է պետական բյուջեն: Պետական բյուջեն համապետական ֆինանսական միջոցների հաշիվն է, որտեղ նշված են դրանց ձևավորման աղբյուրները և օգտագործման ուղղությունները որոշակի ժամանակահատվածում: Պետական բյուջեն հաստատում է օրենսդիր մարմինը (Ազգային ժողով), իսկ դրա կատարումն իրականացվում է գործադիր մարմնի (Կառավարության) կողմից: Պետական բյուջեն բաղկացած է եկամուտների և ծախսերի մասից:
Պետական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներն են ձեռնարկությունների, բնակչության տարբեր խավերի պարտադիր հարկային և ոչ հարկային վճարումներից ստացվող միջոցները:

3. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները և ծախսերի ուղղությունները:

Ծախսերի ուղղություններն են՝

1. Պետական ապարատի ծախսերը:
Պետական ապարատը ներառում է օրեսդիր, գործադիր և դատական մարմինների ամբողջ համակարգը: Այդ համակարգն ընդգրկում է բազմաթիվ նախարարություններ, վարչություններ, դատարաններ և այլն:
2. Պաշտպանության ծախսերը:
3. Սոցիալական ծախսերը:
Դրանք ընդգրկում են կրթության, գիտության, առողջապահության, սոցիալապես անապահով խավերի ապահովության նպատակով կատարվող ծախսերը:
4. Տնտեսության զարգացման ծախսերը:
Տնտեսական անհրաժեշտությունից ելնելով՝ պետությունն իր միջոցների հաշվին կարող է ֆինանսավորել տնտեսության զարգացման որոշ բնագավառներ, որոնք համապետական նշանակություն ունեն: Օրինակ՝ տրանսպորտ, հաղորդակցություն, հիմնարար հետազոտություններ և այլն:
5. Այլ ծախսեր (պահուստային ֆոնդերի ձևավորում և այլն):

Եկամուտների աղբյուրներ են՝

1. Վճարումներ ըստ շրջանառության (շրջանառության հարկ և հարկ դիտավայրերից)
2. Վճարումներ շահույթից և եկամուտներից (ֆոնդավճար, հաստատագրված վճարներ, շահույթի ազատ մնացորդից մասհանում, եկամտահարկ կոպերատիվ ձեռնարկություններից, կոլտնտեսություններից ու հասարակական կազմակերպություններից)
3. Եկամուտներ պետական գույքից (անտառային եկամուտ, բնակելի տնտեսությունից ստացվող եկամուտներ, վարձակալական վճար և այլն)
4. Գանձույթներ և վճարումներ պետական կազմակերպությունների ծառայությունների դիմաց (պետական միատուրք, մաքսավճար, պետավտոտեսչության գանձույթ և այլն)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s