Իմ երազած երկիրը

Դեռ մանկուց ես աչքի չեմ ընկել հայրենասիրությամբ: Երբ դեռ փոքր էի, շատ էի սիրում այն վայրը, որտեղ ապրում ենք, և եթե ինձ այն ժամանակ հարցնեին, թե որ երկրում կուզեի ապրել, առանց մտածելու կպատասխանեի՝ Երևանում: Բայց անցնում են ժամանակները, և ամեն ինչ փոխվում է (ինձ համար): Այժմ, երբ ինձ հարցնում են, թե որտեղ կցանկանայի բնակվել, ես պատասխանում եմ՝ ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում:

Արդեն մի քանի տարի է, ինչ իմ երազանքների երկիրն է ԱՄՆ-ն: Դեռ մանկուց ես հետաքրքրված եմ եղել արտասահմանյան երգերով: Միշտ մտածել եմ, որ բոլոր տաղանդավոր երգիչները Ամերիկայում են բնակվում, ավելի կոնկրետ՝ Հոլիվուդում: Ահա թե ինչում եմ միշտ երազել այնտեղ բնակվելու մասին: Եթե անկեղծ, մինչև հիմա էլ երազում եմ: Ասում են, որ հնարավոր է օրվա ընթացքում հանդիպել մի շարք հանրաճանաչ երգիչների և դերասանների: Իմ կարծիքով հենց դա է այնտեղ ապրելու գլխավոր պատճառներից մեկը: Երազանքներիցս մեկն էլ Հոլիվուդյան փառքի ծառուղին տեսնելն է:

Վերջերս սկսել եմ շատ սիրել ջազը, և ինչպես ասում են, ջազի բնօրրանն է Նոր Օրլեանը: Հայրս նույնպես շատ հետաքրքրված է ջազով, և սա այն քաղաքն է, որտեղ ամեն քայլափոխին կարելի է լսել ջազ և զմայլվել քաղաքի գեղեցկությամբ: Այս քաղաքը ինձ հիացրել է նաև իր «կառնավալներով» և գիշերային եռուն կյանքով:

Bourbon Street New Orleans – Stock Editorial Photo © sepavone ...

Մյուս երկիրը, ուր ես երազում եմ այցելել, Ավստրալիան է: Առաջին հերթին այն ինձ գրավել է նրանով, թե ինչպես է այն չորս կողմից պատված օվկիանոսով: Ինձ թվում է, որ սա այն միակ երկրներից է, որտեղ պատերազմներ չեն լինում և, ըստ Ավստրալիա այցելած մարդկանց, այստեղ շատ զարգացած ու ժամանակակից քաղաքներ են: Ըստ հետազոտողների՝ Ավստրալիայում է գտնվում աշխարհում չորրորդ լավագույն քաղաքը ապրելու համար՝ Մելբուռնը: Այն Վիկտորիա նահանգի մայրաքաղաքն է, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուռնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները: Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։

Լավագույն տուրիստական ...

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s