Рубрики
Նախագծեր Գրականություն

Ճամբարային թարգմանական նախագիծ 2

35 իմաստուն հրեական ասացվածքներ

1. Եթե խնդիրը կարելի է որոշել փողերով, ուրեմն դա ոչ թե խնդիր է այլ ծախս:

2. Ադամն առաջին հաջողակն էր, քանի որ չուներ զոքանչ:

3. Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի շատ լսի և քիչ խոսի:

4. Թող Աստված փրկի քեզ վատ կանանցից, իսկ լավերից ինքդ փրկվիր:

5. Գինին ներս մտավ — գաղտնիքը դուրս եկավ:

6. Աստված չի կարող գտնվել տարբեր տեղերում միաժամանակ — այդ պատճառով ստեղծել է մայրերին:

7. Մի՛ եղիր քաղցր, հակառակ դեպքում քեզ կուտեն: Մի՛ եղիր դառը, թե չէ քեզ կթքեն:

8. Բոլորը փողի բացակայությունից են բողոքում, իսկ ուղեղի բացակայությունից ոչ ոք:

9. Դիմացից վախեցիր այծից, ետևից՝ ձիուց, հիմարից՝ ամեն կողմից:

10. Գիտելիքները շատ տեղ չեն գրավում:

11. Հյուրն ու ձուկը հոտում են երեք օրից:

12. Եթե չես ուզում, որ նստեն վզիտ, ապա մի կռացիր ներքև:

13. Երկու չարիքից, վատատեսը երկուսն էլ կընտրի:

14. Խուլը լսեց, թե համրը ինչպես էր պատմում, որ կույրը տեսել էր, թե կաղը ինչպես էր արագորեն վազում:

15. Աստված պաշտպանում է գոնե աղքատներին, թանկարժեք մեղքերից:

16. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, ապա բոլորը բարերարներ կլինեին:

17. Երբ հին միայնակ կինը ամուսնանում է, նա անմիջապես վերածվում է երիտասարդ կնոջ:

18. Ծնողները սովորեցնում են երեխաներին խոսել, իսկ երեխաները ծնողներին լռել:

19. Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն:

20. Փողով այնքան լավ չէ, որքան առանց փողի:

21. Ձվերը կարող են հավերից ավելի խելացի լինել, բայց դրանք ավելի շուտ են փչանում:

22. Դեռ այդպիսի ձի չի ծնվել, որով կստացվեր հասնել երիտասարդությանը:

23. Տղամարդիկ ավելի շատ կարող էին անել, եթե կանայք քիչ խոսեին:

24. Սպիտակ մազերը ծերության նշան են, ոչ թե իմաստության:

25. Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:

26. Վատ կինը անձրևից ավելի վատն է. Անձրևը տուն է մղում, իսկ վատ կինը տնից դուրս է անում:

27. Աշխարհը կվերանա ոչ թե շատ մարդկանցից այլ շատ անմարդկայիններից:

28. Տե՛ր: Օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:

29. Եթե կյանքը չի փոխվում դեպի լավը, սպասիր՝ այն կփոխվի դեպի վատը:

30. Որքան էլ սերը քաղցր լինի, կոմպոտ չես պատրաստի դրանից:

31. Երբ անելու բան չկա, ստանձնում են մեծ բաների:

32. Ով երեխաներ չունի, նրանց լավ է դաստիարակում:

33. Ավելի լավ է ծիծաղից մահանալ, քան վախից:

34. Փորձը դա բառ է, որը մարդիկ անվանում են իրենց սխալները:

35. Ծերանալով, մարդիկ ավելի վատ են տեսնում, բայց ավելին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s