Սելմա Լագերլյոֆ (1858-1940)

Սելմա Լագերլյոֆ  (1858-1940)

Սելմա Օտիլիյա Լովիզի Լագերլյոֆը ծնվել է նոյեմբերի 20-ին 1858թ.-ին Շվեդիաի Մորբակա քաղաքում:
Երեք տարեկանում նա ծանր հիվամդանում է և գամվում է մահճակալին: Այդ ժամանակ նա շատ է կապվում իր տատիկի հետ, ով շատ հեքիաթներ և առասպելներ էր պատմում իր հիվանդ թոռնուհուն: Հետագայում Սելման շատ ծանր է տանում իր տատիկի մահը, բայց իր տատիկի պատմած հեքիաթների և առասպելների շնորհվ Սելման իր սփոփանքն է գտնում գրքերի մեջ:

1867թ. Սելման տեղափոխվում է Ստոքգոլմ և բազմաթիվ բուժումների օգնությամբ նորից ոտքի է կանգնում: Այդ ժամանակից նա արդեն երազում էր գրող դառնալու մասին:
1908թ. լույս է տեսել իր «Հեքիաթ հեքիաթի մասին» ինքնակենսագրական պատմվածքը, որտեղ նա ներկայացրել է իր մանկությունը:

Շուտով նա ստիպված է լինում մտածել գումար վաստակելու մասին, քանի որ ընտանիքը կանգնած էր աղքատության եզրին, և ընտանիքը վերջնական աղքատանում է հոր հարբեցողության պատճառով: 1881թ. իր կամքին հակառակ Սելման լքում է տունը և ընդունվում Ստոքգոլմի քոլեջ, որն ավարտում է 1884թ.-ին: Նույն տարեթվին սկսում է դասավանդել աղջիկների համար դպրոցում՝ Լանդսկրունում:

Քոլեջում տաղանդավոր աղջիկը աչքի է ընկնում իր բանաստեղծությունների, սոնատների շնորհիվ, որոնք հրապարակվում էին «Dagny» ամսագրում, որի տնօրենն էր Սոֆի Ադլերսպարը: Ադլերսպարը նկատելով աղջկա տաղանդը մեծ դեր է ունենում իր առաջին վեպը գրելու հարցում՝ «Սագա Յոստե Բերլինգի մասին»:

1890թ.-ի գարնանը «Իդուն» թերթը մրցույթ է հայտարարում և այն ստեղծագործությունը որով կհետաքրքրվեին ավելի շատ կարդացողներ նա էլ կհաղթեր: Օգոստոս ամսին Սելման ուղարկում է մի քանի գլուխ իր դեռ չավարտված վեպից և հաղթում է, ինչի շնորհիվ ստանում է վեպն ավարտելու հնարավարություն: Եվ 1891թ.-ին լույս է տեսնում նրա առաջին վեպը՝ «Սագա Յոստե Բերլինգի մասին»:

Այս վեպի դուրս գալուց հետո այն նկատում է դանիացի քննադատ Գեորգ Բրանդեսը: Սելման համաձայնվում է Բրանդեսի հետ համագործակցությանը և հաջորդ տարիների ընթացքում նա սկսում է գրել հեքիաթային ժանրով («Անտեսանելի շղթաներ», 1894 թ., «Կունգահելայի թագուհիները», 1899 թ., «Լեգենդներ» 1904 թ., նովելների ու լեգենդների ժողովածուներ):
Սելմաի ամենաճանաչված և սիրված գրքերից մեկն է «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթային գիրքը:
Սկզբում գիրքը մտածվել է որպես առաջին դասարանի աշակերտներին՝ 9 տարեկաններին, գրականության միջոցով Շվեդիայի աշխարհագրությամբ գրավելու միջոց:

Առաջին հատորը լույս է տեսել Ստոկհոլմում 1906 թվականի նոյեմբերի 24-ին, երկրորդը՝ 1907 թվականի դեկտեմբերին: Աշխատանքը սկանդինավյան երկրներում ամենաընթերցվողն էր: Երկիրը ներկայացնելով երեխայի ընկալմանը և մի աշխատանքում համատեղելով աշխարհագրությունն ու հեքիաթը՝ Լագերլյոֆը, ինչպես ասել է բանաստեղծ Կարլ Սնոյլսկին, ներարկել է «կյանք ու գույներ դպրոցական դասերի անապատային չոր ավազի մեջ»:

1991 թվականից շվեդական կրոնի հակառակ կողմում պատկերված է Նիլսը, որը սագի մեջքին նստած թռչում է Շվեդիայի հարթավայրերով: Ստեղծագործության մեջ հեղինակը ընթերցողներին մտածված կերպով ցույց է տալիս գլխավոր հերոսի ճամփորդության երթուղին, ինչը Շվեդիայի աշխարհագրությունն ավելի մատչելի է դարձնում երեխաների համար:

1909-ին Սելման եղել է առաջին կին գրողը ով նոբելյան մրցանակ է ստացել «ազնիվ իդեալիզմի, վառ երևակայության և հոգևոր ընկալման համար»:
Այս մրցանակի շնորհիվ նա կարողանում է հետ գնել ին հայրենի Մորբական ուր նա տեղափոխվում և ապրում է մինչև իր կյանքի վերջ: Հայրենիքում գրում է նոր վեպ Վերմլանդի մարդկանց կյանքից «Լիլեկրունի տունը» (1911), նոր նովելների, հեքիաթների և լեգենդների հավաքածու «Տրոլերը և մարդիկ»  (1915, 1921) և այլ:

Սովետա-ֆիննական պատերազմի ընթացքում նա նվիրաբերում է իր նոբելյան մեդալը Ֆինլանդիային օգնելու նպատակով, բայց շուտով նրանք միջոցներ են գտնում և մեդալը ետ են վերադարձնում Սելմաին:

Երկար հիվանդությունից հետո, Լագերլյոֆը մահանում է պերիտոնիտից ՝ Մորբակաի իր տանը, 81 տարեկան հասակում:

Օգտվել եմ այստեղից՝ Wikipedia

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы