The Gift of the Magi by O. Henry: project

William Sydney Porter (September 11, 1862 – June 5, 1910), better known by his pen name O. Henry. He was an American short story writer. His stories are known for their surprise endings.

O. Henry

«The Gift of the Magi» is a short story by O. Henry first published in 1905. The story tells of a young husband and wife and how they deal with the challenge of buying secret Christmas gifts for each other with very little money. As a sentimental story with a moral lesson about gift-giving, it has been popular for adaptation, especially for presentation at Christmas time. The plot and its twist ending are well-known, and the ending is generally considered an example of comic irony. It was allegedly written at Pete’s Tavern on Irving Place in New York City.

The story was initially published in The New York Sunday World under the title «Gifts of the Magi» on December 10, 1905. It was first published in book form in the O. Henry Anthology The Four Million in April 1906.

The full story

Մոգերի ընծաները

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Միս և այլ մթերքներ ուշադիր գնելուց նա մի կողմ էր դնում մի ցենտ, հետո մյուսը, հետո մյուսը: Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր անկողնուն ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։

Ներքևում` շքամուտքի դռան մոտ նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ձայն դուրս չի գալիս։ Դռան մոտ փակցրված է «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յանգ» անունը։

Երբ անունը կցված էր այնտեղ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, բայց հիմա երբ նրան վճարում են շաբաթական քսան դոլար այդ անունը թվում է շատ երկար և կարևոր: Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յանգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յանգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է։

Դելլան դադարեց արտասվելը և մաքրեց արցունքները իր դեմքից: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և անհետաքրքրությամբ նայում էր դուրս: Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ նա տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ Ջիմին նվեր գնելու համար: Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութ դոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յանգ զույգը ուներ հպարտանալու երկու թանկ բան։ Մեկը Ջիմի` հորից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։

Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար: Դելլան գիտեր, որ իր մազերը ավելի գեղեցիկ են քան յուրաքանչյուր թագուհու զարդերն ու նվերները։
Եթե թագավորը ապրեր նույն տանը իր ողջ հարստության հետ, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ կնայեր ժամացույցին հատուկ նրա համար: Ջիմը գիտեր, որ ոչ մի թագավոր չունի այդպիսի արժեքավոր իր:

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու արագությամբ, իսկույն նորից հավաքեց մազերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ գլորվեց դեմքի վրայով:

Նա հագավ իր հնամաշ շագանակագույն վերարկուն, իր հին շագանակագույն գլխարկը և չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում սլացավ ներքև, փողոց։

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, գրված էր․ «Մադամ Սոֆրոնի. մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։

― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց Դելլան:
― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, որպեսզի տեսնեմ դրանք։
Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը։
― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։
― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա: Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի շղթա էր: Նրա արժեքը երևում էր իր որակի մեջ, քանի որ այն շատ պարզ ու անպաճույճ տեսք ուներ: Բոլոր լավ իրերը պետք է այդպես լինեն: Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։

Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին Ջիմը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Նա վճարեց քսանմեկ դոլլար և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց: Նա սկսեց մտածել ավելի բանականորեն: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը մի փոքր կարգավորվեց: Իր կարճ մազերով նա զարմանալիորեն նմանվեց դպրոցական տղայի։ Դելլան երկար կանգնել և նայում էի իրեն հայելու մեջ։

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ գումարի համար երգող ու պարող աղջկա։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

Ժամը յոթին Ջիմի Ճաշը արդեն պատրաստ էր:

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և հիմա ասաց.
― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։

Լորի հոտն առած շան պես Ջիմը կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։
― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։
Ջիմը շվարած նայեց շուրջը։
― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա։
― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կա՞րող ենք արդեն ճաշել Ջիմ:

Նա գիրկն առավ իր Դելլային։ Եկեք մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։ Ինչ որ մեկը կարող է ձեզ պատասխանել, բայց դա սխալ կլինի: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց իմ ակնարկների պարզաբանումը հետո։

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ քեզ սիրելուց։ Սակայն, եթե բաց անես փաթեթը այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։

Ձյունասպիտակ մատները քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո հաջորդեցին արցունքները։

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով ցուցափեղկին զմայլվում էր։ Հրաշալի սանրեր, փայլուն փոքրիկ քարեր Դելլայի մազերի համար: Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, բայց նա շատ էր ուզում ձեռք բերել այդ սանրերը: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը:

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։

Եվ հանկարծ վեր ցատկեց ու գոչեց.

― Ախ, աստված իմ։

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Նա մեկնեց շղթան նրա բաց ափի մեջ։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։

Սակայն Ջիմը նստեց բազմոցին և ժպտաց:

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա ինձ թվում է ճիշտ ժամանակն է ճաշելու համար:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s