1. Գտիր դերբայական դարձվածները
- Թող առավել շքեղանա նահապետ Հայկի ծոռան՝ Գեղամի հիմնած ամրոցը:
- Այս թուղթը տանողները Քրիստոսին պատահեցին Երուսաղեմում:
- Ես երբեք չեմ չարաշահի կայսեր՝ իմ նկատմամբ ունեցած սերն ու հավատքը:
- Պարսկական կողմնորոշում ունեցողներն աշխատում էին թույլ չտալ հունական քաղաքակրթության տարածումը:
- Ինձ համար դժվար չէ հասկանալ գիրքը երկրորդական, ոչ առաջին անհրաժեշտության ապրանք համարողներին:
- Սպասվածից մեծ էր նաև այդ ահեղ ճակատամարտում գերվածների թիվը:
- Քո պահանջածը Մուշեղ սպարապետը չէր կարող ընդունել:
- Գետակը լեռներից դաշտ գահավիժելուն պես խոտորվում է, թեքվում դեպի Ճորոխ:
- Սեղանի բարիքները վայելելուց հետո զրույցի բռնվեցին տանտիրոջ հետ:
- Ես ոչ մի պայմանով չեմ լքի թշվառության մեջ ինձ ապավինածին:
- Վտանգի մեջ հայտնվածին օգնությունից երբեք չեմ լքել:
- Տիրող վարչակարգի էությունը հենց սկզբից ճանաչած և դա խորին ատելությամբ մերժած մարդը կընդունվե՞ր արդյոք նույն այդ վարչակարգի կողմից:
- Վերջին ժամանակներս անընդհատ դժգոհում էր Հակոբի՝ գիշերը մինչև լույս աշխատելուց:
- Հանկարծակիի եկած զինվորները չնկատեցին իրենց թիկունքում թշնամու ջոկատների հայտնվելը:
- Զինված պահապանների խումբը ամբոխի ուղեկցությամբ դեպի հրապարակ էր տանում մահվան դատապարտվածներին:
- Իմ այդ զգացումը երևի նման էր ճակատամարտից առաջ հրամանատարի զգացածին:
- Ես ապրելու ուժ էի առնում դահլիճների և հրապարակների՝ հայ երգ ու խոսքով ոգեշնչված բազմություններից:
2. Կետադրիր տրված նախադասությունները։ Ընդգծված բառերը նաև ձևաբանական վերլուծության ենթարկիր։
- Ճշմարտախոսության իր սկզբունքն այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։
- Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։
- Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։
- Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
- Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
- Հիմա էլ պարզ ու պայծառ հիշում եմ մեր սարերի՝ հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող, ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։
- Նա չէր լսում դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։
- Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր՝ ընկնում ելքի բացակայությունն ըմբռնելով։
- Ամրոցը լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։
- Երկվորյակները միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։
- Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։
- Անցյալի ավանդներից գրողի հրաժարվելը հաճախ մահացու է լինում արվեստի մեջ։
- Պատմության փորձը մեզ շատ է անհրաժեշտ՝ ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար։
Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, սեռական, եզակի
Արիությունը – գոյական, եզակի, ա ներքին, ուղղական
Ձիերը – գոյական, հայցական, հոգնակի, ու արտաքին
Եկածները – գոյական, ուղղական, հոգնակի, ի արտաքին
Հիշում եմ – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, ներգործող, պարզ
Թեք – ածական, որակական, դրական
Չէր լսում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործող, պարզ
Տուն – գոյական, հայցական, եզակի, ա ներքին
Վերադարձող – ենթակայական դերբայ
Լեռան – գոյական, սեռական, եզակի, ան արտաքին
Միմյանցից – փոխադարձ դերանուն, բացառական հոլով
Հիշենք – ըղձական ապառնի, առաջին դեմք, հոգնակի, ներգործող, պարզ
Կորցրած – հարակատար դերբայ