Էպոսի վերադարձը

Սասնա ծռեր» դյուցազներգությունը ...

Ամեն մի ժողովուրդ ունի իր ժողովրդական հերոսապատումը՝ էպոսը: Մեծ հայագետ Մանուկ Աբեղյանի դիպուկ բնորոշմամբ, էպոսը տվյալ ժողովրդի ապրած կյանքի «բանաստեղծական պատմությունն է կամ պատմական բանաստեղծությունը»:
Հայկական էպոսը կոչվում է «Սասնա ծռեր», ինչպես նաև «Սասունցի Դավիթ», քանի որ հայ ժողովրդի բնավորության, նկարագրի վեհ գծերը խտացած են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի մեջ: Դավիթը ունի պապ՝ Սանասարը, ունի հայր՝ Մեծ Մհերը և որդի՝ Փոքր Մհերը: Այս կերպարներից ամեն մեկը մի սերունդ է ներկայացնում, և ամեն մի սերունդ ունի իր պատմությունը, որը էպոսում կոչվում է «ճյուղ»:

Առաջին ճյուղը կոչվում է «Սանասար և Բաղդասար»: Ըստ այդ պատումի Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի խալիֆային: Հարկի դիմաց Գագիկ Թագավորի դուստր Ծովինարը ստիպված պետք է ամուսնանա Բաղդադի խալիֆայի հետ: Ծովինարը տխուր դուրս է գալիս զբոսանքի: Ճանապարհին մի ծով է տեսնում և, որովհետև ծարավ էր, ծովից հանկարծակի բխած աղբյուրից երկու բուռ ջուր է խմում: Այս երկու բուռ ջրից ծնվում են՝ Սանասարն ու Բաղդասարը: Պատահական չէ, որ կյանքի և ուժի աղբյուր:

Բաղդադի խալիֆան ուղում է սպանել Սանասարին ու Բաղդասարին, բայց եղբայրներն իրենք են նրան սպանում և մոր հետ փախչում իրենց պապի երկիրը: Ճանապարհին հանդիպած մի առվի ակունքին նրանք հիմնում են իրենց բերդը՝ Սասունը: Նրանց սերունդն սկսում է աճել ու բազմանալ: Սանասարն ամուսնանում է և ունենում որդի՝ Մեծ Մհերին, որով սկսվում է Սասնա տան երկրորդ սերունդը: Ավարտվում է էպոսի առաջին ճյուղը և սկսվում երկրորդը՝ Մեծ Մհերի ճյուսըղ

Մհերն այնպես է հզորացնում երկիրը, որ «հավքն իր թևով, օձն իր պորտով չեն կարող անցնել Սասունի մոտով»: Նա մեջտեղից երկու կես է անում Սասունի հացի ճանապարհը կտրող առյուծին և առյուծին և ստանում Առյուծաձև Մհեր անունը: Նա հիմնում է եկեղեցի՝ Մարութա Բարձր Աստվածածինը, շինում բերդեր ու կամուրջներ, Ծովասարը դարձնում իր որսասարը, ունի իր Կաթնաղբյուրը, ուր լողանում է, ջուրը խմում և ավելի հզորանում: Մսըր երկրի տիրակալը՝ Մելիքը, Բաղդադի խալիֆային հաջորդած Սասնա տան մյուս թշնամին, չի կարող հանդուրժել Սասնա հզորությունը: Նա ուզում է հարկատու դարձնել Սասունը: Մհերը մենամարտում է Մելիքի հետ, հաղթում նրան, և Մսըրն ստիպված բարեկամություն է անում Սասունի հետ: Հետո Մեծ Մհերն ու նրա կին Արմաղանն իրենց կյանքի գնով ունենում են Դավիթ որդուն: Ավարտվում է երկրորդ ճյուղը և սկսվում է Դավթի ճյուղը:

Կա հզոր Մսըր ու երկրորդ Մըսրա Մելիք, և կա անթագավոր Սասուն ու որբ Դավիթ: Մսրա Մելիքը գրավում է Սասունը, տիրանում Մհերի կառուցած բոլոր շինություններին և հարկ հավաքում Սասունից: Դավիթը դեռ մանուկ է, բայց արդեն թշնամի է Մելիքին. Մելիքը տեսնում է Դավթի դյուցազնական ուժն ու ըմբոստ ոգին և վախենում է նրանցից: Ուզում է, որ Դավիթն անցնի իր թրի տակով և մինչև կյանքի վերջը դառնա իրեն հլու հպատակ: Մսրա Մելիքը զորք է հավաքում, պաշարում ՍասունըԼ Նրա դեմ է ելնում դեռ մանուկ, բայց Կաթնաղբյուրի ջրում լողացած ու հզորացած, հոր զենք ու զրահը հագած-կապած, Քուռկիկ Ջալալին հեծած Դավիթը: Հայրենիքի հույս Դավթին ժողովուրդը սիրով ու գորովանքով ճանապարհում է մարտադաշտ: Իր ուժի վրա վստահ, հաղթանակի հավատով լեցուն Դավիթը կռվից առաջ աղնվորեն ու մեծահոգաբար դիմում է թշնամու զորքին.

Ով քնած է՝ արթուն կացեք, 
Ով արթուն է՝ ձիեր թամբեք,
Ով թամբեր է՝ զենքեր կապեք,
Ով կապեր է՝ էլեք, հեծեք.
Չասեք Դավիթ գող-գող էկավ,
Գող-գող գնաց:

Ահեղ մենամարտում Դավիթը սպանում է Մսրա Մելիքին: Եվ Սասունը ազատ է ընդմիշտ: Սա ՝ էպոսի հիմնական գաղափարը՝ վերջնական հաղթանակ և հայրենիքի ազատություն: Դրա համար էլ Դավիթը կենտրոնական կերպար է, նրա ճյուղը ամենահիմնականն է էպոսում:

Սակայն պետք է, որ ազատ ու բարի լինի ողջ աշխարհը, որ աշխարհի երեսից վերանա ուրիշին տիրելու, ստրկացնելու ցանկությունը, որ բելերն ապրեն հավասար: Սրանք են հայ ժողովրդի պատկերացումներն աշխարհի ու մարդկային հարաբերությունների մասին: Եվ այս պատկերացումները մարմնավորելու համար ծնվում է Սասնա տան չորրորդ սերունդը՝ Փոքր Մհերը: Մեր վերջին ու անմահ հերոսը լուծում է հոր մահվան վրեժը, կռվում օտար թշնամու թոռների դեմ, գերում նրանց , չարաչար պատժում: Բայց նա տեսնում է նաև, որ աշխարհում դեռ լիակատար արդարություն ու ազնվություն չի հաստատվել: Եվ իր Քուռկիկ Ջալալին քշում է դեպւ Վան, թրով երկփեղկում Ագռավաքար կոչվող հսկայական ժայռը, որն իր մեջ է առնում Մհերին ու նրա ձիուն: Մհերն Ագռավաքարից դուրս կելնի այն ժամանակ.

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի...

Այսպես են մտածել աշխարհի ու հայ ժողովրդի մասին ու հյուսել իրենց ժողովրդական վեպը հայոց լուսամիտ ու իմաստուն վիպասացները: Պատմել են ու մտապահել. մեկը պատմել է, հարյուրը՝ լսել, և այսպես, բերնեբերան, որպես ամենասուրբ ու ճշմարտագույն պատմություն, մեր էպոսը եկել, մեզ է հասել:

«Սասունցի Դավիթ» էպոսը առաջին անգամ գրի է առել խոշոր մշակութային գործիչ, բանահավաք Գարեգին Սրվանձտյանը, 1873թ.: Մինչև այժմ գրի է առնված շուրջ 160 պատում: 19-րդ դարի վերջից սկսած հայ շատ բանաստեղծներ, արձակագիրներ ու թատերագիրներ մշակել են մեր էպոսը կամ ամբողջովին, կամ առանձին ճյուղերով: Դրանցից դուք կարող եք կարդալ Հ. Թումանյանի ու Ն. Զարյանի «Սասունցի Դավիթ» վերնագրով մշակումները և ավելի մանրամասն պատկերացում կազմել հայոց անմահ դյուցազնավեպի մասին:
Հայկական էպոսը թարգմանված է աշխարհի մի շարք լեզուներով:
Էպոսի հերոսների, հատկապես Սասունցի Դավթի կերպարը ոգեշնչման աղբյուր է եղել շատ արվեստագետների համար: Նկարիչ Հ. Կոջոյանը մի հրաշալի կտավ է ստեղծել, իսկ քանդակագործ ու նկարիչ Ե. Քոչարի՝ Սասունցի Դավթին մարմնավորող արձանը, որ կանգնեցված է Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում, դարձնել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s