Рубрики
English Նախագծեր Գրականություն

«Հայտնի ստեղծագործությունները իմ թարգմանությամբ» ճամբարային թարգմանական նախագիծ

James Joyce | Biography, Books, & Facts | Britannica

James Joyce | Eveline

James Augustine Aloysius Joyce (2 February 1882 – 13 January 1941) was an Irish novelist, short story writer, poet, teacher, and literary critic. Joyce was born in Dublin into a middle-class family. A brilliant student, he briefly attended the Christian Brothers-run O’Connell School before excelling at the Jesuit schools Clongowes and Belvedere, despite the chaotic family life imposed by his father’s unpredictable finances. He went on to attend University College Dublin.
This story was first published in 1904 by the journal Irish Homestead and later featured in his 1914 collection of short stories Dubliners.

Eveline

Ջեյմս Ջոյս. «Էվելին»

Նա նստել էր պատուհանի մոտ և դիտում էր, թե ինչպես է երեկոն կլանում փողոցը։ Գլուխը հենել էր պատուհանի վարագույրին, իսկ քթանցքերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։ Հոգնած էր։

Անցորդները քիչ էին։ Վերջին շենքի բնակիչը փողոցով անցնելով մտավ տուն, լսվեց նրա կոշիկների ձայնը և քիչ անց դրանք ճռճռացին նոր, կարմիր շենքերի առաջ ձգվող արահետի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ։ Հետո ինչ-որ մեկը Բելֆասթից գնեց դաշտը և կառուցեց այդտեղ տներ. ոչ թե իրենց մուգ շագանակագույն տներից, այլ պայծառ քարե տներ, փայլուն տանիքներով։ Առաջ փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշտում՝ Դևինսները, Ուոթերսները․Դանսները, փոքրիկ կաղ Քեուն, ինքը և իր քույրերն ու եղբայրները։ Բայց Էռնեստը երբեք չէր խաղում։ Նա արդեն մեծ էր։ Հայրը՝ փայտը ձեռքին, անվերջ նրանց ետևից էր ընկնում, սակայն փոքրիկ Քեուն հսկում ու ձայն էր տալիս, երբ նկատում էր հորը։ Այդ ժամանակ բոլորը դեռ երջանիկ էին։ Հայրը դեռ այդքան էլ վատ չէր և մայրիկը դեռ ողջ էր։ Դա շատ վաղուց էր. հիմա ինքը, իր քույրերն ու եղբայրները արդեն մեծ էին, իսկ մայրը մահացել է։ Թիզի Դանսը նույնպես չկա, իսկ Ուոթերսները վերադարձան Անգլիա։ Ամեն ինչ փոխվել է։ Հիմա ինքն էլ ուրիշների նման պատրաստվում էր լքել տունը:

Տո՛ւն։ Նա նայեց սենյակին, զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք շաբաթական մաքրում էր այս բոլոր տարիների ընթացքում և ամեն անգամ զարմանում, թե որտեղից է այդքան փոշի հավաքվում։ Հավանաբար այլևս չի տեսնի այդ ծանոթ իրերը, որոնցից երբեք հույս չուներ բաժանվել։ Սակայն այդ տարիների ընթացքում նա այդպես էլ չիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիլհարմոնիայի վերևում, սրբ. Մարգարիտ Մարիամ Ալաքոքին պատկերող գունավոր խոստումներով նկարի կողքին։ Նա իր հոր դասընկերներից էր և հայրը ցույց տալով նկարը հյուրերին, միշտ ավելացնում էր․
— Հիմա նա Մելբուռնում է։
Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը։ Արդյոք դա ճի՞շտ էր։ Նա փորձում էր հարցը վերլուծել բոլոր կողմերից։ Ամեն դեպքում նա տանն ուներ սնունդ, ապաստան և ուներ նրանց՝ ում ճանաչում էր իր ամբողջ կյանքի ընթացքում: Իհարկե նա շատ էր աշխատել, և ոչ միայն տանը, այլև խանութում։ Հետաքրքիր է, ինչ կասեն խանութում, երբ իմանան, որ փախել է մի երիտասարդի հետ։ Երևի կասեն «Հիմարի մեկն էր», իսկ իր աշատատեղը հայտարարություններից հետո արագ կզբաղեցնեն։ Օրիորդ Գևանը շատ կուրախանա։ Նա միշտ իրեն վիրավորելու առիթ էր փնտրում, հատկապես ներկաների մոտ։
— Օրիորդ Հիլ, մի՞թե չեք տեսնում, որ տիկնայք ձեզ են սպասում։
— Խնդրեմ, բարեհաճ եղեք, օրիորդ Հիլ։
Խանութից հեռանալուց նա չէր պատրաստվում լաց լինել։
Բայց նոր տան մեջ, հեռավոր անծանոթ երկրում դա այդպես չէր լինի։ Նա կամուսնանա, նա՝ Էվելինը։ Այդ ժամանակ մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իրեն: Նա իր մոր նման չէր լինի։ Անգամ հիմա, երբ նա 19 անց աղջիկ էր, երբեմն իրեն անպաշտպան էր զգում հոր զայրույթի դեմ։ Նա գիտեր, որ սրտի անկանոն զարկերի պատճառը դա էր։ Երբ փոքր էր, հայրը չէր հարձակվում նրա վրա այնպես, ինչպես հարձակվում էր Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքը աղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, թե այնպիսի բաներ կաներ նրան, բայց հանգուցյալ մոր խաթր էր միայն իրեն զսպում: Եվ հիմա չկա պաշտպան։ Էռնեստը մահացել էր։ Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում, միշտ զբաղված էր որևէ գյուղում։ Իսկ գումարի համար շաբաթօրյա մշտական վեճերը նրան շատ ձանձրացրել էին։ Նա միշտ հորն էր տալիս աշխատավարձի յոթ շիլլինգը։ Նույնը անում էր նաև Հարրին, ուղարկելով որքան կարող էր։ Բայց ամենադժվարը հորից գումարը ստանալն էր։ Հայրն ասում էր, որ աղջիկը շռայլում է գումարը, որ անխելք է, և ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած դրամը կորչի և չէր բավարարվում դրանով, այլ ասում էր ավելին, քանի որ շաբաթ երեկոյան միշտ հարբած էր։ Վերջում նա աղջկան փող էր տալիս և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ գնումներ անել կիրակնօրյա ճաշի համար։ Հետո Էվելինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, բրդբրդեր ամբոխը և տուն դառնար ուշ երեկոյան, գնումների ծանրությունից կքած։ Ծայրը ծայրին հասցնելու համար նա աշխատում էր ողջ օրը և բացի այդ խնամում էր երկու երեխաներին, հետևում, որ ճաշեն ու դպրոց գնան։ Դա ծանր աշխատանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր լքել տունը, առօրյան այնքան էլ ծանր ու անցանկալի չէր։

Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրենկի հետ։ Ֆրենկը բարի էր, սրտաբաց ու քաջ։ Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետ Բուենոս֊Այրեսում, որտեղ Ֆրենկը տուն ուներ։ Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը։ Ֆրենկը սենյակ էր վարձում գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հաճախ էր այցելում։ Ասես մի քանի շաբաթ առաջ էր։ Ֆրենկը կանգնել էր դարպասի մոտ, կեպին ծոծրակին, մազերը բրոնզագույն դեմքին թափված։ Հետո նրանք ծանոթացան։ Ամեն երեկո սպասում էր խանութի մոտ, որպեսզի տուն ուղեկցի Էվելինին։ Ֆրենկը տարավ նրան դիտելու «Գնչուհին» և նա, նստելով տղայի կողքին, իր համար անսովոր տեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում։ Ֆրենկը սիրում էր երաժշտություն և մի քիչ երգել գիտեր։ Մարդիկ գիտեին նրանց փոխադարձ համակրանքի մասին, և երբ Ֆրենկը երգում էր նավաստու և աղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր ապրում։ Նա աղջկան կատակով Փոփինս էր անվանում։ Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալ, իսկ հետո Ֆրենկը սկսեց նրան դուր գալ։ Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին և իր կարիերան սկսել էր որպես կրտսեր նավաստի «Ալլան Լայն» ընկերությանը պատկանող նավի վրա, որը ուղևորվում էր Կանադա։ Նա գիտեր այն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր։ Անցել էր Մագելանի նեղուցով և ծանոթ էր սարսափելի պատագոնցիների մասին պատմություններին։ Ասում էր, որ իր գործերը հաջող են Բուենոս–Այրեսում և, որ եկել է հայրենիք հանգստանալու համար։ Իհարկե, հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան շփվել նրա հետ։
— Գիտեմ այդ նավաստիներին,— ասաց նա։
Մի օր հայրն անգամ վիճեց Ֆրենկի հետ, և Էվելինը ստիպված էր դրանից հետո ծածուկ հանդիպել։ Փողոցում արդեն երեկո էր։ Ծնկներին դրված նամակների ճերմակությունը դարձավ անորոշ։ Նամակներից մեկը ուղղված էր հորը, մյուսը՝ Հարիին։ Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիին աղջիկը նույնպես սիրում էր։ Վերջին ժամանակ Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը։ Հայրը կզգա իր բացակայությունը։ Երբեմն նա կարող է լինել շատ բարի։ Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրը կարդաց իր համար «Սարսափելի պատմություններից» մի պատմվածք և կրակի վրա հաց տաքացրեց։ Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ ցերեկույթի։ Էվելինը մինչև հիմա էլ հիշում էր, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը։

Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ, շնչելով կրետոնի փոշոտ հոտը։ Ներքևից, փողոցի մյուս ծայրից, լսվեց փողոցային երգեհոնի նվագը։ Նրան ծանոթ էր այդ մեղեդին։ Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա, ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝ չլքել տունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Հիշեց հիվանդ մոր վերջին գիշերը, նա պառկած էր դահլիճի մյուս թևում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական տխուր մեղեդի։ Երաժշտին 6 պենս տվեցին ու ասացին, որ հեռանա։ Հիշեց, ինչպես հայրը ինքնավստահ քայլելով ետ վերադարձավ հիվանդի սենյակը, մրմնջալով․
— Անիծյա՛լ իտալացիներ։ Այստեղ էլ լցվեցին։
Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի տխուր պահերը թափանցում են նաև իր կյանք, որը բաղկացած էր ամենօրյա աննկատ զոհողություններից և կարող են ավարտվել կատարյալ խելագարությամբ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որը բութ համառությամբ կրկնում էր․
— Վերջացավ հաճույքը՝ ցավ: Վերջացավ հաճույքը՝ ցավ։
Նա սարսափահար վեր թռավ տեղից։ Փախչե՛լ։ Պե՛տք է փախչել։ Ֆրենկը կփրկի իրեն։ Նա կյանք կտա իրեն, գուցե նաև սեր։ Էվելինն ուզում է սեր։ Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի։ Ինքն էլ երջանկության իրավունք ունի։ Ֆրենկը կգրկի իրեն, կսեղմի կրծքին։ Նա կփրկի։

Էվելինը կանգնել էր ամբոխի մեջ՝ Նորդ Ուոլլ նավահանգստում։ Ֆրենկը բռնել էր նրա ձեռքը, և նա միայն զգում էր, որ տղան արդեն որերորդ անգամ համոզում ու ինչ-որ բան է պատմում ճանապարհորդության մասին։ Նավահանգիստը լիքն էր զինվորականներով ու նրանց մոխրագույն պայուսակներով։ Նավամատույցի լայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսերով նավի սև մարմինը։ Էվելինը լուռ էր։ Այտերը սառն ու գունատ էին։ Նա հուսահատ աղոթում էր Աստծուն ուշքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իր պարտքը։ Նավը մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոց արձակեց։ Եթե մեկնի, առավոտյան բաց ծովում կլինի, Բուենոս֊Այրես տանող նավի վրա, Ֆրենկի հետ միասին։ Տոմսերն արդեն գնված են։ Մի՞թե այն ամենից հետո, որ Ֆրենկն արել է իր համար, ինքը կարող է հրաժարվել։ Հուսահատությունից նա սրտխառնոց զգաց, բայց շրթունքներով դեռ շարունակում էր լուռ ու կրքոտ աղոթել։
Զանգը հնչեց ասես նրա սրտում։ Նա զգաց, թե ինչպես Ֆրենկը սեղմեց նրա ձեռքը։
— Գնա՛նք։
Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին նրա սրտում։ Ֆրենկը նետում է հորձանուտը, ուզում է խեղդել։ Նա երկու ձեռքով կառչեց երկաթե ճաղերից։
— Գնա՛նք։
Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա անհնար է։ Նրա ձեռքերը խելագար ջղաձգումով կառչեցին ճաղերից։ Եվ նրան կլանող հորձանուտ ուղղությամբ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց։
— Էվելի՛ն, Է՛վի։
Ֆրենկը անցավ արգելագիծը և կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռացին, որ ճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբեր դեմքը շրջել էր դեպի Ֆրենկը, ասես անօգնական կենդանին։ Նրա աչքերը նայում էին Ֆրենկին՝ առանց սիրո, առանց հրաժեշտի, առանց ճանաչելու։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s