Պատմական մոլորություններ. պատճառներ, բովանդակություն և հաղթահարման ուղիներ (հետազոտական աշխատանք)

Տիտանիկը խորտակվել է այսբերգի հետ բախումից

Titanic Tenant Trouble: what happens if your Pty Ltd tenant 'goes ...

Այն, ինչ տեղի ունեցավ 1912 թ-ի ապրիլի 14-ին Ատլանտյան օվկիանոսի Հյուսիսային լայնությունում, դեռևս հետաքրքրում է հանրությանը: Նավի խորտակման պատճառների վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ, սակայն ամենատարածված վարկածի համաձայն՝  նավը բախվել է այսբերգին, որի պատճառով մեծ վնասներ է կրել:
Իհարկե, սա նավի խորտակման պատճառները բացահայտող հանձնաժողովի կողմից ներկայացված միակ հանգամանքը չէ: Իրականում այդպիսի բան եղել է, բայց այդպիսի չնչին բանը չէր կարող ազդել այդ հսկայական նավի վրա:

«Տիտանիկը» շատ արագ էր առաջ շարժվում

Շատ մասնագետներ պնդում են, որ, ցանկանալով ավելի արագ անցնել հատման կետը, նավապետ Էդվարդ Սմիթը գերազանցել էր  նավի շարժման արագությունը:
Սմիթը այսբերգների մասին ընդհանրապես չէր մտահոգվում:

Հեռադիտակներն արգելափակված էին

Անվնաս առաջ շարժվելու համար նավապետն օգտագործում էր հեռադիտակներ, որոնք հատուկ սարքերի միջոցով լուսավորում էին մեծ տարածություններ: Հեռադիտակները բանալիով փակված էին, իսկ բանալիների համար պատասխանատու էր Դեյվիդ Բլեյրը, ով  աձնակազմից դուրս էր եկել նախքան նավի ծով դուրս գալը: Շատ պատմաբաններ ենթադրում են, որ հեռադիտակների օգտագործման դեպքում հնարավոր կլիներ նկատել այսբերգը:

Երկաթյա պտուտակները շատ թույլ էին ամրացված

Երբ մասնագետներն ուսումնասիրել են նավի կառուցման համար օգտագործված նյութերը, պարզել են, որ պանելները նավի ետևի մասին շատ թույլ են ամրացված:
Մետաղագործները նշում են, որ այդ որակի պտուտակների դեպքում նավը հեշտությամբ կարող է խորտակվել:

«Տիտանիկը» քիչ թվով փրկանավակներ ուներ

Թերևս, ամենամեծ ողբերգությունն այն է, որ 2200 ուղևորներին  և անձնակազմի անդամներին տարհանելու համար բավարար փրկանավեր չեն եղել: Փրկանավերը կարող էին տեղավորել առավելագույնը 1200 ուղևորի, որն արդեն գերազանցում էր սահմանված թվին:

Նավի վրա կրակ է բռնկվել

Արդեն երկար տարիներ տարածված է նաև այն վարկածը, որ նավի վրա հրդեհ է բռնկվել, որի պատճառով ուժեղ պայթյուն  է եղել: Պայթյունի պատճառով ստեղծված խառնաշփոթի արդյունքում անձնակազմն անտեսել է այսբերգին բախվելու հավանականությունը և պարզապես շրջել են նավի այն կողմը որտեղ երևում էր վառված մասը: Ասում են, որ հենց այդ կողմով է բախվել այսբերգին:

Չնայած մասնագետների կողմից առաջարկված բազմաթիվ վարկածներին, «Տիտանիկի» խորտակման իրական պատճառը դեռևս ոչ ոք չգիտի:

Ադամին և Եվաին վտարել են դրախտից չարի ու բարու իմացության ծառից խնձոր ուտելու համար

Ադամն ու Եվան (նկար) - Վիքիպեդիա ...

Ասում են, թե այն պատճառով որ Ադամն ու Եվան խնձոր են ճաշակել չարի ու բարու իմացության ծառից, նրանց վտարել են Եդեմի այգուց և զրկել են անմահությունից: Բայց եթե ուշադիր կարդալ կտակարանը, կարելի է նկատել, որ ոչ մի տեղ չի հիշեցվում խնձորի մասին: Այնտեղ միայն նշված է արգելված պտուղը, և ինչպես խնձոր այդպես էլ տանձեր, նարինջներ, ծիրաններ և այլ մրգեր նշված չեն: Այնպես որ խնձորի մասին պատմությունները հորինվածք է:

Եգիպտական բուրգերը կառուցել են ստրուկները

Ըստ գիտնականների եգիպտական բուրգերը կառուցվել են մ.թ.ա. 28-16-րդ դարերում: Որոշ հետազոտողներ պնդում են, որ դրանք կառուցել են ստրուկները, սակայն ինչպե՞ս կարող էին այդքան ճշգրիտ օբյեկտները կառուցվել ստրուկների կողմից: Կա տեսակետ, որ դրանց հատակագիծը կազմել են ժամանակի ամենահմուտ եգիպտացի ճարտարապետները: Ի՞սկ ինչպես են կարողացել իրականացնել հատակագիծն ամենայն ճշտությամբ այն ժամանակներում, երբ, համաձայն շատ աղբյուրների, գոյություն չի ունեցել ոչ մի տեխնիկական սարք:
Այս բոլոր անպատասխան հարցերը պատճառ են դարձել տարբեր վարկածների ստեղծման համար:
Ըստ դրանցից մեկի բուրգերը ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակիչների կողմից: Այս տեսակետի կողմնակիցներից ոմանք կարծում են, որ մեկ այլ մոլորակի բնակիչներ օգնության են եկել եգիպտացիներին իրենց գերհզոր տեխնիկաներով ու միասին կառուցել բուրգերը, իսկ ոմանք՝ որ նրանք դա արել են միանգամայն միայնակ:

Վիկինգները կրում էին պոզերով սաղավարտներ

Снимок7

Սա, թերևս, ամենամեծ թյուրիմացություններից մեկն է: Առ այսօր չի գտնվել որևէ հնէաբանական կամ էլ փաստաթղթային ապացույց, որ վիկինգները պոզավոր սաղավարտներ են կրել: Բոլոր գտնված սաղավարտները ոչ միայն չունեն պոզեր, այլև նախատեսված էլ չեն նման ավելորդությունների համար: Հավանաբար, այս թյուրըմբռնումը սերմանել են հին քրիստոնյաները, ովքեր վիկինգներին համարում էին սատանայի օգնականներ ու հետևություն անում, որ դրանք պոզավոր սաղավարտներ պետք է ունենային: Նորվեգական Թոր աստվածը լեգենդներում նկարագրված է որպես թևավոր սաղավարտ կրող ռազմիկ: Գուցե հենց նման թևավոր սաղավարտներն են նմանեցրել պոզավոր սաղավարտների:

Նապոլեոն Բոնապարտը կարճահասակ էր

Որքան էր Նապոլեոնի իրական հասակը

Չնայած տարածված կարծիքին առ այն, որ ֆրանսիացի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտը շատ կարճահասակ էր` իրականում, դա այդպես չէ: Ընդունված է այն վարկածը, որ Նապոլեոնի հասակը 157 սմ էր, այնինչ` պարզվել է, որ վերջինիս հասակն իրականում 168,79 սմ է եղել: Այս մասին են վկայում Նապոլեոնի հագուկապով զբաղվող նրա ծառայի գրառումները, իսկ կայսրի հագուստով զբաղվով ծառան պարզապես պարտավոր էր իմանալ իր տիրոջ հասակի հստակ չափսերը:   

Կա վարկած, որ նապոլեոնի գրեթե գաճաճ հասակը (157սմ) հորինել են անգլիացիները քարոզչական նպատակներով, որպեսզի ավելի հեշտ լինի ծաղրել նրան և բարձրացնել իրենց զինվորների ռազմական ոգին: Մեկ այլ վարկածի համաձայն` Նապոլեոնը բավականին անհամաչափ կազմվածք ուներ` մեծ գլուխ և վտիտ մարմին, ինչը տեսողականորեն կարող էր տպավորություն ստեղծել, որ նա ցածրահասակ է:   

Վան Գոգը կտրել է իր ականջը

Նա հայտնի է որպես խոշտանգված հանճար, ով կտրել է իր սեփական ականջը, սակայն երկու գերմանական պատմաբաններ այժմ պնդում են, որ նկարիչ Վինսենթ վան Գոգը կորցրել է իր ականջը ընկերոջ՝ Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի հետ կռվի ժամանակ:

Վան Գոգի՝ ինքն իրեն վնաս տալու լեգենդար ակտի մասին պաշտոնական տարբերակը հավաստում է, որ հոլանդացի նկարիչը կտրել է իր ձախ ականջի բլթակը խելագարության ժամանակ սուր ածելիով 1888 թ-ի Սուրբ Ծնունդից առաջ իր ընկերոջ՝ Գոգենի հետ վիճելուց հետո:

Ծանր արյունահոսելով՝ Վան Գոգը իր կտրած ականջը փաթաթում է կտորով և քայլում դեպի մոտակա հասարակաց տուն, այնուհետև այն նվիրում է մարմնավաճառներից մեկին, ով տեսնելով նվերը ուշագնաց է լինում :

Հետո նա գնում է տուն՝ քնելու իր արյան մեջ թաթախված անկողնում, որտեղ էլ գրեթե մահվան աստիճան արյունահոսում է, նախքան ոստիկանությունը մարմնավաճառուհու արած հայտարարության միջոցով գտնում է նրան հաջորդ առավոտյան:

Նա անգիտակից վիճակում էր, և անմիջապես նրան հիվանդանոց են տեղափոխում, որտեղ ուշքի գալուց հետո նա ցանկություն է հայտնում տեսնելու իր ընկերոջը՝ Գոգենին, բայց վերջինս մերժում է:

Մի նոր գիրք է հրատարակվել Գերմանիայի համբուրգյան պատմաբաններ Հանս Քոֆմանի և Ռիտա Վիլդեգանսի կողմից, որտեղ նշվում է, որ Վինսենթ վան Գոգը կարող է նաև հորինած լինի այդ պատմությունն իր ընկերոջը պաշտպանելու համար, ով փորձառու սուսերամարտիկ էր և կարող էր թեժ վեճի ժամանակ թրով կտրել Վան Գոգի ականջը:

Պատմաբաններն ասում են, որ իրական վարկածը երբեք հայտնի չի լինի, քանի որ երկուսն էլ լռել են այդ մասին. Գոգենը մեղադրանքից խուսափելու համար, իսկ Վան Գոգը՝  իր ընկերոջը պաշտպանելու, ում նա շատ հավատարիմ էր:

Իսահակ Նյուտոնի գլխին խնձոր է ընկել

80757815_orig

Նյուտոնի կողմից նշված անճշտությունը ծագում էր նրանից, որ Երկրի չափսերը և ազատ անկման արագության մեծությունը Նյուտոնը վերցրել էր Գալիլեյի «Մեխանիկա» աշխատությունից, որտեղ դրանք նշվում էին զգալի սխալով: Ավելի ուշ ստանալով Պիկարի ավելի ճշգրիտ տվյալները՝ Նյուտոնը վերջնականապես համոզվեց իր տեսության ճշմարտացիության մեջ։ Հանրահայտ լեգենդն այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է ծառի ճյուղից խնձորի անկման շնորհիվ, ինչպես նաև «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը առաջին անգամ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլ յամ Ստրույկլին իր՝ «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին» գրքում՝ 1752 թվականին:

Ըստ նրա, մի օր ընթրիքից հետո եղանակը տաք էր, և ինքը Նյուտոնի հետ դուրս է եկել այգի և խնձորենու ստվերի տակ խմել թեյ։ Նյուտոնը ասել է իրեն, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագել է, երբ նա հենց նույն ձևով նստել է ծառի տակ։ Այն ժամանակ ինքը գտնվել է բարձր տրամադրության մեջ, երբ անսպասելի ճյուղից խնձոր է ընկել. ինքը մտածել է՝ իսկ ինչո՞ւ են խնձորները միշտ գետնին ընկնում ուղղահայաց։

Այս լեգենդը հետագայում հանրահայտ դարձավ Վոլտերի շնորհիվ։

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել է Ֆեռնան Մագելանը

68611

Իրականում այդպես չէ:
Մագելանն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն այդպես էլ չավարտեց: 1521 թվականին նա սպանվեց Ֆիլիպիններում: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած անձը Մագելանի ստրուկ և թարգմանիչ Էնրիկե դե Մալական էր, կամ, ինչպես նավաստիներն էին կոչում նրան, սև Հենրին: Ֆեռնան Մագելանը ծնունդով պորտուգալացի է։ Տիրապետելով նավաստու ու ծովագնացի աշխատանքին՝ նա սկսում է ուսումնասիրել նաև քարտեզագրություն։ Արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ դեպի Համեմունքների կղզիներ (Արևել յան Ասիա, Մալազիա) շուրջաֆրիկյան ճանապարհորդությունը չափազանց երկար է, և այն զգալիորեն կկարճանա, եթե նավարկեն դեպի արևմուտք՝ շրջանցելով Ամերիկան։ 1511 թվականին նա արդեն եղել էր Մալազիայում, որտեղ հասել էր Պորտուգալիայից՝ շրջանցելով Աֆրիկան և կտրելով Հնդկական օվկիանոսը: Այստեղ էլ, ի դեպ, Մագելանը ստրուկների շուկայում գնել էր սև Հենրիին և վերադարձել էր Լիսաբոն նրա հետ: Իր հետագա բոլոր արշավանքներում Հենրին նրա հետ է եղել:

Եվ ահա, Մագելանը փորձում է կազմակերպել շուրջերկրյա ճանապարհորդություն: Պորտուգալիայի թագավորը կտրուկ հրաժարվում է ֆինանսավորել այն: Ծովագնացը մեկնում է Իսպանիա ու հաստատվում Սևիլիա քաղաքում։ Այստեղ նրան հաջողվում է կազմակերպել արշավախումբ՝ շնորհիվ նոր ուղու առավելություններից օգտվել ցանկացող վաճառականների: Մագելանին տրամադրվում է տարբեր տարողունակությամբ հինգ նավ, իսկ արշավախմբի մասնակիցների ընդհանուր թիվը տատանվում էր 265-280 մարդու սահմաններում։ 1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական նավատորմը Ֆեռնան Մագելանի գլխավորությամբ դուրս է գալիս Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից: 1521 թվականի մարտի 6-ին արշավախումբը, կտրելով Ատլանտյան օվկիանոսը, շրջանցելով Ամերիկա մայրցամաքը, անցնելով Խաղաղ օվկիանոսը, հասնում է Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ էլ հենց սև Հենրին զարմանքով պարզում է, որ հասկանում է տեղացիների լեզուն, այսինքն՝ ինքն այդտեղից է տեղափոխվել Պորտուգալիա, ապա նավարկելով՝ շրջանցել աշխարհը և վերադարձել իր հայրենիք: Ստացվեց, որ նա առաջին մարդն էր, որ շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարել:

Մագելանի հնգանդամ նավատորմից միայն «Վիկտորիան» է (որը ղեկավարում է Խուան Սեբաստիան Էլկանոն) շարունակում շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանը արդեն մահացել էր: Նավի մեջ չէր նաև սև Հենրին: Էլկանոն չի կատարում Մագելանին տված խոստումը՝ ստրկությունից ազատել Հենրիին, և վերջինիս այլ բան չէր մնում, քան փախչել: Նրա մասին հետագա տեղեկություններ չկան:

1522 թվականի հուլիսի 9-ին «Վիկտորիան» հասնում է Պորտուգալիային պատկանող Կանաչ Հրվանդանի կղզիներին։ Նավապետին արագընթաց մակույկով տեղափոխում են Իսպանիա: Այսպիսով, ծագումով բասկ Խուան Սեբաստիան Էլկանոն դառնում է առաջին եվրոպացին, որը մեկ նավարկությամբ առաջին անգամ իրականացրել է շուրջերկրյա ճանապարհորդություն: Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդության արդյունքները. հինգ նավերից միայն մեկը տեղ հասավ, ճիշտ է՝ այն բեռնված էր համեմունքներով, իսկ անձնակազմի 265-280 անդամներից կենդանի տեղ էր հասել միայն 18-ը: Իսպանիայի թագավորը Էլկանոյին գերբ նվիրեց, որը երկրագնդի տեսքով էր և որի վրա գրված էր. «Դու առաջինը լողացիր իմ շուրջը»:

Մարիա Անտուանետան և նրա  հանրահայտ <<Թող ուտեն տորթ>> արտահայտությունը 

1766թ.-ին Ժան Ժակ Ռուսոն գրել է մի դեպքի մասին, որը իբր տեղի է ունեցել 25 տարի առաջ: Իսկ դեպքը հետևյալն է, երբ Մարիա Անտուանետան իմանում է, որ ֆրանսիական գյուղերում հացը չի բավականացնում մարդկանց, նա սարկազմով ասել է <<Թող տորթ ուտեն>>:
Բանը նրանում է, որ այն ժամանակ Մարիան ընդամենը 11 տարեկան էր և դեռ ապրում էր իր հայրենիքում` Ավստրիայում: Հավանական է այդ արտահայտությունը տարածել են հեղափոխության պրոպագանդիստները, ցույց տալու համար թե որքան հեռու են երկրի ղեկավարները իրենց սեփական ժողովուրդից:

Սալեմ քաղաքում խարույկի վրա այրված 150 կախարդները 

 1692թ.-ին Մասաչուսես նահանգի Սալեմ քաղաքում կախարդների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների ընթացքում ձեռբակալվում է 150 մարդ, որոնցից միայն 31 նկատմամբ է կայացվում է դատավճիռ, այդ թվում ընդամենը քսանն են  դատապարտվում մահապատժի, այլ ոչ թե 150-ը:Այդ 31-ից միայն 25 էին կանայք: Բացի այդ մահապատժի դատապարտվածները խարույկի վրա չեն այրվում, այլ նախ քարերով սպանվում են իսկ հետո պարաններով կախվում:

Ուոլտեր Ռեյլին և Անգլիա ներկրած նրա առաջին կարտոֆիլը ու ծխախոտը 

Սըր Ուոլտեր Ռեյլիին հետազոտող էր, կանանց խելքահան անող և անգլիայի պատմության ամենա հանելուկային ու առասպելական կերպարներից մեկը: Ժամանակակից նկարներում նրան պատկերում են առանձնահատուկ գեղեցիկ, թեև նրա իրական նկարներից ոչ մեկը չի պահպանվել:
Նա համարվում էր կանանց խելքահան անող և իբր նրան սիրահարվել է անգամ Ելիզավետա I թագուհին: Եվ ճիշտ է արդյոք, որ նա իր անձրևանոց պլաշը նետել է ջրափոսի մեջ որպեսզի թագուհին կարողանա այն անցնել?
Թե որքանով է իրական թագուհու պատմությունը մեզ  հայտնի չի,  սակայն ստույգ հայտնի է, որ նա Ամերիկա կատարած ճանապարհորդությունից 1586թ.-ին Անգլիա վերադառնալիս իր հետ չի բերել ոչ առաջին կարտոֆիլը և ոչ էլ ծխախոտը:
Կարտոֆիլի առաջին բերքը ստացել են Իսպանիայում 1585թ.-ին, որից հետո այն արագ տարածում է գենում Եվրոպոյում, այդ թվում Անգլիայում: Ինչ վերաբերվում է ծխախոտին, ապա այն առաջին անգամ Ժան Նիկոտ է Ֆրանսիա բերել (ի դեպ, նիկոտինը իր անունը ստացել է հենց նրա ազգանունից):
Այնպես որ աշխարհի ծխողները իզուր են մեղադրում Ուոլտեր Ռեյլիին այդ վատ սովորույթը տարածելու համար, նա դրա հետ ոչ մի կապ չունի:

Կայսր Ներոնի ջութակը և այրվող Հռոմը 

Այս պատմությունը նույնպես շատ հանրահայտ է: Իբր  մ.թ.ա. 64թ.-ին երբ Հռոմը այրվում էր Ներոնը ջութակ է նվագել ու նայել այրվող քաղաքին: Սակայն դա հնարավոր չի:Նախ, ջութակը հայտնաբերել են նշված դեպքից 1600 տարի հետո, և բացի այդ, եթե անգամ ջութակ լիներ, Ներոնը կարող էր այն նվագել միայն այրվող Հռոմից 30 միլ հեռավորության վրա, քանի որ այդ ժամանակ նա գտնվում էր ոչ թե Հավերժական քաղաքում, այլ իր քաղաքամերձ վիլլայում:

Նավապետ Կուկը և նրա հայտնաբերած Ավստրալիան 

Բնականաբար ավստրալիացիները չեն համարում, որ իրենց հայրենիքը նավապետ Կուկն է հայտնաբերել: Դեռ 1770թ.-ից շատ առաջ այտեղ եղել են թե հոլանդացիներ Ավել Տասմանը և Դիրկ Հարտոգը, թե անգլիացի ծովահեն Վիլյամ Դամպիրը:Իսկ այդ մայրցամաքը դեռ 50 000 տարի առաջ հայտնաբերել են նրա բնիկ բնակիչները` ավստրալիացիները:Կուկի միակ, այսպես ասած, <<հայնտագործությունը>> նոր հողերն էին, որտեղ հետագայում սկսում են ժամանել և բնակվել սպիտակամորթ եկվորները:

Էդիսոն է ստեղծել էլեկտրական լամպը 

Էդիսոնը իրոք մեծ գյուտարար է, որը գրանցել է 1093 արտոնագիր: Բայց նրա գյուտերի մեծ մասը արել են նրա լաբորատորիայում աշխատող աշխատակիցները որոնց անունները այդպես էլ մնացել են անհայտ:Բացի այդ, Էդիսոնի ծնվելուց չորս տասնամյակ առաջ էլեկտրական լույսը հայտնագործել է ոմն Դևյվի Հեմփրի: Նրա ստեղծած լամպը կարող էր վառվել միայն 12 ժամ անընդմեջ, իսկ Էդիսոնին հաջողվում է գտնել լամպի մեջ վառվող թելի այնպիսի նյութ, որը թույլ է տալիս նրան վառվել մշտապես: Այո մեծ ձեռքբերում է, սակայն ոչ հայտնագործություն:

Կոլոմբոսը ապացուցել է, որ Երկիրը կլոր է 

Այս սխալ կարծիքի հեղինակը ամերիկյան գրող Իրվինգ Վաշենգտոն է, որը իր գրքում պնդում է, որ հենց Կոլոմբոսն է ապացուցել Երկրի կլորությունը: Ստացվում է բոլորը մտածում էին, որ Երկիրը տափակ է, իսկ Կոլոմբոսը ցույց տվեց, որ դա այդպես չի: Իրականում դեռ մ.թ.ա. 4-րդ դարից ոչ ոք չէր մտածում, որ Երկիրը նման է տափակ բլիթի:
Կոլոմբոսը չէր կարող ոչ մի կերպ ապացուցել որ Երկիրը կլոր է, քանի որ ինքը դրան չէր հավատում! Նա գտնում էր, որ Երկիրը տանձաձև է: Նա երբեք չի եղել Ամերիկայում, այլ հասել է մինչև Բահամյան կղզիներ, որոնք էլ հենց ունեն տանձի ձև:

Գանդին ազատագրել է Հնդկաստանը

Նա Հնդկաստանի անկախության համար պայքարած ամենահայտնի առաջնորդն է, որը կոչ էր անում վերջ տալ երկրում բռնություններին: Նա 16 տարեկան էր (1885թ.) երբ կազմավորվում է Հնդկաստանի Ազգային Կոնգրեսը:
Այնպես որ առանց Գանդիի էլ Հնդկաստանը ձեռք կբերեր անկախություն և հավանական է ավելի գործնական եղանակով, քան բռնությանը չդիմադրելով: Հավանական է այն ավելի շուտ անկախության կհասներ եթե հետևեր Նետախի Չանդրա Բոզեի ցուցումներին:

Հիսուս Քրիստոսը ծնվել է դեկտեմբերի 25-ին

Դեկտեմբերի 25-ը ծննդյան տոներ է: Բայց Աստվածաշնչում, կամ մեկ այլ տեղ, չկա ոչ մի ապացույց, որ Հիսուսը ծնվել է հենց այդ օրը: Այդ դեպքում ինչու են հենց դեկտեմբերի 25-ը համարում նրա ծննդյան օրը?Միգուցե այն պատճառով, որ այդ օրը հույները տոնում էին Միտրոս աստծո օրը, որը նույնպես ծնվել էր կույսից: Ի դեպ այդ օրը նշվում է նաև որպես հովիվների օր:

Ջորջ Վաշինգտոնը ԱՄՆ-ի առաջին նախագահ  

Բոլորը գիտեն, որ Ջորջ Վաշինգտոնը ԱՄՆ-ի 44 նախագահներից առաջինն է: Սակայն դա այդպես չի:Առաջին նախագահն եղել է Պեյտոն Ռենդոլֆը որին ընտրում է հեղափոխական Կոնգրեսը: Նրա առաջին քայլերը լինում են անգլիական բանակից պաշտպանվելու համար Կոնտինենտալ Բանակի ստեղծումը և բանակի գլխավոր հրամանատարի նշանակումը գեներալ … Վաշինգտոնին:
Ռենդոլֆին 1781թ.-ին փոխարինում է Ջոն Հենսոնը, որը շնորհավորական նամակ է հղում Ջորջ Վաշինգտոնին Յորկթաունում տարած հաղթանակի համար, որի վերջում գրում է <<Ջոն Հենսոն, Ամերիկայի նախագահ>>:
Իսկ Վաշինգտոնը դառնում է  ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը, բայց որպես ԱՄՆ-ի նախագահ  15-րդ է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s