Рубрики
Հասարակագիտություն

Սերնդեսերունդ

The Three Generations Survey

Մեր օրերում սկսել են մեզ շատ համեմատել նախկին սերնդի հետ: Եթե անկեղծ մենք շատ ենք տարբերվում մեր նախկին սերնդներից: Սերունդների բազային միջին տևողությունը մոտ 20 տարի է: Պարզից էլ պարզ է, որ շատ բան կփոխվի այդ ընթացքում:
Այսօր ես կհամեմատեմ այսպես կոչված X, Y և Z սերունդները: Բայց բնականաբար միայն այս երեք սերնդները չեն: Կան մեզնից ավելի վաղ ապրած սերնդներ որոնց անվանումները հայերեն լեզվով գրված չեն (The Greatest Generation 1900-1927, The Silent Generation 1928-1945, The Babyboom Generation1946-1964…):

Lessons Learned - Summary and Learnings of the Generation X, Y and Z  Articles

X Սերունդ

Այս տերմինը օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 1965 և 1979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Մեծ Բրիտանիայում տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ջեյն Դևերսոնի կողմից 1964 թվականին, բրիտանական երիտասարդությունն ուսումնասիրելու ժամանակ:

Նրանց ծնողները համարում էին, որ երեխան պետք է հնարավորինս անկախ լինի, այստեղից էլ առաջացել է նրանց երկրորդ անունը`«պարանոցում բանալի ունեցող երեխաներ»: Այս սերունդը շատ էր գնահատում իր ժամանակը, նրանք շատ հայրենասեր չեն, շատ են մտածում իրենց առողջության մասին, խոսում են գենդերային հավասարության մասին և տեխնիկապես գրագետ են:

Հաղորդակցման եղանակ — Էլ. Փոստ / SMS:
Հոբբի — «Ինտերնետում ճամփորդել»
Սիրված երաժշտություն — Նիրվանա, Մադոննա…:
Տեղափոխման ձև — Մեքենա կամ հեծանիվ:
Բնակության վայրը — Փոքր սեփական բնակարան:
Կյանքում գլխավոր հարցը — «Եվ ո՞րն է իմաստը»:
Ընդհանուր խնդիր — Նյարդաբանական հիվանդություններ:

Y սերունդ

Այս սերունդի մեջ մտնում են նրանք ովքեր ծնվել են 1981-1997 թվականներին: Սա «սմարթֆոնով սերուդն է», ովքեր գերադասում են շփվել նամակագրությունների շնորհիվ: Այս սերնդին նաև անվանում են «բութ մատի սերունդ»:

Նրանց ամենից շատ հետաքրքրում է ազատությունը և զվարճանքները, ինչպես նաև արդյունքն ու պարգևատրումները: Նրանք չեն սիրում երկար հասնել իրենց նպատակին: Տաս տարի նույն տեղում աշխատելը փորձ ձեռք բերելու համար՝ նրանց համար չէ: Սա չի նշանակում, որ նրանք ծույլ են և ընդհանուր առմամբ անհուսալի: Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ նրանք պարզապես համոզված չեն թե ինչ է իրենց սպասվում ապագայում:

Նրանք պարզ և ընկերասեր են, այդքանել սովոր չեն ինքնուրույնության, սակայն համոզված են իրենց արժեքի վրա, և հիմնականում շատ են հետևում նորաձևությանը: Նրանցից շատերն անգամ սպորտով են զբաղվում այն պատճառով, որ դա նորաձև է:

Հաղորդակցման եղանակ — Մեսինջեր
Սիրված տեխնոլոգիա — սմարթֆոն:
Հոբբի — Վիդեո խաղեր
Սիրված երաժշտություն — Բրիթնի Սփիրս, Ջասթին Թիմբերլեյք…
Բնակության վայրը — Վարձակալված բնակարան կամ ծնողների բնակարան
Սոցիալական ցանցը: Tinder, Facebook և Twitter
Ամենամեծ վախը — վարկեր չվճարել

Z սերունդ

«Ինդիգո երեխաներ» -ի սերունդ, ովքեր ծնվել են 1998 թվականից հետո, առայժմ ամենախորհրդավոր սերունդն է: Z սերունդը եզրակացություններ է անում ինտերնետից ստացված տեղեկատվության հիման վրա, և նրանք գերադասում են վիրտուալ հաղորդակցությունը իրականին, իսկ էմոջաները շատ հարգված են նրանց կողմից: Հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով և արվեստով:

Նրանք շատ են զարմանում լսելով, թե այն ժամանակ ինչպես էին խոսում միմյանց հետ լարային հեռախոսներով և միանում էին կաբելային ինտերնետին այլ ոչ թե Wi-Fi-ին: «Թվային սերունդը» շատ զգույշ է, քանի որ հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների անվտանգությանը: Նրանք արագորեն զարգանում և սովորում են, միևնույն ժամանակ կարող են մի քանի բան անել, բայց ցավոք սրտի, նրանք հիմնականում ունեն վատ հիշողություն:

Շփման ձևը — Emoji
Սիրված տեխնոլոգիան — AR / VR
Հոբբի — հիմնականում երաժշտություն
Սիրված երաժշտություն — Ջասթին Բիբեր, Թեյլոր Սվիֆթ…
Տեղափոխման ձև — Ծնողների մեքենա:
Բնակության վայրը — Ծնողների տուն:
Սոցիալական ցանցը — Snapchat, Instagram և «VKontakte»:
Ամենամեծ վախը — նստած մարտկոց

Հարցնելով ընտանիքիս անդամներին և հասկացա, որ սովետական Հայաստանում կրթությունն ավելի լավ էր քան հիմա: Նայելով այս հարցին մանկավարժական տեսանկյունից ասում են, որ այն ժամանակ ուսուցիչները ավելի նվիրված և ոգեշնչված էին աշխատում, ավելի ուշադիր էին հետևում երեխայի դաս սովորելուն, հիմա այդ ամենը նույպես նկատվում է բայց ավելի քիչ: Եթե նայենք այս հարցին ուրիշ տեսանկյունից՝ գիտելիքների քանակից, ապա այս սերունդը ավելի կրթված է և ավելի խելացի:

Ազատ ժամանակը այն ժամանակ անցկացնում էին դրսում միմյանց հետ շփվելով, խաղալով, զբոսնելով գիրք կարդալով: Իսկ նոր սերունդը դարձել է ավելի պասիվ, քիչ շարժվող, քիչ շփվող և հիմնականում նոր տեխնոլոգիաների պատճառով մարդիկ ունենում են շատ առողջական խնդիրներ՝ տեսողական, լսողական և այլն:

Շփման հնարավորությունները հիմա ավելի են ընդլայնվել, մենք կարող ենք շփվել միմյանց հետ համացանցով, նույնիսկ այն մարդկանց հետ ովքեր գտնվում են արտասահմանում, կարող ենք շփվել նրանց հետ տեսազանգերի շնորհիվ՝ համ տեսնել, համ խոսել նրանց հետ: Իսկ այն ժամանակ մարդիկ կարողանում էին շփվել միմյանց հետ նամակներով՝ գրավոր: Հիմա իհարկե ցավալի է այն փաստը, որ մենք սկսել ենք շփվել միմյանց հետ համացանցերով և մոռացել ենք իրական շփման մասին, դա իհարկե շատ վատ է մեզ համար, երբեմն մարդուն հարկավոր է իրական շփումը, քանի որ մարդիկ կարող են անգամ խելագարվել մենակության մեջ:

Իմ կարծիքով կյանքը իհարկե դժվար էր այն ժամանակ, բայց միևնույնն է այն ուներ ավելի շատ դրական կողմեր քան հիմա, այն ժամանակ մարդիկ չէին գնում դեպի ռոբոտացման և ավելի կենսունակ էին քան հիմա:

Երբեմն մոռացեք առօրյա հոգսերի մասին և վայելեք իրական շփումը ընկերական շրջապատում, քանի դեռ դրա հնարավորությունն ունեք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s