Рубрики
Հասարակագիտություն Նախագծեր

Մերոնք

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

74 տարի առաջ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է Փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման:

Ուղիղ 27 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: Արտասովոր այս անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը: Նա կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Հայրենական պատերազմ

Հայրենական մեծ պատերազմին է մասնակցել մայրիկիս տատիկի պապը: Նա պատմում էր, թե որքան դժվար էր այդ տարիներին: Նա մասնակցել է պատերազմին և վերադարձել է վիրավոր: Մայրիկիս տատը այդ ժամանակ տասը տարեկան էր:

1942 թվականն էր,- պատմում էր իմ տատիկը,- մոտենում էր նոր տարին: Երբեք տոնածառ չենք ունեցել: Ես շատ էի ուզում, որ լիներ, բայց իմանալով թե ինչ վատ վիճակում էր ընտանիքս, լռում էի: Հորս աչքից ոչինչ չէր վրիպում: Տեսնելով իմ տխրությունը նա որոշում է վերցնել մի ցախավել և վրան մոմեր շարել: Մոմերը վառելուց հետո ցախավելն այրվում է: Ես միաժամանակ և՛ լաց էի լինում, և՛ ծիծաղում էի: Իրականում ծիծաղելի տեսարան էր, բոլորը խառնվել էին իրար և փորձում էին հանգցնել այն: Հետո իհարկե հանգցրին:
Այդ տարիների ընթացքում մեզ համար շատ բարդ էր գոյատևելը, նամանավանդ երբ հայրս գնացել էր պատերազմ: Շատ էինք անհանգստանում նրա համար: Բայց վերջում նա վերադարձավ տուն, խորը վնասվացքներով: Օր ու գիշեր մայրս խնամում էր հորս: Վերջապես ամեն ինչ ավարտվեց, բայց իհարկե այդ ամենն իր հետքերը թողեց մեր կյանքում:

Ցավոք սրտի տատիկս այդքան էլ շատ բան չէր հիշում, այդ պատճառով պատմեցի միայն այս դեպքը: Համացանցում նաև գտա Մուշեղ Նասիբյանին՝ պատերազմի մասնակցին, այդ իսկ պատճառով որոշեցի ցույց տալ այս տեսանյութը.

Մայիսյան հերոսամարտ

1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Մայիսյան հերոսամարտին իմ հարազատներից կամ բարեկամներից ոչ ոք ոչինչ չպատմեց ինձ, քանի որ դա վաղուց է եղել և բոլորն արդեն մոռացել են:

Շուշիի ազատագրում

Շուշիի ազատագրումը: Ռազմական գործողություն 1992-ի մայիսի 8-9-ին, որի արդյունքում ազատագրվել է Շուշին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այս ժամանակներից մայրս պատմում է, թե ինչպես էին նրանք ապրում.
— Ընդամենը մեկ ժամով էին միացնում գազը և տաք ջուրը: Չգիտեինք առաջինը հաց թխենք, լոգանք ընդունենք թե ջուր եռացնենք: Դպրոցներում վառարան էին միացնում, տանը նույնպես: Արդուկը դնում էինք վառարանին, որ կարողանանք շորերն արդուկել: Այդ ժամանակ անգամ մազերն էինք արդուկում: Դուրսը սով էր տիրում, չէինք հասցնում հաց թխել: Դժվար էր այդ ժամանակ կենտրոնանալ դասերի վրա, բայց շատ էինք աշխատում լավ սովորել:

Բարեկամներիցս գրեթե ոչ ոք չի մասնակցել ազատագրմանը: Ըստ մայրիկիս պատմածների, ծանոթներից միայն պապիկիս ընկերն է մասնակցել, ով վերադարձել է վիրավոր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s