Ճամբարային թարգմանական նախագիծ 1

5 արտահայտություն, որոնք չի կարելի մարդուն ասել, երբ նա նեղված է

Դուք ցանկանում եք անկեղծորեն աջակցել նեղված ընկերոջը, բայց շնորհակալության փոխարեն նա ձեզնից վիրավորվում է: Ծանոթ իրավիճա՞կ: Ի՞նչն այն չէ: Ինչո՞ւ աջակցության անկեղծ խոսքերը հաճախ չեն հանգստացնում: Բայց երբեմն, ընդհակառակը, սրում են իրավիճակը ՝ ավելացնելով անհանգստությունը: Մենք ձեզ կասենք, թե ինչպիսի արտահայտություններ չի կարելի ասել մարդուն, երբ նա նեղված է: Եւ դուք կհասկանաք, թե ինչու այս կարծես անկեղծ խոսքերից դուք կարող եք վիճել ձեզ թանկ մարդու հետ:

1. Հանգստացիր

Սա ամենատարածված արտահայտություններից է, որոնք ասում են հիասթափված մարդկանց: Այն չի գործում երկու պատճառով: Նախ և առաջ դժվար թե այսպիսի վիճակում գտնվող մարդը կարողանա հանգստանալ: Մեզանից քչերն են, որ կարող են միանգամից հրամանով վերահսկել իրենց հույզերը: Եւ երկրորդը, հաճախ մարդիկ շատ լուրջ պատճառներ են ունենում անհանգստության համար, և այդպիսի խորհրդով մենք արժեզրկում ենք այդ իրավիճակում նեղվելու իր իրավունքը: Ենթադրենք, որ այդ մարդու հարազատը հայտնվել է հիվանդանոցում, իսկ մենք նրան ասում ենք. հանգստացիր: Ինչո՞ւ: Նա ունի բոլոր իրավունքները անհանգստանալու մոտիկ մարդու համար: Նրա անհանգստությունը այս դեպքում տեղին են և արդարացված: Մենք ավելի շատ կօգնենք մարդուն՝ ընդունելով իր անհանգստությունը, այլ ոչ թե խորհուրդ տալով ազատվել դրանից:

2. Ամեն ինչ լավ է լինելու

Սա երկրորդ ամենաօգտագործվող արտահայտությունն է, որով սովորաբար փորձում ենք հանգստացնել մարդուն: Այն նույնպես չի աշխատում: Ցավոք, այս արտահայտության շնորհիվ չենք հասնի հանգստացնող էֆեկտի: Եւ այստեղ նույնպես կարելի է թվարկել երկու պատճառ: Մենք անկեղծորեն ուզում ենք օգնել մարդուն, բայց նրա համար այս արտահայտությունը հնչում է ձև, որի շնորհիվ ուզում են ազատվել նրանից: Դուք փորձում եք աջակցել նրան, բայց մարդը լսում է՝ ինձ չի հետաքրքրում: Սա առաջին պատճառն էր: Եվ երկրորդ պատճառը նրանում է, որ նրանք չեն հավատա ձեզ: Եւ ինչո՞ւ ամեն ինչ պետք է լավ լինի: Որտեղի՞ց այդպիսի վստահություն: Իսկապես, կարող է տարբեր ձև լինել: Վերլուծելով իրավիճակը և պատճառներ չգտնելով, թե ինչու ամեն ինչ լավ կլինի, ընդհակառակը, մարդը ավելի շատ կարող է ընկնել հուսահատության մեջ: Եւ ինչպես «հանգստացիր»-ի դեպքում, այստեղ նույնպես պետք է ընդունել մարդու անհանգստությունը, ոչ թե արժեզրկել նրա նեղված լինելու իրավունքը:

3. Մի անհանգստացիր մանրուքների համար

Այս արտահայտությունը ամենադաժանն է վերոնշյալ երկուսից: Այն վերջնականապես արժեզրկում է մյուս մարդու զգացմունքները: Այն ինչը ձեզ համար անհեթեթություն է, մյուսի համար կարող է շատ կարևոր լինել: Դուք այս արտահայտության շնորհիվ անկեղծորեն ուզում եք տալ իրավիճակին դրական, թեթև երանգ, բայց դրա փոխարեն արժեզրկում եք այն ինչը մյուս մարդու համար շատ կարևոր է:

4. Դիմացի՛ր, ուժե՛ղ եղիր

Եթե ուզում եք աջակցել մարդուն, ապա մի դիմեք այս գործողությունների՝ դիմացիր, ուժեղ եղիր և այլն: Այդ մարդու մոտ պարազապես չկա այդքան ուժ: Եւ պետք չէ մարդուն օրինակ խորհուրդ տալ «դու պետք է շեղվես և մտածես միայն լավի մասին» կամ «մյուս անգամ այս արա, այն արա»: Այս արտահայտությունները չեն աշխատում: Սա մյուս մարդու ցավը բանականացնելու փորձ է: Նա դեռ պատրաստ չէ դրան:

5. Ինձ մոտ նույն բանն է, բայց չէ որ ես այն հաղթահարում եմ (կամ հաղթահարել եմ)

Մի արժեզրկեք մյուս մարդու փորձը, համեմատելով նրա իրավիճակն ու ցավը ձեր կամ մեկ այլ մարդու փորձի հետ: Դա աջակցություն չէ: Ամեն մարդ ունի իր փորձը, իր ցավը և իր ֆինանսները այդ ցավը հաղթահարելու համար: Հատկապես շատ զզվելի է հնչում երբ ավելացնում ես «ինձ մոտ էլ է նույն բանը, բայց չէ որ ես այն հաղթահարում եմ (կամ հաղթահարել եմ)»: Մենք բոլորս նույն իրավիճակներում տարբեր ձև ենք արձագանքում: Կան մարդիկ ովքեր ավելի զգացմունքային են քան մենք: Այդպիսի համեմատությունը պարզապես անարդար կլինի: Թողեք զղջալու իրավունքն այդ մարդուն, թույլ տվեք որ նա որոշ ժամանակ լինի հուսահատված, շփոթված, չարացած, տխրած, խոցելի, թույլ, նյարդայնացած, անհանգստացած ամբողջ հոգով:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы