Հունվարյան ճամբարի ամփոփում

Այս տարվա հունվարյան ճամբարն անցավ մի փոքր այլ։ Այս տարի մենք ծանոթացանք սովորող-սովորեցնող ծրագրին և ծանոթացանք ուսուցչի ծանր աշխատանքին։

Երեխաների հետ աշխատելը մեծ հաճույք էր, բայց նաև պահանջում էր ջանքեր և իհարկե գիտելիքներ ոչ միայն առարկայի մեջ, այլ նաև երեխաների հետ վարվելաձևում և շփումում։

Մի քանի սեբաստացիներով գնացել էինք գեղարվեստի` հյուսիսային դպրոց, որտեղ ծանոթացանք 4-րդ և 5-րդ դասարանցիների և նրանց ուսուցիչների հետ։ Մեզ առաջարկեցին մասնակցել մի նախագծում, որտեղ պետք է լիներ երկլեզու ներկայացում` <<Մարդուկ-Ջարդուկ>>-ի մասին։ Այն անգլերեն և ռուսերեն էր։

Առաջիկա օրերին մենք լսեցինք և քննարկեցինք անգլերեն տարբերակը, այնուհետև ուսուցիչները մեզ ցույց տվեցին արդեն պատրաստի սցենարն ըստ որի պետք է աշխատեինք։ Щелкунчик | Nutcracker

Չեմ կարող չասել, որ մեզ մոտ համարյա ոչինչ չէր ստացվի եթե չլինեին մեր կողքին հյուսիսային դպրոցի մի քանի ուսուցիչներ։ Հատուկ շնորհակալություն նրանց։

Ինձ հանձնարարված էր տիկնիկերի պար բեմադրել և սովորեցնել որոշ երեխաների։ Շատ աշխատեցինք այդ պարի վրա և նրանց մետ իրականում լավ էր ստացվում, բայց բեմի վրա մի փոքր թյուրիմացություն եղավ, բայց միևնույն է նրանց հաջողվեց լավ ելույթ ունենալ։

Այս ճամբարի ընթացքում ես շատ ուրախ եմ որ ունեցա հնարավորություն ծանոթանալու ուսուցչի պարտաճանաչ և դժվար գործին։ Հուսամ որ կարողացա կիսվել իմ գիտելիքներով նրանց հետ, բայց նաև նշեմ որ ես նույնպես սովորեցի շատ բաներ։ Շնորհակալ եմ իմ վերջին տարին հետաքրքիր անցկացնելու հնարավորության համար❤❤։

The Nutcracker

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы