Նարինե Աբգարյան | Մարիամը | Ծնողի ուղին | Սիմոնի թաղումը

Նարինե Աբգարյան — Լիդիյա Կամենդատյան

Նարինե Աբգարյանը՝ հայ գրող և բլոգեր, ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ ՀՀ քաղաքացի է, 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի, հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր՝ «Լեզու» անվանակարգում։
Այս հեղինակը ինձ դուր եկավ նրանով, որ ոչ միայն գրում էր ժամանակակից այլ նաև իր պատմվածքների մեջ կաին հատվածներ, որտեղ զգում էիր հին ժամանակների շունչը նույնպես:

Առաջին պատմվածը, որ կարդացի «Ծնողի ուղին» էր: Այստեղ հեղինակը նկարագրում էր ժամանակակից մոր և որդու հարաբերությունները: Առաջին հերթին նա նկարագրում էր իր իսկ և որդու հարաբերությունների մասին: Նա կարծես ծնողներին խորհուրդ էր տալիս, որ վայելեն իրենց երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր վարկյանը քանի դեռ նրանք փոքր են, քանի որ երբ երեխաները մեծանում են ավելանում են նաև անհանգստությունը և խնդիրները: Նրանք սկսում են ամեն պահի անհանգստանալ հենց մեկը երբ ուշ ես պատասխանում հեռախոսազանգին, կամ երբ ուշ ես տուն վերադառնում: Այդ պահերին նրանք խուճապի են մատնվում և սկսում են ամեն մի վատ բանի մասին մտածել, բայց իրենց այնպես են պահում, որպեսզի չհասկանանք, որ անհանգստանում էին: Այստեղ շատ պարզ ու իրական նկարագրված են ծնողի ապրումները, մտահոգությունը, որը երբմեն չի գնահատվում զավակի կողմից։
Այս պատմվածքի շնորհիվ ես վերջապես հասկացա ինչու է մայրիկս ամեն անգամ այդքան բարկանում, երբ չեմ պատասխանում զանգերին և նաև հասկացա թե ինչի մասին են նրանք մտածում ամեն անգամ երբ չեն իմանում թե ինչպես ենք, կամ որտեղ ենք տվյալ պահին:

Մյուս պատմվածքը որը կարդացի դա «Սիմոնի թաղում» էր: Եթե անկեղծ մի քանի անգամ եմ կարդացել, բայց այդպես էլ իմաստը չեմ հասկացել:

Եւ վերջինը որ կարդացի դա «Մարիամը» էր:
Մարիամը իր գյուղի պարծանքն էր: Գյուղի սկեսուրները նրան շատ էին փառաբանում և միշտ իրենց հարսներին օրինակ էին բերում Մարիամին, քանի որ ոչ ոք չեր կարողանում իր պես լվացք անել, արդուկ անել, գաթա թխել և այլն: Մարիամն ապրում էր ամեն օրը նույն ձև, նա լավ գիտեր իր ամենօրյա գործերը, չնայած նրան, որ ներսում տխրություն կար: Նա կորցրել էր իրեն շատ հարազատ և թանկ մարդկանց: Բայց նա լավ գիտեր, որ ամեն օր արցունք թափելով չեր փոխի եղելությունը: Ամեն ինչ ընթացիկ է թե՛ երջանկությունը, թե՛ տխրությունը: Պետք է շարունակել ապրել առանց ետ դառնալու, պետք է ապրել և միայն այդ դեպքում դու կփոխես կյանքդ:
Ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s