Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սվետլանա Ալեքսիևիչ (1948թ.)

Սվետլանա Ալեքսանդրովնա Ալեքսիևիչը՝ խորհրդային և Բելառուս գրող, լրագրողը, ծնվել է 1948թ.-ի մայիսի 31-ին՝ Արևմտյան Ուկրաինայի Ստանիսլավ քաղաքում: Գրում է ռուսերեն։ 2015 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է:1965 թվականին ավարտել է Գոմելի շրջանի Կոպատկևիչի միջնակարգ դպրոցը։ Աշխատել է դաստիարակ, պատմության և գերմաներենի ուսուցիչ Մոզիրի շրջանում։ Նարովկյայի «Պրիպյացկայա պրայդա» թերթում լրագրող է աշխատել։ 1972 թվականին ավարտել է …

Ալիս Մանրո (1931թ.)

Ալիս Էն Լայդլոն ծնվել է հուլիսի 10, 1931թ.-ին, Օնտարիոյի Ուինգեմ շրջանում: Կանադացի ժամանակակից գրողը հատկապես հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան գրական մրցանակի: Մանրոն սկսել է գրել դեռահասության տարիներին, իսկ արդեն 1949 թ. ընդունվել է Վեսթերն Օնտարիո hամալսարանի անգլերենի և լրագրության բաժինը։ Առաջին անգամ 1950 թ., տպագրվել է նրա …

Հերտա Մյուլլեր (1953թ.)

Հերտա Մյուլլերը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 17-ին Ռումինիայի գերմանալեզու փոքրամասնության ներկայացուցիչների ընտանիքում։ Հերտան ավարտել է Տիմիշոարայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է ռումինական ու գերմանական գրականություն։ 1976 թվականից որպես թարգմանիչ աշխատել է գործարանում։ 1979 թվականին զրկվել է աշխատանքից, որովհետև հրաժարվել էր համագործակցել Սեկուրիտետեի գաղտնի ոստիկանության հետ: Աշխատել է մանկապարտեզում, տվել է գերմաներենի մասնավոր դասեր։ 1982 թվականին հրատարակել …

Դորիս Լեսինգ (1919-2013թթ.)

Դորիս Մեյ Լեսսինգը ծնվել է 1919 թ. հոկտեմբերի 22-ին Իրանի Քիրմանշահ քաղաքում։Նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցներից մեկում, այնուհետև սովորել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի աղջիկների համար նախատեսված դպրոցներից մեկում։ Համալսարանական կրթություն չի ստացել։ Երիտասարդ տարիքում փոխել է մի շարք աշխատանքներ, եղել է խնմող քույր, հեռախոսային օպերատոր, լրագրող։ 1949 թ. Լոնդոնում լույս է տեսնում Լեսսինգի …

Էլֆրիդե Ելինեկ (ծնվ. 1946)

Ավստրիացի գրող, գրաքննադատ, հասարակական գործիչ Էլֆրիդե Ելինեկը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 20-ին ավստրիական փոքրիկ Մյուրցցուշլագ քաղաքում, իսկ մանկությունը և երիտասարդությունն անցել է Վիեննայում։ Ապագա գրողը դեռևս մանկուց հաճախում է ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի, ալտի դասընթացների։ Նա 13 տարեկան հասակում ընդունվում է Վիեննայի կոնսերվատորիան և այնտեղ ուսումնասիրում երգեհոնի, դաշնամուրի և բլոկֆլեյտայի վրա նվագելու արվեստը՝ միաժամանակ իր …

Վիսլավա Շիմբորսկա (1923-2012)

Վիսլավա Շիմբորսկան ծնվել է 1923 թվականի հուլիսի 2-ին Պրովենտում (ներկայում՝ Կուռնիկ, Լեհաստան)։ Հոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Տորուն, իսկ 1931 թվականին՝ Կրակով, որտեղ էլ Վիսլավա Շիմբորսկան ապրել ու աշխատել է մինչև իր մահը։ 1939 թվականին, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Վիսլավա Շիմբորսկան սովորում էր դպրոցում։ 1943 թվականից նա աշխատել է երկաթուղում և …

Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան» վերլուծություն

Առաջին անգամ կարդալով այս հոդվածը մտածեցի թե պատերազմի օրերին գրված նյութ է, բայց երբ տեսա որ գրել է Վահան Տերյանը այն էլ շատ տարիներ առաջ, վերջնականորեն համոզվեցին նրանում, որ մենք պատմությունից դասեր չենք քաղում: Կարծում եմ, այս հոդվածը լիովին համապատասխանում է ներկայիս իրականությանը: Ճիշտ է, որ հայությունը համախմբված չէ: Հոդվածում Տերյանը հոգևոր Հայաստանը հասկանում է …

Կուպիդի նետերը| Ռեդյարդ Ջոզեֆ Քիլինգ

Թարգմանություն անգլերենից և ռուսերենից: Կար չկար Սիմլում մի գեղեցիկ աղջիկ կար, աղքատ, բայց այդ շրջանի արդար դատավորի դուստր: Այդ աղջիկը շատ լավն էր, բարի էր, բայց ինքն իր ուժը չէր հասկանում և չգիտեր թե ինչպես այն օգտագործել: Նրա մայրը, ինչպես և բոլոր նորմալ մայրերը, շատ էր մտահոգվում իր դստեր ապագայի մասին: Սիմլում կար մի մարդ, …

Թոնի Մորիսոն (1931-2019)

Ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր Քլոե Արդելիա Ուոֆորդը ծնվել փետրվարի 18, 1931թ.-ին՝ Լորեյնում: Մանկուց սիրում էր կարդալ, նրա սիրելի գրողներից էին Ջեյն Օսթինը և Լև Տոլստոյը: Հայրը, որ աշխատում էր որպես զոդող, ազատ ժամանակ սիրում էր պատմել Ամերիկայի սևամորթների մասին, ինչը հետագայում իր արտացոլումը գտավ գրողի գրքերում: 1949 թվականին Մորիսոնն ընդունվել է Հովարդի համալսարանի «անգլերեն …

Նադին Գորդիմեր 1923 – 2014

Նադին Գորդիմերը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 20-ին Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող Սփրինգս բնակավայրում, հրեական ընտանիքում։ Գորդիմերի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Դեմ առ դեմ»-ը, լույս է տեսել 1949 թվականին, իսկ 1953 թվականին լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Կեղծ օրեր», որում հերոսուհի Հելենը անցնում է այնպիսի էվոլուցիայի միջով, ինչպիսին տեսել է գրողը։ Գորդիմերի գրականությունը պատկերում է …