Շրջում ենք աշխարհի թանգարաններով

10 ամենահայտնի թանգարանների մասին

1․ Լուվրի թանգարան

Լուվրի թանգարան, Փարիզ

Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրումից, որը պահպանվում էր Լյուքսեմբուրգյան պալատում 1750-85 թվականներին։ Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջողություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում բացել մշտական ցուցահանդես։ Մարքիզ դը Մարինյին՝Թագավորական շենքերի վարչության ընդհանուր տնօրենը, և նրա ժառանգորդ կոմս Անգիվիլլերին ծրագրում են Լուվրը դարձնել թանգարան։ 1791 թվականի մայիսի 6-ին ընդունվում է օրենքը, իսկ 1793 թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումը։ Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստագետների կրթարան։ 1855 թվականից թանգարանը բաց էր հանրության համար շաբաթական մեկ օր մնացած օրերին շարունակելով ծառայել արվեստագետներին։ Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստանում է Նապոլեոնի թանգարան անունը։ Առաջին տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը։ Վերջինս Լուվրը դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և նախագահում նրա ապամոնտաժումը առաջին կայսրության անկման ժամանակ։ Թանգարանը ընդլայնվում է նեոկլասիցիստ ճարտարապետներ Շառլ Պերսիեի և Պիեռ Ֆոնտենի շնորհիվ, որոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լուվրի շենքի նոր թևը։ Հաջորդ փոփոխությունը կատարվում է Նապոլեոն II-ի օրոք, մասնավորապես իրագործվում է «մեծ դիզայնը»։ Հյուսիսային պատկերասրահի կառուցումը լրացնում և ավարտում է Հեկտոր-Մարտին Լեֆելի և Լուի Վսկոնտիի նախագիծը։ Սրան զուգահեռ` հարավային թևում կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավարտուն տեսք է ստանում հսկայական ճարտարապետական համալիրը։ Բայց 1871 թվականին Փարիզի կոմունան այրում է Թյուիլրի պալատը, և ճարտարապետ Լեֆելը ստիպված վերակառուցում է շենքի մի հատվածը։ Իսկ Թյուիլրի պալատն այդպես էլ չի վերականգնվում, և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից հետո վերջնականապես որոշում է կայացվում մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է ունենում 1882 թվականին։

2. Էրմիտաժ

Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Էրմիտաժը կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852 թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

3. Բրիտանական թանգարան

Բրիտանական թանգարան Եգիպտոսի սրահ ...
Բրիտանական թանգարան Լոնդոն

Բրիտանական թանգարանն աշխարհի նշանավոր և ամենահարուստ թանգարաններից է. հիմնադրվել է 1753 թ-ին, Լոնդոնում, բացվել է 1759 թ-ին: Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ: Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից: Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ: Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես` իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ,փորագրության, գծանկարչության, խեցեգործության հարուստ հավաքածուներ: Բրիտանական թանգարանի հելլենական մշակույթի բաժնում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը), գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր և այլն: Թանգարանում կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում` Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ:Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 7 մլն գիրք, բազմաթիվ հին ձեռագրեր (նաև մի քանի հարյուր հայկական հին ձեռագրեր), տարբեր վավերագրերի մի շարք հավաքածուներ: Բրիտանական թանգարանը ստեղծագործական կապեր ունի տարբեր երկրների համալսարանների, գիտական միությունների, թանգարանների հետ:

4. Եգիպտական թանգարան

Կահիրեի եգիպտական թանգարան in Cairo ...
Եգիպտական թանգարան,Կահիրե

1835 թվականին Եգիպտոսի կառավարությունը կազմակերպում է նախագիծ, որի նպատակն է գտնել հնագիտական վայրեր և թանկարժեք իրեր, որոնք պահպանվել են Եգիպտոսի տարածքում։ Շուտով հավաքվեց առաջին հավաքածուն, որտեղ ներառված էին հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ։ 1858 թվականին նախագծի հեղինակ արաբագետ և եգիպտագետ Ավգուստ Մարիետը նախագծի շրջանակներում ստեղծված հավաքածուն ցուցադրեց առանձին թանգարանում, որը հիմք հանդիսացավ ներկայիս թանգարանի ստեղծման համար։

1878 թվականին ջրհեղեղի հետևանքով շատ ցուցանմուշներ վնասվում են, իսկ որոշներն էլ գողացվում են։ Թանգարանում մնում են եզակի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից։ 1880 թվականին Իսմայիլ-Փաշայի հրամանով Գիզայում ստեղծվում է թանգարանի նոր շենքը և պահպանված ցուցանմուշները տեղափոխվում այնտեղ։

5. UFFIZI թանգարան

Florence, Italy Uffizi Museum - panoramio (5).jpg
UFFIZI թանգարան, Ֆլորենսիա

Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1559 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թվականին։ 1574 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը:

6. Մետրոպոլիտան արվեստի թանգարան

Metropolitan Museum of Art entrance NYC.JPG
Մետրոպոլիտան արվեստի թանգարան, Նյու Յորք

Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։

7. Մոմա թանգարան

MoMa NY USA 1.jpg
Մոմա թանգարան, Նյու Յորք

Թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Մանհեթենի գրասենյակային տարածքների վեց սրահներում Ռոքֆելլերների ընտանիքի աջակցությամբ: Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստագետ Ալֆրեդ Բարրը:

Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել 20-րդ դարի արվեստը: Այդպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը:

Թանգարանի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին: 1950-ական թվականներին այն ինտերնացիոնալ ոճով վերակառուցել է Ֆիլիպ Ջոնսոնը: 1980-ական և 2000-ական թվականների վերանորոգումների արդյունքում թանգարանի մակերեսը մեծացել է մի քանի անգամ:

1947 թվականին թանգարանը պայմանագիր է կնքել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հետ, որի համաձայն` արվեստի գործերը, որոնք ժամանակակից արվեստից անցնում են դասականի մեջ, անցնում են Մետրոպոլիտեն թանգարանին: Եթե վեց տարի հետո պայմանագիրը չչեղարկվեր, ապա Ժամանակակից արվեստի թանգարանը կկորցներ իր հավաքածուի բազմաթիվ գործեր, որոնք վերածված կլինեին ժամանակակից արվեստի դասական գործերի:

8. Վատիկանի թանգարան

Վատիկանի թանգարանում գտնվող ...
Վատիկանի թանգարան, Հռոմ

Վատիկանի թանգարանների պատմությունը սկիզբ է առնում մի մարմարե քանդակից՝ «Լաոկոոնը և իր որդիները», որը գնվել էր 500 տարի առաջ և հայտնաբերվել 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի մոտակայքում գտնվող խաղողի այգիներից մեկում։ Հուլիոս II-ը Ջուլիանո դա Սանգալլոյին և Միքելանջելո Բուոնարոտտիին, ովքեր աշխատում էին Վատիկանում, ուղարկեց այդ հայտնագործությունն ուսումնասիրելու։ Նրանց խորհրդով պապն անմիջապես գնեց այդ քանդակը այգու տիրոջից։ Հռոմի պապը «Լաոկոոնը և իր որդիները» քանդակը դրեց հանրային ցուցադրության այն հայտնաբերելուց ուղիղ մեկ ամիս անց։

Հռոմի պապերն առաջիններից էին, որ իրենց պալատների արվեստի հավաքածուները բացեցին հանրության առաջ՝ այդպիսով նպաստելով արվեստի պատմության և մշակույթի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը։ Այսօր Վատիկանի թանգարաններն իրենցից ներկայացնում են տարբեր հայրապետական թանգարանների և պատկերասրահների համալիր՝ Կլեմենտ XIV և Պիոս VI պապերի հովանու ներքո։

Քրիստոնեական թանգարանը հիմնվել է Բենեդիկտոս XIV-ի կողմից, և որոշ Վատիկանի հավաքածուներ կազմավորել են Լատերանի թանգարանը, որը 1854 թվականին Պիոս IX-ը հիմնել է հրամանագրով:

Լատերանի աշխարհիկ թանգարանը ընդարձակվել է 1854 թվականին Պիոս IX պապի օրոք։ Այն բաղկացած է հնադարյան քանդակներից և հին քրիստոնեական բովանդակությամբ արձանագրություններից։ 1910 թվականին սուրբ Պիոս X պապի օրոք ստեղծվեց Եբրայերեն փորագրությունների անկյունը։ Թանգարանի այդ հատվածը պարունակում է 137 արձանագրություններ Հռոմի հին եբրայական գերեզմանատներից:

Թանգարանների մաս են կազմում նաև Գոբելենների պատկերասրահը՝ 15-17-րդ դարերի տարբեր գոբելենների հավաքածուն, Քարտեզների պատկերասրահը, Սոբիեսկու սենյակը, Նիկողայոս V-ի կապելլան, Սիքստինյան կապելլան՝ Սիքստիոս IV պապի անունով, Բորջիաների տունը, Վատիկանի պինակոտեկան և Առաքելա-ծագումնաբանական թանգարանը։

2006 թվականի հոկտեմբերին նշվեց թանգարանների հիմնադրման 500-ամյակը, և Վատիկանի բլրի ստորերկրյա գերեզմանատան պեղումները բացվեցին հանրության առաջ:

9. Պրադո թանգարան

Պրադո թանգարան, Մադրիդ

Թանգարանը հիմնադրվել է որպես քանդակների և գեղանկարչության հավաքածու, այսօր այն ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկարներ, 2000 գրաֆիկական աշխատանքներ, 1000 մեդալիոններ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Քանդակների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 700 նմուշներ և պատառիկներ։ Պրադոյի թանգարանը իսպանական գեղանկարչության ամենամեծ հավաքածուն է։ Ցուցադրվում են նաև իտալական վերածնունդի նկարիչների ստեղծագործություններ, Բոտիչելլի, Կարավաջո, ինչպես նաև գերմանացի և հոլանդացի վարպետնրի ստեղծագործություններ, Ռեմբրանդտ, Դյուրեր և ուրիշներ։

Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով։ Թանգարանը տեղավորված է Պրադո այգում:

10. Ազգային հնագիտական թանգարան

Archäologisches Nationalmuseum Athen.jpg
Ազգային հնագիտական թանգարան, Աթենք

Ազգային հնագիտական թանգարանը գտնվում է Էքսերգեա տարածաշրջանումԿենտրոնական Աթենքում Էպիրուս, Բուբուլինաս և Թոսիստաս փողոցների միջև, մինչդեռ մուտքը Փաթիսոն փողոցից է և հարակից է Աթենքի պոլիտեխնիկ ինստիտուտի պատմական կառույցին։ Առաջին հնագիտական թանգարանը Հունաստանում հիմնադրվել է Հունաստանի վարչապետ Լյոաննիս Կապոդիսթրիասի կողմից 1829 թվականին, որն դրա համար օգտագործել է կառավարության տրամադրած միջոցները։ Գլխավոր բարերարները եղել են Ելենի Թոսիստան, որը նվիրել է հողատարածք թանգարանի համար և Դեմետրիոս Նիկոլաս Վերնարդակիսը Սանկտ Պետերբուրգից, որը թանգարանին նվիրել է մեծ քանակությամբ հավաքածու: Նախնական անունը եղել է Կենտրոնական թանգարան։ Այն 1881թվականին Հունաստանի վարչապետ Չարայլաոս Տրայքոուպսի կողմից վերանվանվել է։ 1887 թվականին հնագետ Վալերիոս Ստաիսը դարձել է թանգարանի խնամակալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի ցուցանմուշները փակվում են հատուկ արկղերում և թաղվում, որպեսզի խուսափեն կործանումից և թալանից։ 1945 թվականին ցուցանմուշները նորից դրվում են Քրիզթոս Կերոուզոսի վերահսկողության տակ։ Թանգարանի հարավային թևը Արձանագրությունների թանգարանն է` արձանագրությունների հարուստ հավաքածուով։ Արձանագրությունների թանգարանը ընդարձակվել է 1953 և 1960 թվականներին Պատրոկիոս Կարանտինոսի նախագծով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s